դատապարտում
Բելգիայի ներկայացուցիչների պալատը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի դեմ
Մի քանի ժամ առաջ Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև, հայտնում են Բելգիայի հայերի կոմիտեից։ Բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը…
Կոնգրեսական Բարբարա Լին Մայք Պոմպեոյին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բարբարա Լին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան: Բարբարա Լին Պոմպեոյին կոչ է արել հասկացնել Ադրբեջանին, որ հանդուրժողականությունը չցուցաբերելու դեպքում կասկածի տակ կդնեն ԱՄՆ-ից ստացվող աջակցությունը: Բարբարան Պոմպեոյին կոչ է արել նաև աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ կոչ անելով Ալիևի կառավարությանը դադարեցնել հարձակվողական գործողությունները ինչպես Արցախի, այնպես…
Կատալոնական կուսակցությունը դատապարտել է Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան
Կատալունիայի Junts per Catalunya կուսակցությունն Twitter-ի իր էջում գրում է. «Դատապարտում ենք Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ: Կոչ ենք անում հարգել հրադադարը և վերադառնալ բանակցություններին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման համար»: ✖️ Condemnem l'agressió de l'Azerbaidjan i Turquia contra l'Artsakh i la República d'Armènia. Fem una crida a respectar…
Կոնգրեսական Մալոնին ԱՄՆ-ին կոչ է արում դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը
ԱՄՆ կոնգրեսական Կարոլին Մալոնին Միացյալ Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: Մալոնին նաև դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները: «Ես վճռականորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը: Չափազանց կարևոր է, որ Թրամփի վարչակազմը դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի…
ՊՍԺ-ի նախագահին կարող են դատապարտել 28 ամսվա ազատազրկման
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կարող է դատապարտվել 28 ամսվա բանտարկության։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Նշվում է, որ ազատազրկման նման չափ է առաջարկել շվեյցարական դատարանը։ Ինչպես նաև 3 տարվա ազատազրկում է առաջարկվել FIFA-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեյի համար։ Ըստ աղբյուրի՝ Խելաիֆին կասկածվում է Վալկեին կաշառելու մեջ, որպեսզի գնի վերջինից Աշխարհի առաջնության խաղերը…
Անհապաղ դատապարտել Ադրբեջանի արարքները․ ԱՄՆ կոնգրեսականի կոչը
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ կոչ է արել «անհապաղ դատապարտել Ադրբեջանի խայտառակ արարքները»։ Նա նշել է, որ հուլիսի 12-ին արդբեջանցի զինվորականները կրակ են բացել հայ քաղաքացիական բնակչության ուղղությամբ ու անկանոն հարձակվել են հայկական դպրոցների և կորոնավիրուսի համաճարակի ընթացքում անհրաժեշտ պաշտպանական միջոցներ արտադրող ֆաբրիկաների վրա։ «Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի»,…
65 տարի առաջ այս օրը Նոբելյան 18 դափնեկիր-գիտնականներ դատապարտեցին միջուկային զենքի արտադրությունը
1955 թվականին Նոբելյան 18 դափնեկիր-գիտնականներ ստորագրեցին Մեյնոյի հռչակագիրը, որը հրապարակայնորեն դատապարտում էր միջուկային զենքի կիրառումը։ Մեկ տարվա ընթացքում 34 քիմիկոսներ և ֆիզիկոսներ, միացան գերմանական միջուկային տեխնոլոգիաների գիտնականներ Օտտո Հանին և Մաքս Բորնին՝ կոչ անելով դադարեցնել վտանգավոր ռադիոակտիվ ռումբերի օգտագործումը։
Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը
Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ: Արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախարար Քրիստոդուլիդեսին իր հայ գործընկերոջ կողմից տեղեկացվել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած բախումների մասին, որոնք վերաբերում են ծանր զենքի գործադրմանը, ինչի արդյունքում երկու կողմերը զոհեր և վիրավորներ…
Իրանում իշխանությունների դեմ քարոզի մեղադրանքով կին և ամուսին դատապարտվել են 16 տարվա ազատազրկման
Իրանի հեղափոխական դատարանը «իշխանությունների դեմ քարոզչության» և «անպարկեշտ ու գռեհիկ» հրապարակումներ կատարելու համար ամուսնական զույգին տասնվեց ազատազրկման է դատապարտել: Այս մասին հայտնում է alarabiya.net կայքը։ Ահմադ-Մոին Շիրազի անունով տղամարդը, ով շուրջ կես միլիոն հետևորդ ունի Instagram-ում, ապրիլի վերջին հրապարակում է արել, որտեղ հայտնել է, որ նրան և կնոջը՝ Շաբնամ Շահրոխիին, «ռեժիմի դեմ քարոզչության», «անպարկեշտ և գռեհիկ»…
Անկարան դատապարտել է Արաբական լիգայի՝ Թուրքիայի դեմ ընդունած որոշումը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով մարտի 4-ին Կահիրեում տեղի ունեցած Արաբական լիգայի նախարարների խորհրդի նիստում Թուրքիայի դեմ ընդունված որոշումը: Այդ որոշման մեջ դատապարտվել են որոշ արաբական երկրների ներքին գործերին խառնվելու գործողությունները։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Պաշտոնական Անկարան անհիմն է համարել այդ քննադատությունը։ «Մեր, երկիրը հարգելով արաբական երկրների տարածքային ամբողջականությունը ու քաղաքական իշխանություններին,…
Թուրքիան ԵՄ-ին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
Թուրքիան խստորեն դատապարտել է Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) «Եվրամիությունը, Թուրքիան, Մերձավոր արևելքն ու քրդերը» խորագրով 16-րդ գիտաժողովի անցկացումը: Պատճառն այն է, որ ըստ թուրքական կողմի՝ գիտաժողովին մասնակցել են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցության-ՔԲԿ) կամ YPG-ի (Սիրիայի քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր-ԺՊՈւ» բարձրաստիճան անդամներ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է.…
Պաշտոնական Բաղդադը դատապարտել է Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նաջաֆ քաղաքում Իրանի հյուպատոսարանի վրա կատարված հարձակումը: ԱԳՆ-ում հայտարարել են, որ հարձակումը տեղի է ունեցել Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունները փչացնելու նպատակով, և տեղի ունեցածը չի արտացոլում Իրաքի պաշտոնական դիրքորոշումը: Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել են Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Նրանց կարծիքով՝ Իրանը միջամտում է…
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Դեր Զորում տեղի ունեցած ահաբեկչությունը
Խստորեն դատապարտում ենք Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Հանա Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքէջը: Հոգևորականների կյանքն ընդհատվեց այն պահին, երբ նրանք ծառայություն էին մատուցում պատերազմից հյուծված Դեր…
Էրդողանը ծավալուն ելույթով դատապարտել է Հայոց ցեղասպանություն ճանաչումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովի ժամանակ խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին գրում է Ermeni Haber-ը։ Նա նկատել է տվել, որ «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը ԱՄՆ-ի անվտանգության քաղաքականության, դիվանագիտական հարաբերությունների մեջ և ներքաղաքական կյանքում սկսել է լուրջ հետևանքների հանգեցնել:…














