Աշխարհ
04:00 31/05/2020

Հայաստանի և Իրանի պետական մարմինների ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանս է անցկացվել

Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Հայաստանի և Իրանի պետական մարմինների ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանս է անցկացվել։

«ՀՀ կողմից բանակցությունները վարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, իսկ ԻԻՀ կողմից՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումը: Քննարկմանը մասնակցեցին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը և կողմերի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Բանակցությունների օրակարգում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրն էր (մասնավորապես՝ ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների կիրառման միջոցով)՝ համաձայն ս.թ. ապրիլի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության:

Քննարկվեցին «գազ-ապրանք» և «ապրանք-ապրանք» փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները, և կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այդ ուղղությամբ միմյանց ներկայացնել հստակ առաջարկություններ:

Տեսակոնֆերանսի մասնակիցները համաձայնության եկան կանոնակարգել նմանատիպ քննարկումների անցկացումը և առաջարկություններ ներկայացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում առաջիկա անելիքների ուղղությամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

Տեսակոնֆերանս

Իրանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեցին հեռավար բանակցություններ ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանսի միջոցով:ՀՀ կողմից բանակցությունները վարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, իսկ ԻԻՀ կողմից՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումը: Քննարկմանը մասնակցեցին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը և կողմերի մի շարք այլ ներկայացուցիչներ:Բանակցությունների օրակարգում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրն էր (մասնավորապես՝ ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների կիրառման միջոցով)՝ համաձայն ս.թ. ապրիլի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության: Քննարկվեցին «գազ-ապրանք» և «ապրանք-ապրանք» փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները, և կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այդ ուղղությամբ միմյանց ներկայացնել հստակ առաջարկություններ:Տեսակոնֆերանսի մասնակիցները համաձայնության եկան կանոնակարգել նմանատիպ քննարկումների անցկացումը և առաջարկություններ ներկայացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում առաջիկա անելիքների ուղղությամբ:__________به ابتکار سفارت ارمنستان در ایران مذاکرات راه دور از طریق ویدئو کنفرانس بین تعدادی از نمایندگان نهادهای دولتی جمهوری ارمنستان و جمهوری اسلامی ایران برگزار گردیداجرای مذاکرات از سوی جمهوری ارمنستان بعهده آواگ آوانسیان معاون وزیر اقتصاد، و از سوی جمهوری اسلامی ایران نیز حمید زاد بوم معاون وزیر صنعت، معدن، تجارت و رئیس سازمان توسعه تجارت عهده دار این وظیفه بودند آقای آرتاشس تومانیان سفیر فوق العاده و تام الاختیار جمهوری ارمنستان در جمهوری اسلامی ایران، آقای تیگران ملکونیان رئیس اداره انرژی وزارت مدیریت منطقه ای و زیرساختهای جمهوری ارمنستان و نمایندگان از طرفین نیز حضور داشتند دستور کار مذاکرات عبارت بود از افزایش حجم مبادلات کالا بر اساس توافقات حاصله در گفتگوی تلفنی مورخ ۲۸ آوریل آقای نیکول پاشینیان نخست وزیر جمهوری ارمنستان و آقای حسن روحانی رئیس جمهوری اسلامی ایران، بویژه از طریق بکارگیری انواع مکانیزم ها در این راستا بودامکانات تحقق برنامه های مبادله «گاز- کالا» و « کالا با کالا» مورد بحث و بررسی قرار گرفت و طرفین درباره ارائه پیشنهادات صریح در این عرصه به توافق رسیدندشرکت کنندگان در کنفرانس در راستای برنامه ریزی برای برگزاری دوره ای اینگونه بررسی ها و ارائه پیشنهادات توسعه روابط اقتصادی دو کشور از جمله فعالیتهای آتی در چهارچوب برنامه های زیر ساختی نیز توافق نمودند__________By the initiative of the Armenian Embassy in Iran a tele-negotiation meeting was organized in form of a video-conference between the authorities of the Republic of Armenia and Islamic Republic of Iran.Head of the meeting on the Armenian side was Avag Avanessian, Deputy of the Ministry of Economy. on Iranian side Hamid Zadboom, Deputy of the Ministry of Industry, Mine and Trade and the President of Trade Promotion Organization was running the meeting.Artashes Toumanian, the Ambassador Extraordinary and Plenipotentiary of Armenia to Iran, Tigran Melkonyan, the Head of the Department of Energy from the Armenian Ministry of Territorial Administration and Infrastructure and other officials from both sides were present during the video conference.The main agenda of the meeting was development of trade exchange volume (particularly by applying various mechanisms for this exchanges) based on agreement reached on April 28 of the telephone talk between the heads of two states; Nikol Pashinyan, the Armenian Prime Minister and Hassan Rouhani, the President of the Islamic Republic of Iran. Forms of “gas-goods” and “goods-goods” trade was discussed during the video-meeting, both sides were assigned to offer their proposals in this regard. The participants also agreed on regularizing these sorts of video meetings making it more frequent, for the future meetings they concluded to discuss on the issues of expansion of economic relations including the undertaking measures for infrastructural projects.

Geplaatst door Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն op Zaterdag 30 mei 2020

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ