Արցախ
15:30 01/10/2019

Պարգևատրվել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կասեցրած զինծառայողները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը և Էմիլ Ներսիսյանը:

Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը և Ռաֆիկ Օրդոյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ