Դանիա
16-ամյա ամերիկացի կիբերմարզիկը հաղթել է 3 միլիոն դոլար Fortnite խաղի մրցույթում
16-ամյա ամերիկացին հաղթել է 3 միլիոն դոլար Fortnite խաղի մրցույթում և մտել կիբերմարզիկների լավագույն 10-նյակն ըստ վաստակած գումարի, հայտնում է sports.ru-ն։ 16-ամյա ամերիկացի մարզիկը Կայլ Bugha Գիրսդորֆը դարձավ Fortnite-ի մենախաղի աշխարհի չեմպիոն: Bugha-ն առաջ անցավ բոլորից հսկայական առավելությամբ: Նա ուներ 59 միավոր (վաստակում է սպանություններ և բարձր դիրքեր գրավելու համար՝ 6 վերջնական քարտերից յուրաքանչյուրի համար),…
Դանիայում ծառի վրա հյուրանոցային առաջին համարն է բացվել
Դանիայի Յուտլանդիա կոչվող կղզում բացվել է Løvtag հյուրանոցի առաջին համարը: Հյուրանոցը տարբերվում է նրանով, որ գտնվում է ծառի վրա: Համարի կառուցումը արժեցել է 200 հազար եվրո: Այս պահին պատրաստ է միայն հյուրանոցի մի համարը, սակայն այն ամրագրել է 70-ից ավելի մարդ: Համարում կա ջրատար, էլեկտրականություն, բաղնիք և զուգարան, իսկ սենյակները կահավորված են դիզայներական կահույքով:
Նարեկ Զեյնալյանը կգործուղվի Կոպենհագեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Համաշխարհային առողջապահական վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում ԱՀԿ անդամ երկրների պատգամավորների հանդիպմանը մասնակցելու համար 2019 թվականի հուլիսի 9-12-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվիել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Էրիկսենը մոտ է Ռեալ տեղափոխվելուն
Դանիայի հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատրաստվում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Ինչպես հայտնում է Fyens-ը, դանիացի ֆուտբոլիստը Մադրիդում արդեն նոր բնակարան է փնտրում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրիկսենի տրանսֆերը առաջնային է որ «Ռեալի» համար: Ակումբը հետաքրրքվում է նաև Պոլ Պոգբայի ծառայություններով: Կիսապաշտպանի տեղափոխության բանակցություններն ընթացքի մեջ են: Լոնդոնյան ակումբը «Ռեալից» գործարքի…
Դանիայի նոր կառավարությունը կգլխավորի երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ կին վարչապետը
Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդերիկսենը համաձայնության է եկել կառավարող կոալիցիայի ձևավորման շուրջ: Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ն: «Մեծ գոհունակությամբ ես կարող եմ հայտնել, որ երեք շաբաթ տևած բանակցություններից հետո մենք խորհրդարանում մեծամասնություն ունենք նոր կառավարություն կազմելու համար»,- ասել է նա հունիսի 26-ին: Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ իր կառավարությունը բաղկացած կլինի ձախ կենտրոնամետ չորս…
Դանիայի խորհրդարանի խոսնակը հրաժարական կտա
Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյերսգորը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ հունիսի 5-ի ընտրություններում կուսակցության և աջ ցենտրիստական դաշինքի պարտությունից հետո պաշտոնից հեռանում է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Կյերսգորը գրել է. «Խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի մարդ ինձ հարցրեց՝ կլինե՞մ արդյոք Ֆոլկետինգի նախագահը: Չեմ լինի. իշխանությունը փոխվել է»: Նշվում է, որ Կյերսգորի…
Սոցիալ-դեմոկրատները հաղթանակ տարան Դանիայում կայացած ընտրություններում
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում է Դանիայի ընտրություններում, կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդրիքսենը կդառնա երկրի նոր վարչապետ։ Այս մասին հայտնի է դառնում ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներից՝ քվեների գրեթե 100 տոկոսը հաշվելուց հետո: Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենն արդեն ընդունել է պատությունն ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է TV2 հեռուստաալիքը։ Սոցիալ-դեմոկրատները «կարմիր դաշինքի» մյուս կուսակցությունների հետ ստանում են 91 տեղ…
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ օրինագծին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Հարցը ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու…
Դանիայում հավաքել են օրգանական կարտոֆիլի առաջին բերքը
Ապրիլի վերջին Դանիայում հավաքել և վաճառել են այս տարվա օրգանական կարտոֆիլի առաջին բերքը: Այն աճեցրել են Սամսա կղզու մի քանի ֆերմերային տնտեսություններ: Նոր բերքը գնել է ընկերությունների խումբը, որին պատկանում են դանիական սուպերմարկետների և մթերային բուտիկների մի քանի ցանցեր, ընդ որում 24 կգ բերքի համար նրանք վճարել են 4.8 հազար եվրոյից մի փոքր ավել, այսինքն…
Դանիացի ջրմուղագործները միջնադարյան թուր են հայտնաբերել
Դանիայում ինժեներ-ջրմուղագործներն ապշել են, երբ տեսել են հողի տակից դուրս ցցված թուր: Հնագիտական գտածոն հայտնաբերել են Օլբորգ քաղաքի կենտրոնում, երբ ջրատար են անցկացրել. տեղեկացնում է Fox News-ը: Աշխատողները կապ են հաստատել Հյուսիսային Յուտլանդիայի պատմության թանգարանի հետ: Ըստ հնագետների`թուրը պատրաստվել է XII–XIV դարերում: Դրա երկարությունը մետրից մի փոքր ավելի է (112 սմ): Զենքը հոյակապ վիճակում է,,…
Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանությունը կմիանա Շվեդիայում ՀՀ դեսպանությանը
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կմիանա Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությանը: Այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Դիվանագիտական գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որոշակի բարեփոխումներ են իրականացվում: Դրանց թվում է նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմիզացումը: Այդ պրիզմայում պետք է դիտարկել Դանիայում…
Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ եվրոպական երկրներ Գուայդոյին ճանաչել են Վենեսուելայի նախագահ
Եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Դանիան Վենեսուելայի ընդդիմության ղեկավար և Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոյին ճանաչել են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Այս մասին հայտնել է BBC-ն: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Գուաիդոն «իրավասություն» ունի՝ նոր նախագահական ընտրություններ անցկացնելու: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Գուաիդոյին կոչ է արել հնարավորինս…
Կոռուպցիայի ընկալման ինդեքս. ԱՄՆ-ն առաջատարների ցանկում չէ
ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը վերջին յոթ տարվա ընթացքում ամենավատ արդյունքներն արձանագրել «Transparency International»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում: Այդ մասին, վկայում են 2018 թվականի համար կազմված վարկանիշի տվյալները, որը հրապարակել Է այս միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը: Փաստաթղթի համաձայն, Միացյալ Նահանգները «վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ չի կարողացել տեղ զբաղեցնել առաջին քսանյակում՝ հավաքելով 71 միավոր, ինչը 4-միավորով պակաս…
Դանիայում ՀՀ դեսպանությունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը փակվելու է: «Ինչպես բազմիցս նշել ենք, համապատասխան աշխատանքներ են տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալիզացման միջոցով: Այդպիսի օրինակ է, Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը Ստոկհոլմից…














