դատարան
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթանում է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Նշվում է, որ Սարկոզին մեղադրվում է 2012 թվականի ընտրական արշավի ժամանակ ծախսերն անօրինական ձևով ֆինանսավորելու մեջ։ Ըստ աղբյուրի՝ Փարիզի դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել։ Դատավճիռը դեռևս չի բարձրաձայնվել։ Նշվում է նաև, որ Սարկոզին դատարանում ներկա չէ։
Թուրքիայում յոթ տարվա ընթացքում երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով 160․169 հետաքննություն է սկսվել, դրանցից 35․507-ի դեպքում քրգործ է հարուցվել, արդյունքում 3․625 մարդ դատապարտվել է ազատազրկման։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ հայտնի են դարձել նաև Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի վերաբերյալ տվյալները։ Այդ հոդվածով 1-4 տարվա ազատազրկման պատիժ է նախատեսված երկրի նախագահին վիրավորելու…
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախատեսում է համայնքների խոշորացման երեկ ընդունված օրենքի նախագիծը վիճարկել Սահմանադրական դատարանում, եթե այն ստորագրի հանրապետության նախագահը: Խմբակցությունը նախատեսում է վիճարկել նաև ապօրինի գույքի բռնագանձման և մի շարք այլ օրենքների սահմանադրականությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այս հարցերը քննարկել են խորհրդարան հրավիրված իրավաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հատուկ նշանակության ստորաբաժանումների…
Հատուկ իրավաբանական ընկերությունը (Special Law Firm) ստանձնել է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչությունն ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ներկայացված՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, այնպես էլ Արմեն Գևորգյանի կողմից դատարանին ներկայացված՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները…
Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել 2021 թ-ի սեպտեմբերի 25-ին ժամը՝ 12:30-ին: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Միրզոյանի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման կարևորությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ) Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փոփոխված անունով Ջեյն Դոուի հայցը՝ ընդդեմ ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնի, մերժվել է։ Անցել է դրա վաղեմության ժամկետը։ Այս մասին գրել է TMZ պարբերականը։ Դոուին Մենսոնին մեղադրում է իրեն բռնաբարելու մեջ։ Դատական փաստաթղթերում նշվում է, որ դեպքը տեղի ունեցել, երբ Դոուին գնացել է Մենսոնից տան բանալիները վերցնելու։ Բռնաբարությունից հետո Մենսոնը սպառնացել է սպանել նրան։ Դոուին այժմ…
Արիզոնա նահանգը դիմել է շրջանային դատարնին, որպեսզի հակասահմանադրական ճանաչի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերջին որոշումները՝ կապված կորոնավիրուսի պատվաստումների հետ։ Այս մասին հայտնել է նահանգի դատախազը։ Նա ասել է, որ առողջության վերաբերյալ որոշումները պետք է վերադարձվեն քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ վերջին խստացումներով՝ ԱՄՆ-ում բոլոր պետական ծառայողներն ու պետությունից ֆինանսավորվող առողջապահական կառույցների բոլոր բժիշկները պետք է պարտադիր…
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ Փաստաբանները միջնորդել են կրճատել գրավի չափը։
Այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի թափուր տեղերից մեկի թեկնածու, դատավոր Հովսեփ Բադևյանն անկեղծացավ, թե ինչու են գրավիչ չէ դատավորի աշխատանքը։ Բադևյանը նշեց, որ դատավորների աշխատավարձերն ու սոցիալական երաշխիքները շատ ցածր մակարդակի վրա են։ Նրա խոսքով՝ մասնագետները գնում են մասնավոր սեկտոր, որտեղ շատ են վաստակում։ Դատավորն ասաց նաև, որ դատական համակարգը հասարակության վստահության խնդիրն ունի։ Ինչպես նաև…
Ինչպես հայտնի էր դարձել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ թիվ 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է քննիչի միջնորդությունը ու բավարարել Մալախյանի պաշտպանի միջնորդությունը՝ ոչ իրավաչափ ճանաչելով նրա ձերբակալությունը և պահանջել ազատ արձակել։ Այս մասին Facebook-ում գրել է Մալախյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Նշենք, որ նախկին…
Երևանի 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալված է։ Այս մասին Lurer-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ասվել է նաև, որ դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա խափանման միջոցը կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի պետ Աղվան Հովսեփյանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը բավարարվել է։ Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ Հովսեփյանի ձերբակալության մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան։ Նա մեղադրվում է մի շարք կետերով, այդ թվում՝ փողերի լվացման ու կաշառք ստանալու։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող «Սատանի կամուրջ» կոչվող տեղանքում Մալդիվների Հանրապետության քաղաքացուն տեսարժան վայրեր ցուցադրելու համար ուղեկցել…
Ֆիզգորոդոկի բնակիչները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Բնակիչների հաղորդման հիման վրա օգոստոսի 30-ին դատախազությունը գործ է հարուցել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։ Գործն ուղարկվել է ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Դրան զուգահեռ, տեղեկացնում ենք նաև,…
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այժմ գտնվում է կալանքի տակ։ Նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան Առուշանյանի պաշտպանական կողմը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշել է, որ միջնորդությունը քննությունը կսկսվի սեպտեմբերի 10-ին՝ 10։00-ին։ Փաստաբանը գրել է, որ դատավարության այս փուլում առկա են բոլոր նախադրյալները՝ Առուշանյանին կալանքից…