դեսպաններ
Եվրամիության դեսպանները համաձայնել են ՀՀ ուղարկել քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հայտնում են «Ազատություն ռադիոկայանի» դիվանագիտական աղբյուրները։ Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է,…
Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններն օգոստոսի 27-ին, հրաժարվել են Շուշի այցելելուց , որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ադրբեջանական կողմի կարծիքով՝ դա «անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Նշենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագետ այցելել էր Շուշի, որտեղ մասնակցում էին կոնֆերանսի։ Նրանք Ֆիզուլիի օդանավակայանից Շուշի էին ժամանել ավտոբուսներով։…
Այսօր՝ նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ բոլոր խնդիրների լուծման համար․ Բլինքեն Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը․ կոնգրեսական Հանդիպման ընթացքում իր ելույթում Արարատ Միրզոյանը նշել է․ «Բարև ձեզ: Շնորհակալ…
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է․ N զորամիավորումում անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ԱՄՆ-ում դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողակարգի փոփոխությունները՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ուղերձները փոխանակել են գրավոր»։
Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ «Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հանդիպման և ծանոթության համար՝ նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարևոր է: Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում բազում չօգտագործված հնարավորություններ կան…
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառայի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել և ամրապնդել հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները տարբեր ուղղություններով: Այս առումով ընդգծվել է առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Երկխոսության զարգացման համատեքստում…
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳՆ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հուլիսի 9-10-ը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ «Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես…
Հուլիսի 13-ին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի Facebook-ի էջը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը բողոքի նամակ է ուղղել Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանին։ «Հարգարժան տիկին Էյզըմա, Տեղեկություն ստացանք, որ դուք նույնպես մասնակցել եք դիվանագիտական հավաքին, Ադրբեջանի կողմից գրավված Շուշի՝ քաղաքում։ Նիդերլանդների հայկական համայնքը խորապես հիասթափված և վրդովված է ձեր մասնակցության կապակցությամբ։ Հայ…
ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ չեն մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների։ ԱՄՆ-ը տարբեր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Ինչու՞ են Միացյալ Նահանգները համահունչ գործում Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի համախմբված դիրքորոշման հետ, ԱՄՆ դեսպանությունը այս հարցին պատասխանել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ…
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանում գտնվող 46 երկրների դեսպանների այցը՝ Ադրբեջանի կողմից օկապացված Շուշի քաղաք։ «Խստագույնս դատապարտում ենք 2021 թվականի հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։ Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետությունների մակարդակով այց էր կազմակերպել դեպի Շուշի։ Ալիևի հրավերը ընդունել էին 46 պետությունների դեսպաններ, որոնց շարքում, սակայն, չկային ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ էության, սրանից կարելի է վստահաբար ենթադրել, որ գերտերությունները ցույց են տալիս իրենց դիրքորոշումը՝ Ղարաբաղյան հարցի չլուծված լինելու մասին ու չի բացառվում…
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Խորհրդարանում ելույթ ունեցավ, որի ընթացավ խոսեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին։ Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյաց հայտարարությունները, ու երեկ միաժամանակ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մենք առաջին զոհն ունեցանք։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանի նման գործելաոճն իսկապես անթույլատրելի է։ Հայրապետյանի խոսքով՝ միջազգային հանրությունը հստակ արձանագրել է՝…
ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը մայիսի 20-ին Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սամվել Մինասյանը նախ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնում է դեռևս Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության անդմինիստրատիվ սահմանագծով, 1969 թվականին կատարվել է սահմանների ճշգրտում, որոնք վավերացվել են փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։…
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել միմյանց միջև զինված հակամարտությունը: Պուտինն այս մասին ասել է այսօր օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերը հանձնելու ժամանակ։ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջև առճակատման բռնկումն արդեն հանգեցրել է մեծ թվով քաղաքացիական զոհերի, այդ թվում ՝ երեխաների:…
Այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հանդիպել են Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան` պարոն Սվենսոն Պատրիկի և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի հետ: Դեսպաններին է ներկայացվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից…