fbpx
Զինված Ուժեր

Մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Հադրութում տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ:

Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:

Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/621769308520446

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ