դեղամիջոց
Ո՞ր դեղամիջոցները առավոտյան չի կարելի խմել
Բժիշկ, թունաբան Նիմա Մաջլեսին Eat This, Not That-ին պատմել է հինգ տարբեր դեղամիջոցների մասին, որոնք առավոտյան ընդունել չի կարելի։ Մասնագետի ցուցակը գլխավորում են մկանները հանգստացնող միջոցները, ինչպիսիք են ցիկլոբենզապրինը, մետոկարբամոլը, որոնք քնկոտություն են առաջացնում և հաճախ ընկնելու, բերանի չորացման եւ փորկապության են հանգեցնում։ Այդ դեղամիջոցներն ավելի լավ է ընդունել քնելուց առաջ, նախազգուշացրել է բժիշկը։ Մասնագետը…
Սելենա Գոմեսը գիրացել ու անճանաչելի է դարձել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկացի հայտնի երգչուհի ու դերասանուհի Սելենա Գոմեսը ավելորդ քաշի պատճառով անճանաչելի է դարձել։ Պապարացիներին հաջողվել է մի քանի անգամ լուսանկարել Գոմեսին ու դրանք հրապարակել սոցցանցերում, որից հետո կտրուկ քննարկումներ են սկսվել Սելենայի տեսքի հետ կապված, իսկ երկրպագուները բողոքել են նրա ավելորդ քաշից։ Լուսանկարներից մեկում թեթևակի երևում է Սելենայի որովայնը, ինչպես նաև դեմքի ուռածությունը։ Սակայն, այսչափ…
Երևանի բնակչուհին Amazon-ից դեղեր է գնել ու վաճառել դրանք Facebook-ի միջոցով․ ՊԵԿ բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տնտեսական գործունեության կանոնների նույնիսկ ամենափոքր շեղումն անմիջապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվում: Այս անգամ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական…
Pfizer-ն ավատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող ընկերություններից մեկը՝ Pfizer-ը (BioNTech-ի հետ միասին), հայտարարել է պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին։ Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։ Նշվում է, որ պատվաստանյութի արդունավետությունն այս պահի դրությամբ գնահատվում է 95 տոկոս։ Ավելի քան 43 հազար կամավոր փորձարկվողներից կորոնավիրուսով են վարակվել միայն 170-ը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատրաստման առաջատարներից է նաև…
Նախատեսվում է գնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 600 հազար դեղաչափ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը: Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Նշվում է, որ ներկայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական գնումների…
Գերմանական բուժհաստատությունը հայտարարում է` Ալեքսեյ Նավալնիին թունավորել են
Meduza լրատվամիջոցը հայտնում է, որ Բեռլինի «Շարիտո» հիվանդանոցը, ուր տեղափոխել են ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, հայտարարել է, որ ըստ կլինիկական հետազոտությունների արդյունքների՝ Նավալնին թունավորվել է խոլինէսթերազի արգելակիչների խմբի նյութով։ Հիվանդանոցի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ալեքսեյ Նավալնին գտնվում է արհեստական կոմայի մեջ, նրա վիճակը գնահատվում է ծանր, սակայն կյանքին լուրջ սպառնալիք չկա։ Նավալնիին բուժում են…
Պանդեմիան մերկացրել է աղքատ երկրների ծանր դրությունը. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի և պատվաստանյութերի մասին: Պապը հայտարարել է, որ հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն: «Ցավալի կլինի, եթե հարուստ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն կամ եթե պատվաստանյութը այս կամ այն ազգին հասանելի լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին»,-ասել է նա: Հռոմի պապը նշել է, որ…
Վրաստանը սպասում է ռուսական պատվաստանյութի հետազոտություններին
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանում ստեղծված նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառման մասին հարցին: «Առողջապահության նախարարությունը սպասելու է հետազոտության արդյունքներին և որոշում կկայացնի գործընկեր կազմակերպությունների հետ»,- ընդգծել է Տիկարաձեն: Նախարարի խոսքով՝ ցանկացած դեղամիջոց, լինի դա դեղամիջոց, թե պատվաստանյութ, պետք է ամրագրված լինի անհրաժեշտ հետազոտություններով: «Մենք նախ կսպասենք հետազոտության արդյունքներին,…
ԱՀԿ-ն թարմացնելու է կորոնավիրուսի բուժման ուղեցույցները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսով վարակվածներին բուժելու վերաբերյալ իր ուղեցույցները: Հայտնի է, որ դրանք բխում են կլինիկական փորձաքննության արդյունքներից, որոնք ցույց են տվել, որ էժան, սովորական ստերոիդը կարող է օգնել փրկել խիստ ծանր հիվանդներին: Ըստ ԱՀԿ-ի՝ դեքսամետազոնը կրճատել է մահացության մակարդակն առավել ծանր հիվանդների շրջանում մոտավորապես մեկ երրորդով: Հավելենք, որ…
Կորոնավիրուս և հիդրօքսիքլորոքուին. Ի՞նչ գիտենք. BBC
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նա ընդունում է մալարիայի դեմ բուժման դեղը հիդրօքսիքլորոքուին, որպես կանխարգելիչ միջոց, Covid-19- ի դեմ, չնայած գիտնականները նախազգուշացրել են կողմնակի ազդեցությունների մասին: Ուսումնասիրություններ են ընթանում ՝ պարզելու, թե արդյո՞ք հիդրօքսիքլորոքուինը արդյունավետ է կորոնավիրուսի բուժման դեմ: Մենք դիտարկում ենք այն, ինչ մենք մինչ այժմ գիտենք այդ դեղամիջոցի մասին: Ո՞վ է…
Թրամփը կդադարեցնի կորոնավիրուսի դեմ ինքնուրույն պայքարը. The Hill
The Hill-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնելու է մալարիայի համար նախատեսված դեղամիջոցի ընդունումը, որն օգտագործվում է որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելիչ միջոց: Լրագրողների հետ զրույցում ամերիկյան առաջնորդը խոստացել է դադարեցնել դեղամիջոցի ընդունումը: «Իմ կարծիքով, բուժման կուրսն ավարտվում է երկու օրից», – ասել է Թրամփն Արկանզասի և Կանզասի նահանգապետների հետ հանդիպման ժամանակ:…
Ռուսաստանում ստեղծել են կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը. РИА Новости
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանում ստեղծել են կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը։ Նախարարը նշել է, որ դեղամիջոցի կլինիկական հետազոտությունները սկսվելու են շուտով, մոտ 10-12 օր հետո։ «Ռուսական ընկերությունը մշակել է դեղամիջոց, որը մի շարք երկրներում թեսթավորվել է մեր գործընկերների կողմից։ Սա արդեն ամբողջապես ռուսական անոլոգ է, և…
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46 կգ դեղամիջոց
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46կգ դեղամիջոց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի անցակետում կանխել են ընդհանուր շուրջ 46կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր: Մի դեպքով` վարչության աշխատակիցները ՀՀ քաղաքացու ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի…
«խելացի հաբեր»՝ շոգի դեմ
Էքստրեմալ շոգը, ամենայն հավանականությամբ, կդառնա Տոկիոի-2020-ի Օլիմպիական խաղերի լիիրավ մասնակիցը: Հենց այդ պատճառով թեթև աթլետիկայի միջազգային ասոցիացիան որոշում է կայացրել մանրամասն ուսումնասիրել մարզիկների օրգանիզմների արձագանքը բարձր ջերմաստիճաններին «խելացի հաբերի» օգնությամբ։ Հետազոտության հեղինակների կարծիքով ՝ ստացված տվյալները կօգնեն մշակել հաջորդ տարի օլիմպիական խաղերում ջրազրկման և գերտաքացման դեմ պայքարի արդյունավետ միջոցներ: Համաշխարհային հակադոպինգային գործակալության աշխատակիցը Insidethegames ինտերնետ-պորտալի…
Ստացվել են ահազանգեր «Տամիֆլյու» դեղամիջոցի վաճառքի հանման մասին
SHANTNEWS-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ բուժհաստատություններին տրամադրված «Տամիֆլյու» դեղամիջոցը, չգիտես ինչպես, վաճառքի է հանվում, այլ կերպ ասած՝ վերավաճառվում է: Այս մասին խոսել ենք ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ: «Նախ, եկեք սկսենք այստեղից, որ «Տամիֆլյու» նշանակվում է ցուցված դեպքերում: Ինչու՞ եք գնում, այցելե՛ք բժշկի, կստանաք ձեր համապատասխան դեղորայքը, եթե…















