Դվին
Վերին Դվին գյուղում այրվել է ավտոմեքենա
Հուլիսի 19-ին՝ ժամը 22:11-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ֆանտան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր Գեղադիր գյուղում այրվել է տուն Պարզվել է, որ հրդեհը…
Հետաձգվել է ԶՈւ-ի կազմավորմանը նվիրված միջոցառումը․ ՊՆ մի շարք պաշտոնյաներ քովիդով են վարակվել
Հունվարի 28-ին նախատեսված էր Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելություն, սակայն այն հետաձգվել է։ Lurer-ի տեղեկություններով՝ Գլխավոր շտաբի պետի, բանակի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել։ Նշենք, որ ընդունելությունը պետք է կայանար «Դվին» հյուրանոցի մեծ սրահում։
Դվինում հուշարձանների ամրակայման, վերականգնման, թանգարանացման և բարեկարգման աշխատանքներ են ընթանում
«Հայաստանի զարգացման հիմնադրամի» ֆինանսական միջոցների հաշվին «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի շրջանակում 2016 թ. մշակվել և ՀՀ մշակույթի նախարարության (այժմ` ԿԳՄՍ նախարարություն) համաձայնեցմանն են ներկայացվել Դվին մայրաքաղաքի հարավային մուտքի բարեկարգման, նոր ցանկապատի և մուտքային դարպասի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ 2016-2017 թթ. նույն ծրագրի շրջանակում՝ նաև Սբ. Գրիգոր կաթողիկե եկեղեցու, կաթողիկոսական առաջին…
Երկրաշարժ Մարմարաշեն գյուղից հարավ-արևելք
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05։31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01:31-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 44.53⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման…
Սեպտեմբերին Արարատի մարզում կբացվի 5 նոր նախակրթարան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջոււմ գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Արարատի մարզի մի քանի համայնքներում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան, ընթանում են շինարարարական աշխատանքներ։ «Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ…
Երկրաշարժ Արարատի մարզում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 06:11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.05⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա…
Գյումրիի բնակչի մոտից հայտնաբերվել է մարիխուանա
Նոյեմբերի 2-ի երեկոյան Աշոցքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահի մոտ մեկը պատրաստվում է թմրամիջոց օգտագործել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 23-ին սրահի դիմացից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Գյումրիի Բորյան փողոցի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է մանրացված կանեփանման զանգված: Ըստ նրա՝ հայտնաբերվածն իրենն է,…
Կայացել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն. ներկայացվել է ծրագրի իրականացման ընթացքը
Կայացել է խորհրդակցություն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ։ Հոկտեմբերի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացվել է Ծրագրի իրականացման ընթացքը: Քննարկվել են Գառնիի…
Կոսներվացման և վերականգնման աշխատանքներ՝ Դվին հնավայրում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվում են Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի միանավ եկեղեցու հիմքերի կոսներվացման (ամրակայման) և վերականգնման աշխատանքներ: Օրեր առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին երեկ ներկա են եղել նաև հնագետ Համլետ Պողոսյանը, վերականգնող ճարտարապետներ Իտալիայից: Աշխատանքներն իրականացվում են «Արթմաշին» շինարարական կազմակերպության կողմից, կավարտվեն տարեվերջին: Նշենք, որ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կողմից…
Մեղադրանք է առաջադրվել «Դվին» ռեստորանի երեք աշխատակցի
Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման դեպքով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածը վերնագրված է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը,…
«Դվին» ռեստորանի սննդի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ
Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ` նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ հոսպիտալացվել էր: Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկվել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր լաբորատոր հետազոտություններով: Արդյունքում՝ հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի…
Ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատխազության հանրային կապերի բաժնից, Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ անմիջապես դեպքին ներգրավվել է քննիչ, ստեղծվել է քննչական խումբ, քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է` անվտանգության պահանջներին չհամապատասխանող…












