դաշնամուր
Նեյմարը դաշնամուրով կատարել է «All Of me» ստեղծագործությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բրազիլացի հարձակվող, ՊՍԺ-ի աստղ Նեյմարը սովորում է դաշնամուր նվագել։ Նա իր լսարանին է ներկայացրել Ջոն Լեջենդի «All Of me» ստեղծագործությունը։ https://twitter.com/OfficialLIGI/status/1254687180380921856
Պերուջայի ֆուտբոլիստը դաշնամուր է նվագել մինչ թռիչքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Պերուջա»-ի ֆուտբոլիստ Մարսելո Ֆալզերանոն զարմացրել է բոլորին իր տաղանդով։ Երբ ակումբը մեկնելիս է եղել «Կրոտոն»-ի դեմ խաղին մասնակցելու, օդանավակայանում մինչ թռիչքը ֆուտբոլիստը դաշնամուր է նվագել։
Աշխարհահռչակ դաշնակահար Հայու Ջանը հանդես կգա Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
2019 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և հանրահայտ դաշնակահար Հայու Ջանի (Չինաստան) համերգը: Հայու Ջանը երեկոյի ընթացքում հանդես կգա որպես դիրիժոր և դաշնակահար: Կներկայացվեն Շոպենի, Մոցարտի, Մենդելսոնի ստեղծագործությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Ստորև…
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը Երևանում դաշնամուր է նվագել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար Երևան է ժամանել Ֆրանսիայի հավաքականը։ Ֆրանսիացիների հավաքականի ֆուտբոլիստներից մեկը դաշնամուր է նվագել Radisson Blu հյուրանոցի նախասրահում։ https://www.facebook.com/u19euro2019/videos/388688625104426/ Հավելենք, որ ֆրանսիացիներն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն հուլիսի 15-ին։ Նրանք կմրցեն Չեխերի հետ։
Վաճառվել է Ջոն Լենոնի դաշնամուրը
Gotta Have Rock and Roll ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ վերջինիս կազմակերպած աճուրդում վաճառվել է The Beatles խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի դաշնամուրը, որը, ենթադրաբար, Լենոնը ձեռք է բերել 1966 թվականին։ Դաշնամուրը վաճառվել է 575 հազար դոլարով, սակայն ընկերությունում հույս ունեին դրա համար ստանալ 800 հազարից մինչև 1,2 միլիոն դոլար։ Դաշնամուրը ձեռք է բերել…
Արամ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 12 երկրի 30 դաշնակահար
Հունիսի 6-ին` մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեկնարկելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի աշխարհի 12 երկրի 30 երաժիշտ։ Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կայանալու է դաշնակահարի մասնագիտությամբ։ Մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինասատանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին նախագահելու է աշխարհում…
«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը կանցկացվի նաև Արցախում
Մեկնարկում է «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման 2019-ին ևս «Արտ Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, որոնք վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում: «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի և գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին: Մրցույթ-փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին` ժամը…
Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով
Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա«Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով: Փոխանցում է 168.am-ը: Համերգային երեկոյին նվագախումբը ելույթ կունենա ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր) և Թերեզա Ոսկանյանը(երգեհոն): Համերգի ընթացքում կներկայացվեն Առնոլդ Շյոնբերգի «Պայծառակերպվածգիշեր», Յ. Ս. Բախի Դաշնամուրի կոնցերտ ռե մինոր, Գ. Ֆ. Հենդելի Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Առնոլդ Շյոնբերգը ստեղծել է «Պայծառակերպված գիշեր»-ը 1899 թվականին: Այն ստեղծվել է ընդամենը երեք շաբաթում և կոմպոզիտորի վաղ շրջանի ամենակարևոր ստեղծագործությունն է: Շյոնբերգը ոգեշնչվել է Ռիխարդ Դեմելի համանուն պոեմից: Պոեմի հերոսները…










