դատարան

  • Դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման կամ նրան գրավով ազատ արձակելու միջնորդությունների քննությունը, այս մասին լրագրողներին ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։ «Երկու միջնորդությունների քնարկումն ավարտվեց, կողմերն իրենց դիրքորոշումներն արտահայտեցին, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17։30-ին», – ասաց Վահագն Մուրադյանը։

    Քոչարյանի կալանքը երկարաձգելու կամ նրան գրավով ազատ արձակելու որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին
  • Armtimes֊ը հաղորդում է. Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երեքը դատարանից փախուստի են դիմել: Մեզ հաջողվեց ճշտել, որ քննիչը երեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 4 ձերբակալվածներին կալանավորելու վերաբերյալ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը նրանցից մեկին կալանավորելու որոշում է կայացրել, իսկ մյուս երեքի խափանման միջոցի հարցով հեռացել է խորհրդակցական սենյակ. այդ…

    Լոռու մարզի դատախազի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երեքը դատարանից փախուստի են դիմել
  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատը կրկին ընդմիջվել է, այս անգամ մինչև 14.30: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:  Նա տեղեկացրեց, որ դատարանը մերժել է պաշտպանական կողմից ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: «Մերժվեց այն պատճառաբանությամբ, որ դատարանի նախագահն իրավունք ունի իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից մեկնումեկին», – ասաց պաշտպանը:…

    Դատարանը մերժել է պաշտպանական կողմից ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը․ Քոչարյանի պաշտպան
  • Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը, հայտնում է Aysor.am-ը։ Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասել է, որ…

    Դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
  • «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Իրավաբանական ծառայությունը նախապատրաստել և Վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով վերացնել ընկերության նկատմամբ տուգանք սահմանելու մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը: Դատարանը վարույթ է ընդունել հայցը 2018 թվականի վերջին օրերին: ՀԿԵ-ն համարում է, որ հանձնաժողովի որոշումն ընդունված էր օրենքի խախտմամբ: Գործի էությունը կայանում է նրանում, որ «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղու»…

    «Հարավկովկասյան երկաթուղին» դատարանում բողոքարկում է ՏՄՊՊՀ-ի որոշումը
  • Վերաքննիչ դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ազատ է արձակել Սերժ Սարգսյանին թիկնազորի նախկի պետ Վաչագան Ղազարյանին։ Այդ մասին 24News-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։ Դատարանը բավարարել է Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպանների հայցը։ Դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։ Վաչագան Սարգսյանի խափանման միջոցը…

    Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ազատ է արձակվել
  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, փոխվել է գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը, և այսօր նա գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, Aysor.am-ին տեղեկացրեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։ Փաստաբանի խոսքով՝ դատարանը, որպես գրավի չափ, սահմանել էր 30 մլն դրամ, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ «Այսօր ժամը 15։00-ի սահմաններում գրավի գումարը փոխանցվել է,…

    Սամվել Մայրապետյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից
  • Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիները ժամը 16։30 Երևան-Էջմիածին ճանապարհը կբացեն, բայց բողոքի ակցիաները կշարունակվեն։ «Վաղը ժամը 11։00-ին շարունակելու ենք մեր պայքարը։ Մենք չենք թողնելու ոչինչ այսպես։ Այն դատավորը, որը վճիռը կայացրել է, պետք է հստակ  պատասխան տա։ Մենք օրենքի շրջանակներում շարունակելու ենք պայքարել  Մանվել…

    «Այն դատավորը, որը վճիռը կայացրել է, պետք է պատասխան տա», – Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիայի մասնակից
  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Գևորգյանը: «Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց: Ես կարծում եմ, որ, այս պահի դրությամբ, կայացվել է արդար որոշում՝ այնքանով, որքանով հաշվի են առնվել դատական նիստերի ժամանակ մեր փաստարկները: Բայց սա չի նշանակում, որ մենք այլևս անելիք չունենք,…

    Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժվեց
  • Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին: Նոր Նորքի նստավայրում կայացած դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Դատական նիստն ավարտվեց, միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և վաղը, ժամը 16:00-ին դատական ակտը կկայացվի, կհրապարակվի,…

    «Արմեն Գևորգյանը, մնալով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ»,- Արմեն Գևորգյանի պաշտպան
  • Armtimes.am-ի փոխանցմամբ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ցուցմունք է տվել իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Այս մասին այսօր, դատարանում պատասխանելով մեր հարցին, ասաց նրա պաշտպան էրիկ Ալեքսանյանը: Նա ասաց, որ նիստը մինչեւ 15:00-ն ընդմիջվել է. պատճառն այն է, որ պաշտպանական կողմը լրացուցիչ ապացույցներ է պահանջել դրանց ծանոթանալու համար: Ըստ պաշտպանի՝ պահանջված նյութերը կարեւոր են հետագայում Գեւորգյանի…

    Մարտի 1-ի գործով անցնող Արմեն Գևորգյանը ցուցմունք է տվել
  • ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 21-ամյա բնակչին: Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ 2018թ. հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1997 թվականին, մուտք է գործել Երևան քաղաքի Ավան…

    Երիտասարդը մուտք է գործել դեղատուն և հափշտակել զգալի չափերի գումար
  • Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, այսպիսով` նրա կալանքը երկու ամսով երկարաձգվեց: «Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- ասաց Մկրտչյանը:…

    Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով
  • Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, հայտնում է 168.am-ը։ Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը: Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում…

    Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը
  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու մասին նրա փաստաբանների միջնորդությունը, Aysor.am-ին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Նրա խոսքով, այսօր ժամը 16։00-ին դատարանը քննելու է նախաքննական մարմնի միջնորդությունը Ղազարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու մասին։ Փաստաբանը դժվարացավ գնահատել դատարանի կայացրած որոշումը՝ նշելով,…

    Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը