դեսպաններ
Շուշի այցելած դեսպանների ցանկում չեն եղել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ դեսպանները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետությունների մակարդակով այց էր կազմակերպել դեպի Շուշի։ Ալիևի հրավերը ընդունել էին 46 պետությունների դեսպաններ, որոնց շարքում, սակայն, չկային ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ էության, սրանից կարելի է վստահաբար ենթադրել, որ գերտերությունները ցույց են տալիս իրենց դիրքորոշումը՝ Ղարաբաղյան հարցի չլուծված լինելու մասին ու չի բացառվում…
Սյունիք այցից հետո եվրոպական երկրների դեսպանները հստակ գնահատականներ են հնչեցրել․ պատգամավոր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Խորհրդարանում ելույթ ունեցավ, որի ընթացավ խոսեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին։ Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյաց հայտարարությունները, ու երեկ միաժամանակ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մենք առաջին զոհն ունեցանք։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանի նման գործելաոճն իսկապես անթույլատրելի է։ Հայրապետյանի խոսքով՝ միջազգային հանրությունը հստակ արձանագրել է՝…
Եվրոպայի երկրների դեսպանները այցելել են հայ-ադրբեջանական սահման
ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը մայիսի 20-ին Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սամվել Մինասյանը նախ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնում է դեռևս Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության անդմինիստրատիվ սահմանագծով, 1969 թվականին կատարվել է սահմանների ճշգրտում, որոնք վավերացվել են փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։…
Պուտինը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել միմյանց միջև զինված հակամարտությունը: Պուտինն այս մասին ասել է այսօր օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերը հանձնելու ժամանակ։ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջև առճակատման բռնկումն արդեն հանգեցրել է մեծ թվով քաղաքացիական զոհերի, այդ թվում ՝ երեխաների:…
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը դեսպաններին է ներկայացրել գերիների իրավունքների խախտումներին առնչվող տեղեկատվությունը
Այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հանդիպել են Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան` պարոն Սվենսոն Պատրիկի և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի հետ: Դեսպաններին է ներկայացվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից…
Արա Այվազյանի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 20-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպման օրակարգում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանն առնչվող հարցեր: Ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում…
ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ են անցկացրել ԵՊՀ ուսանողների համար
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար: «ԱԳՆ և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև հաստատված համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ից 31-ը անցկացվեց հեռավար ամառային դպրոց «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրի ներքո: Ամառային դպրոցի շրջանակներում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսների համար դասախոսություններով հանդես եկան նաև…
Լավրովը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններին․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնում է, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման, Մինսկի խմբի հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահը ՀՀ դեսպաններ է նշանակել Մոնակոյում, Անդորրայում և Ֆիլիպեններում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայաստանի դեսպաններ են նշանակվել Մոնակոյում, Անդորրայում և Ֆիլիպեններում։ Ստորև ներկայացնում ենք համապատասխան հրամագրերը, որոնք հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ, համատեղության կարգով,…
Հայաստանի և Իրանի պետական մարմինների ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանս է անցկացվել
Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Հայաստանի և Իրանի պետական մարմինների ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանս է անցկացվել։ «ՀՀ կողմից բանակցությունները վարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, իսկ ԻԻՀ կողմից՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումը: Քննարկմանը մասնակցեցին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության…
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին: Կառավարության ղեկավարը պատասխանել է…
ՀՀ դեսպանները այցելել են Արցախի զորամասերից մեկը
Աշխատանքային այցով Արցախում գտնվող արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել են հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր: Ինչպես հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները շրջայց են կատարել զորամասում, շփվել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց…
Արտաքին քաղաքականությունը նաև տնտեսական կարողությունների շարունակությունն է․ «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը պետք է լինի Հայաստանի միջազգային սուբյեկտության բարձրացումը, նախօրեին տեղի ունեցած դիվանագետների հավաքի իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երևանում անցկացվել է Հայաստանի դեսպանների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք, որում ուղենշվել են արտաքին քաղաքականության հիմնասյուներն ու անելիքները: Կա տարածված արտահայտություն, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Միևնույն…
Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Եթովպիայում
Հայաստանը նախատեսում է մինչև այս տարվա վերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում: Ելույթ ունենալով դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ՝ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռևս նոր ուղղություն: «Այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն…














