fbpx
Աշխարհ

Իրանում իշխանությունների դեմ քարոզի մեղադրանքով կին և ամուսին դատապարտվել են 16 տարվա ազատազրկման

Իրանի հեղափոխական դատարանը «իշխանությունների դեմ քարոզչության» և «անպարկեշտ ու գռեհիկ» հրապարակումներ կատարելու համար ամուսնական զույգին տասնվեց ազատազրկման է դատապարտել: Այս մասին հայտնում է alarabiya.net կայքը։

Ահմադ-Մոին Շիրազի անունով տղամարդը, ով շուրջ կես միլիոն հետևորդ ունի Instagram-ում, ապրիլի վերջին հրապարակում է արել, որտեղ հայտնել է, որ նրան և կնոջը՝ Շաբնամ Շահրոխիին, «ռեժիմի դեմ քարոզչության», «անպարկեշտ և գռեհիկ» հրապարակումներ անելու և «բարոյական նորմերի խախտման» համար մեղադրանք է առաջադրվել։

Ներկայում ամուսնական զույգը երկու երեխայի հետ գտնվում է Թուրքիայում: Նրանք ի սկզբանե հասկանլով իրենց դատապարտվելու անխուսափելիությունը՝ նախօրոք փախուստի էին դիմել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ