Դատական օրենսգիրք
Դատական օրենսգրքում փոփոխությունների մասով նախագահը դիմել է ՍԴ
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել՝ Արմեն Սարգսյանի ստորագրմանը ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների մասին։ «««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. մարտի 22-ին:…
Բադասյանը նախագահին պարզաբանումներ է ներկայացրել Դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը: Քննարկվել է վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախարարը նախագահ Սարգսյանին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական հիշյալ փոփոխությունների վերաբերյալ:
ԱԺ-ն ընդունեց դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Դրանով առաջարկվում է ստեղծել ենթամասնագիտացված դատարաններ, որոնք իրավասու կլինեն քննել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը։ Սրանով նախատեսվում է նաև լուծել դատարանների գերբեռնվածության խնդիրը։ Նշենք, որ նախագծով կարգավորվելու է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով…
ԲԴԽ-ն քննարկելու է Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը քննարկելու է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Այս մասին տվյալը լրատվականների հետ զրույցներում հաստատել է խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։ Նա ասել է, որ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին դիմել է դատավոր Կարինե Պետրոսյանը, որի պնդմամբ՝ ԲԴԽ իրավաբան-գիտնական Գագիկ Ջհանգիրյանի 65-ից…
Հայտնի է` ով է վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն
Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու: Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում…
Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով հիմնականում երեք մեխանիզմ է ֆիքսվել․ նախարար
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի իրականացման գործընթացի և ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկման ընթացքում նկատել է, որ դատական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով՝ դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը: «Երկրորդ մեխանիզմը դատավորների գործունեության…
ԲԴԽ որոշմամբ դատական նիստերը կիրականացվեն հեռավար
ՀՀ ԲԴԽ-ն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով որոշում է կայացրել դատական նիստերն իրականացնել հեռավար կարգով մինչև ապրիլի 1-ը։ ԲԴԽ-ի Facebook-ի էջում մասնավորաբար ասվում է. «Ի ապահովումն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15 որոշման կատարման, ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ…
25 տարեկանից թող լինեն դատավորներ տնտեսական հարցերով․ Ծառուկյան
Ճիշտ չեմ համարում, որ 25 տարեկան դատավորը մարդու ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնի: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Խոսքը Դատական օրենսգրքի փոփոխությունների մասին է, որով առաջարկվում է դատավորների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25: «Ես կողմնակից եմ մեր երիտասարդների համար, մեր արժանի փոխարինողներն են, որ լիարժեք պետք է…
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատական համակարգի փոփոխությունների փաթեթը
Դատական օրենսգրքի փոփոխությունների ծավալուն փաթեթը այսօր՝ մարտի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 76 կողմ, 35 դեմ և 1 ձեռնպահ ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 9 պատգամավորի ծրագրով թողած կողմ քվեարկությունները։ Փաթեթի…
Կան դատավորներ, որոնց գոյությունը համակարգում ռիսկի տակ է դնում մեր երազած դատական համակարգ ստեղծելը․ Կոնջորյան
Մենք ունեցել ենք խնդիր և հասկանում ենք, որ այդ խնդրի ճարտարապետներից մի մասը շարունակում են պաշտոնավորել դատական համակարգում: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծին: Նա նշեց, որ տասնամյակներ շարունակ խոսելով ՀՀ-ում տեղ գտած խորքային խնդիրների…
Դատական իշխանությունն իրավական պետության ստեղծման հիմքն է․ Վլադիմիր Վարդանյան
Դատաիրավական բարեփոխումներն անվերջ գործընթաց են, և այդ համակարգն անընդհատ պետք է կատարելագործվի: Այս մասին այսօր Դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա նշեց, որ պետք է համատեղ ջանքերով մասնակցեն օրենսդրության մշակմանը, որը արտացոլելու է հասարակության բանականության ձայնը, որը համապատասխանում է հասարակության ակնկալիքներին: «Դատաիրավական…
Նախատեսվում է ստեղծել Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով․ Բադասյան
Առաջարկվում է դատավորի թեկնածուի հարցազրույցի ընթացքում հաշվի առնել ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: Այս մասին փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասել է…
«ՀՀ դատական օրենսգիրք»․ խորհրդարանական լսումներ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով:
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Փետրվարի 25-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով: Լսումներին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել՝ զանգահարելով 011513349 հեռախոսահամարով կամ ուղարկելով legcom@parliament.am էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. փետրվարի…















