Դիեր
ԱՆ-ն ահազանգում է վարակիչ հիվանդությունների բռնկումների վտանգի մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի…
ՀՀ ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժան վերաբերմունքը ցուցադրող տեսանյութ և լուսանկար
Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ:…
Անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Բացարձակ անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը չդադարող զինված բախումների պայմաններում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումներ տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական…
Նույնիսի սեփական դիակները չեն էլ փորձում հանել. Արծրուն Հովհաննիսյան
«Ցավոք, մեր տղաների վիճակի մասին տեղեկություններ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ ադրբեջանական կողմը բացարձակապես նման բաներ չի ներկայացնում, Կարմիր խաչի հետ չի աշխատում», – քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ գերիների մասին այսօր տարածված լուրին: Մինչ այս հայտնի էր, որ 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված…
Բավականին մեծ են Ադրբեջանի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից․ Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր Զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ։ Բավականին մեծ են Ադրբեջանի կորուստները կենդանի ուժի…
Ադրբեջանը երբևէ այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ
Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսեւորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։ Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում»,- գրել է նա։ https://www.facebook.com/arcrun/posts/3435711469797770
Մի քանի դի ենք թույլ տվել վերցնել, նաև մենք ենք վերցրել, ու գործընթացն անմիջապես դադարեցվել է
Քիչ առաջ ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հրադադարի պայմանավորվածությունը փորձել են իրականացնել միայն մեկ տեղամասում։ «Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել ընդամենը մեկ տեղամասում. մի քանի դիակ ենք թույլ տվել վերցնել և մենք էլ ենք վերցրել։ Անմիջապես դադարեցվել է, որովհետև խախտվել է և միջազգային երաշխիքները չեն պահպանվել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Միջազգային Կարմիր խաչը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը կպահպանվի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնել, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր Ժնևում հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եվրասիական տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուպպը: «Մենք հույս ունենք, որ հումանիտար նպատակներով կրակի դադարեցման պայմանավորվածությունը կպահպանվի և էական ազդեցություն կունենա նրանց համար, ովքեր տուժել են»,- ասել է նա: Շուպպը հավելել է, որ…
Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման դեպքում հումանիտար գործողություններ կիրականացվեն
ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն…
ՄԻՊ-ը տեղեկություններ ունի հայ զինծառայողների դիերի խոշտանգումների վերաբերյալ
«Բայց և փակ բազմաթիվ աղբյուրներից տեղեկություն ունենք, որ ադրբեջանական զինված ուժերի ներքո մեր զինծառայողների մարմիններ կան, որոշ ապացույցներ կան, որ մեր զինծառայողների մարմինների հանդեպ նրանք որոշակի ոտնձգություններ են կատարել, որոնք խստագույնս արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Մանրմասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/340369097076183
Լիարժեք չի պահպանվել հրադադարի ռեժիմ, որը թույլ կտար դիակների դուրսբերում․ Արծրուն Հովհաննիսյան
Այսօր Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, և հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ` մանսավորապես գրոհ են իրականացրել` զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ: Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հյուսիսային ուղղությամբ կրելով զրահատեխնիկայի կորուստ հակառակորդը հետ է շպրտվել: «Հարավային ուղղությամբ նույնպես եղել են որոշակի առաջխաղացումներ,…
Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ ՀՀ-ի հասցեին․ ՀՀ ԱԳՆ
Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։ «Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։…
Ադրբեջանական կողմը տանում է իր դիերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Banak.info-ն ֆիքսել է բացառիկ կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը տանում իր դիերը: Մանրամասները՝ ստորև ներկայացվող տեսանյութում: Տեսանյութը` banak.info-ի:
Առանց Կարմիր խաչի, չենք թույլատրելու դիերի դուրսբերումը. Արծրուն Հովհաննիսյան
հժՀոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց` պաշտոնապես հայտարարում ենք, որ մահացածների մարմինները հանվելու են միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում: «Հրադադարի հաստատումից հետո, ինչպես արտգործնախարրների հայտարարության մեջ նշված է հստակ, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը…












