դիտորդական առաքելություն
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար է նշանակվել
Եվրոպական միությունը Հայաստանում դիտորդական առաքելության նոր ղեկավար է նշանակել՝ Սատու Կոյվուին, ով կսկսի աշխատանքը 2026 թվականի փետրվարից։
ՔՊ-ի վիճահարույց նոր նախագիծը դիտորդական առաքելությունների մասին
ՔՊ-ն ներկայացրել է ընտրական գործընթացներում դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ, որը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում:
ԿԸՀ-ն քննարկել է դիտորդական առաքելությունների կարգավորումները
ԿԸՀ-ն քննարկել է դիտորդական առաքելությունների հավատարմագրման կարգավորումները՝ հիմնվելով ընտրական օրենսդրության պահանջների վրա։
ԵՄ-ն մտադիր է դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան. Ազատություն
Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական…
ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմեկնի Աստանա
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում։ Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։
Դիտորդական առաքելությունն արդեն սկսված է․ Գեղարքունիքի մարզպետ
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած այն ընտանիքները, որոնց վնասները գնահատված են, վերականգնվել են, այն տները որոնք ամբողջապես փլուզված են եղել, վերականգնման աշխատանքները չեն սկսել, իրենց վարձակալության խնդիրը լուծվել է: Այս մասին այսօր` ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը` հավելելով, որ տեղահանված բնակիչների 80 տոկոսը վերադարձել է, իսկ մնացածների հարցը լուծվում է:…
Եվրամիությունը պատրաստվում է դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանում․ Լաքոթ
Եվրամիությունը պատրաստվում է իր դիտորդական առաքելությունը տեղակայել Հայաստանում` հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը: «1988 թ.-ից` հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ նախաձեռնությամբ տեղում կհաստատվի միջազգային ներկայություն: Այս առաքելության մասին հայտարարվել է Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ավարտին»,- գրել է նա:
Արարատ Միրզոյանը հանդիպել է դիտորդական առաքելությամբ մեր երկրում գտնվող ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը: Ողջունելով գործընկերներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում և վերահաստատել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը: Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է գործընկերներին, որ արտահերթ…
ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին և նույն կառույցի շտաբի պետին
ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Նեմատով Իլխոմին և նույն կառույցի շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակին։ Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել միջազգային դիտորդների մասնակցությունն այս ընտրական գործընթացներում և ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները։ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էլ նշել…
ԵԽԽՎ պատվիրակությունը կդիտարկի Հայաստանում կայանալիք ընտրությունները
Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունները կդիտարկեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը ղեկավարելու է Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը։ 20 անդամից բաղկացած պատվիրակությունը մինչև ընտրությունները Հայաստանում հանդիպումներ կունենա քաղաքական կուսակցությունների ու դաշինքների անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության անդամների ու մեդիաների ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում պատվիրակությանն օրենսդրական խորհրդատվություն կտրամադրի Վենետիկի հանձնաժողովի անդամը: Ընտրություններից հետո՝ հունիսի 21-ին…
ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների մոնիտորինգը
ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մոնիտորինգը: «Հունիսի 3-ին խորհրդարանական ընտրությունների դիտարկման շրջանակներում տեղի է ունեցել ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի եւ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը: Երկարաժամկետ դիտորդները տեղեկացվել են հեռուստառադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության լուսաբանման կարգի մասին: Հունիսի 4-ին Առաքելության շտաբի պետ Եվգենի Կոզյակի եւ Վարչական դատարանի նախագահ…
Շիրակի մարզպետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, որոնք աշխատելու են Շիրակի մարզում։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ողջունելով դիտորդներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նրանց ներկայությունը և դիտորդական առաքելության դերն այս ընտրություններում․ «Մեզ համար, որպես գործող իշխանություն, շատ կարևոր է…
Ականատես դիտորդական առաքելությունը ընտրությունները կդիտարկի շրջիկ խմբերի միջոցով
«Ականատես» դիտորդական առաքելություն-ը Facebook-ում գրել է. «Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է Արցախի համապետական ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում` դիտորդների շրջիկ խմբերի միջոցով։ Ինչպես հայտնել էինք նախկինում, շրջիկ խմբերում ընդգրկված են միայն տեղացի դիտորդներ։ Արագ արձագանքման շրջիկ խմբերը ողջ օրվա ընթացքում կդիտարկեն քվեարկության գործընթացը Ստեփանակերտում և ԱՀ բոլոր շրջաններում՝ այցելելով հարյուրից ավելի համայնքներ և տեղամասային կենտրոններ։ Բոլոր…
Արցախում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր Արցախում ժամը 08.00-ին մեկնարկում են երկրի նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝ Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, ևս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է։ Դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում նախապես հավատարմագրվել էին…














