դիմակներ
Արդյո՞ք դպրոցներում երեխաներին տրամադրվելու են դիմակներ․ ՄԻՊ-ը՝ ԿԳՄՍ նախարարությանը
Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից։ Պաշտպանն այս հաղորդման հենց սկզբում հարկ է համարում արձանագրել, որ դպրոցներում ու, առհասարակ, երեխաների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելումն ու…
Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով. նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ազատությանը» որոշ մանրամասներ է փոխանցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգնան։…
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Արտատ Գրուպ» ՍՊԸ, «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ, «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան»…
Թույլատրվել է լողավազանների գործունեությունը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ թույլատրվել է լողավազանների գործունեությունը։ Սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար։ «Պարետի մայիսի 3-ի N 63 որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ 230-Ն որոշմամբ սահմանվել է, որ՝ Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր…
ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերը արձանագրել են դրական առաջընթաց
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր հյուրանոցային համալիրների հանրային սննդի օբեկտներում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում արձանագրված իրավիճակը փաստում է, որ տնտեսավարողները մեծավ մասամբ պահպանում են սահմանված նորմերը: Մասնավորապես, Տավուշի և Լոռու հանգստյան տների հանրային սննդի օբյեկտներից միայն մի քանիսում են թերացել ՀՀ պարետի…
ԱԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետին
ՀՀ Կառավարությունը հայտնում է՝ հաշվի առնելով ամռան շրջանում հանգստացողների մեծ թիվը, ըստ այդմ՝ անվտանգության կանոնների չպահպանման դեպքում կորոնավիրուսով վարակվելու ավելի բարձր ռիսկերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին շրջանում ուշադրությունը կենտրոնացրել է հանգստյան տների վրա։ ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր եւս Ծաղկաձորում է անցկացրել։ Այստեղ մի շարք խոշոր հյուրանոցներում էական խախտումներ…
Երևանի հյուրանոցային համալիրները հիմնականում չեն աշխատում, մարզերում իրավիճակը բարվոք է
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ պարետի որոշումների կատարման նկատմամբ շաբաթօրյա վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրել են հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, մասնավորապես՝ հյուրանոցների ու հանգստյան տների ռեստորաններում և ճաշարաններում: Արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ Երևանի հյուրանոցներն ու դրանց ճաշարաններից շատերը չեն աշխատում, իսկ աշխատող հյուրանոցներում հանրային սննդի ծառայություններ չեն մատուցվում: Ինչ վերաբերում է մարզերին, ապա…
Մայրաքաղաքում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվի նվազում
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացրել նաև հանգստյան օրերին։ Վաղ առավոտյան սկսված վերահսկողական աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում…
Նրա լուծումը Իլհամ Ալիևի ասածն է՝ Արցախն Ադրբեջան է և վերջ․ Ստյոպա Սաֆարյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Մի բան ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ` 2 ամսում շատ ավելի մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում, եւ ինչի՞ համար, դիմակ չկրելու համար: Բայց խոսքի մեջ ժողովրդին մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք: Մի սիրեք, բայց ճիշտ…
ԱՆ-ն ներկայացրել է մինչ այս իրականացված փաստացի ծախսերը
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։…
Դեռ վաղ է ասել, որ հաղթահարել ենք համաճարակը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Վարչապետը նշել է, որ չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը: «Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը կանխող հիմնական…
Ի՞նչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն Գյումրիում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Գյումրիում արձանագրել են առավելապես թեթև խախտումներ՝ տեղում վերացման ենթակա։ 83 մշտադիտարկում՝ 1 օրում, Գյումրիում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը գնահատվում է բարվոք։ Արտադրություններ, բժշկական հաստատություններ, դեղատներ, վարսավիրանոցներ, խանութներ և ոչ միայն․ Գյումրիում դրանք այսօր կրկին ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի խոշորացույցի ներքո էին։…
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Վարչապետը նշել է, որ շարունակում ենք հետևել հակահամաճարակային կանոններին: «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետևողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու…
5 նորություններ ԵվրաՀանգրվանից
Ոչ մի գրկախառնություն․ ԵՄ գագաթնաժողովը բացվում է՝ պահպանելով covid-19-ի կանոնները։ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցներին հորդորել են կրել դիմակներ և խուսափել ձեռքսեղմումներից։ Սրահները ախտահանվելու են, օդը մաքրվելու է, իսկ ձեռք սեղմումները արգելվելու են։ Այս ամենն արվում է 2 օր տևող քննարկումների ընթացքում 27 պետությունների ղեկավար կազմի առողջությունն ապահովելու համար։ Ուրբաթ և շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը նախատեսվում…
Կասեցումներ՝ Սպայկայի գրասենյակում և Դեուս Էքս ընկերությունում․ ԱԱՏՄ
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարետատան որոշումները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել են գործունեության ժամանակավոր կասեցման աշխատանքներ: Մասնավորապես, 24 ժամով կասեցվել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի, կորոնավիրուսի ռապիդ թեստերի առցանց վաճառքով զբաղվող «Դեուս Էքս» ընկերության, Էջմիածնի ՋՕԸ-ի, Չարենցավանի գործիքաշինական գործարանի և երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ…














