Դիվերսիա
Մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Հադրութում տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը: «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում…
Մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում հայտնել է, որ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3167962116573260
Ադրբեջանական դիվերսիոն փորձին մասնակցել է 100 մարդ. Վարչապետ
Այսօր` հուլիսի 16-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս գիշեր ժամը 3:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներն, ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի «անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Վարչապետը մանրամասնեց, որ դիրքը գտնվում է Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ և հենց այս…
ԱՀ նախագահը ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման հակաահաբեկչական ուսումնական վարժանքին
Հունիսի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին, ապա՝ կրակային պարապմունքին: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են գրավված օբյեկտների ազատագրման, պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի և հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակման ու չեզոքացման գործողություններ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ուսումնական վարժանքի…
ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել, որով կպատժվեն կարատինը խախտող անձիք․РИА Новости
ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է կարանտինը խախտելու համար քրեական պատասխանատվության օրինագիծ: Փաստաթուղթը նախաձեռնել են պետշինարարության կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Համաձայն նոր օրինագծի՝ սանիտարահամաճարակային կանոնների խախտողներին սպառնում է տուգանք՝ 500 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլի, կամ մասնագիտական իրավունքից զրկում մինչև երեք տարի ժամկետով, կամ նույն ժամկետով ազատազրկում: Ռուսաստանում կորոնավիրուսի…
Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հերքել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունը։ «Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այսքանը»,-Facebook-ում գրել է նա։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ։ Ըստ տվյալների՝ դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է Մարտակերտի ուղղությամբ երկու խմբերով՝…
Ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած զինծառայողները պարգևատրվել են
Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ից մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ: Զորավարժության մարտական հրաձգության փուլին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Մինչ զորավարժությունների մեկնարկը, Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրել է սեպտեմբերի 23-ին…
ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիայի մասին ադրբեջանական կողմի տեղեկությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունում հերքել են դիվերսիայի մասին ադրբեջանական կողմի տեղեկությունը։ Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տեղեկությունը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը դա ապատեղեկատվություն է անվանել։ «Տեղեկությունում հիշատակումը, թե «Ադրբեջանի սահմանապահ մարտական դիրքերը բազմիցս գնդակոծվել են Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից, մեծ տրամաչափի զենքից, այս «տեղեկության» անհեթեթության հավելյալ ապացույցն են»,-նշել է Հովհաննիսյանը։
Պարգևատրվել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կասեցրած զինծառայողները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը և Էմիլ Ներսիսյանը: Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի…
Չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող. Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում օրեր առաջ տեղի ունեցած դիվերսիային: «Հարավային ուղղությամբ, իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։ Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։ Ալեն…
Հաջողվել է գտնել դիվերսիոն փորձի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի համազգեստով լուսանկարը
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է տարածել, որում մասնավորապես նշված է․ «Շատ դժվարությամբ հաջողվեց գտնել դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովի (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu) համազգեստով լուսանկարը և հիմա հստակ կարելի է ասել, որ զինծառայողը ծառայել էր Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում՝ ամենայն…











