Դավոս
Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Գերմանիայի երկաթուղիների Deutsche Bahn AG ազգային գործարկուին տասը տարով կառավարման տալ «Ուկրզալիզնիցյա» բաժնետիրական ընկերությունը: Այս մասին հայտարարել է Ուկրանիայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը Դավոսում տեղի ունեցած «Ուկրաինական նախաճաշին» Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները միայն այդ որոշման հետ չէ, որ կապում են «Ուկրզալիզնիցյա»-ի զարգացման ակնկալիքները: «Դա էկոհամակարգային որոշում է, որը պետք է ցույց տա,…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում գրանցած հաջողությունների մասին։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում։ «Մեծ հաջողությունների ենք հասնում Դավոսում: Մեծ թվով ընկերություններ կգան կամ կվերադառնան ԱՄՆ»,-գրել է նա: Making great progress in @Davos. Tremendous numbers of companies will be coming, or returning, to the…
Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ: Գեորգի Գախարիան նախագահ Սարգսյանին է փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջերմ բարեմաղթանքները: Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի շուրջ: Նրանք նշել են, որ երկու երկրներն ունեն համագործակցության շատ լայն սպեկտր և հսկայական…
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհահռչակ Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։ Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունենում աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահը հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ճապոնական Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի…
Շրջակա միջավայրի իրադրությունը գործնական ոլորտում առայժմ չի փոխվում՝ չնայած այն բանին, որ այդ թեմայով շատ խոսակցություններ են ծավալվում: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, հայտարարել է էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: «Կլիման և շրջակա միջավայրն այժմ տարածված թեմաներ են զրույցի համար, և շատ շնորհակալություն երիտասարդությանը, որ նա առաջ է մղում դրանք, բայց, եթե մենք…
Շվեյցարական Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի շրջանակում ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը համաշխարհային էլիտայի ներկայացուցիչների առջև հայտարարել է, որ «ամերիկյան երազանքը» դարձյալ վերադառնում է, և որ այժմ այն ավելի մեծ է ու առաջվանից ավելի լավը: Թրամփը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում…
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ն կոչել է «համար մեկը տիեզերքում» և խոստացել է միլիարդավոր դոլարներ վերադարձնել երկրին, երբ վերադառնա Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովից: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր էջում: «Ուղևորվում եմ Դավոս՝ Շվեյցարիա, հանդիպելու եմ աշխարհի և բիզնեսի առաջնորդներին և լավ քաղաքականություն ու միլիարդավոր դոլարներ եմ վերադարձնելու ԱՄՆ-ին: Մենք հիմա…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով և հայտնվել 19-րդ հորիզոնականում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել…
Դավոսի համաժողովը ոչ թե պայմանագրեր կնքելու, այլ գաղափարներ քննարկելու և քաղաքական ու գործարար առաջնորդների հետ հանդիպելու տեղ է, ինչի համար էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ: Այս մասին ինքը՝ Փաշինյանը, բացատրել է ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում: Նա բացահայտել է այդ գաղափարներից մեկը: Փաշինյանի խոսքով՝ կա ցանկություն մեծ «Մարիոթ» հյուրանոց կառուցել Հայաստանում՝ Իրանի սահմանի…
Ներկայումս ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները «սառը պատերազմի» վիճակում են, սակայն վտանգ կա, որ դրանք կարող են վերաճել «տաքի»: Այդ մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ելությի ժամանակ հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Ըստ նրա` Չինաստանը ոչ միայն անվտորիտար ռեժիմ է, այլև ամենահարուստ, ուժեղ և տեխնոլոգիապես առաջատար պետություն է: «Դա վերածում է Սի Ցզինպինին (Չինաստանի…
Ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Թինա Կանդելակին, ով ունի հայկական և վրացական արմատներ, Դավոսում զրույցի է բռնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա Նիկոլ Փաշինյանին ողջունել է հայերենով: Այդ մասին տեսանյութը Կանդելակին հրապարակել է «Ինստագրամ»-ի իր էջում: «Բարև ձեզ, լավ լինեք, սաղ լինեք…դուք գիտե՞ք, որ մամեն հայ ա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Թինա Կանդելակին: Նիկոլ Փաշինյանը Կանդելակիին պատասխանել է՝…
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո ներդրումների համար ստեղծվել ու բացվել են լավ հնարավորություններ ու պայմաններ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել հիմնադրամի կողմից իրականացվող ինչպես ընթացիկ ծրագրերին,…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ» շարքի հերթական զրույցը նվիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դավոսում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն ու դրան հաջորդած քննադատություններին: «Ինչո՞ւ նախապես չի հայտարարվել այդ մասին, պայմանավորվա՞ծ էր արդյոք հանդիպումը, թե՞ ոչ» հարցերին վարչապետը պատասխանեց, որ դա իրենց երրորդ հանդիպումն էր, երրորդ խոսակցությունը: Նա հիշեցրեց` երբ Դուշանբեում իրենք հանդիպեցին, դրանից առաջ որքան…