ԵԱՀԿ Մինսկ
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոտին
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: «Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա: Ընդգծել եմ տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսևորվում է Ադրբեջանին տրամադրվող…
Ղարաբաղում խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ Պեսկով
Լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Կրեմլը ուշադրությամբ հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին և կարծում է, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, բացառությամբ խաղաղ կարգավորման։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նախօրեին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար զինադադարի մասին: Դա տեղի է ունեցել Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո:
ԱՄՆ-ում ձեռք է բերվել հրադադարի նոր համաձայնություն
ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի…
Կարո Փայլանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում ակտիվացնել ջանքերը կրակը դադարեցնելու ուղղությամբ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում ակտիվացնել ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ: Փայլանի խոսքով, քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները պետք է դադարեցվեն, պետք է անել ավելին այս պատերազմը կանգնեցնելու համար: I call upon members of the MINSK Group to step up efforts for a ceasefire between…
Այս իրավիճակում Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության. Վարչապետի հարցազրույցը Libération-ին
Libération – Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը «բավականաչափ ռազմական թիրախներ ունի առաջնագծի մոտ»: Ինչո՞ւ թիրախավորել Գյանջան Ադրբեջանում հրադադարի ընթացքում՝ ռիսկի տակ դնելով նաև խաղաղ բնակիչներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք ասում եք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը, այդ հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ…
Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ները հայտարարություն են տարածել
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հրապարակել են եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։ Փաստաթուղթը հրապարակել է ԱԳՆ-ի կայքում: Հայտարարության մեջ նշված է, որ Սերգեյ Լավրովը, Ժան‑Իվ Լե Դրիանը և Մայք Պոմպեոն «վճռականորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան»: «Վերջին հարձակումները, որոնց նպատակը, ենթադրաբար,…
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը․ Գոհունակությամբ ենք նշում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների արդյունքներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը և իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն…
Բոլորը պետք է հարգեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը. Մելանի Ժոլի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությքան պատգամավոր Արման Եղոյանը իր Facebook-ի էջում մեջբերել է Կանադայի տնտեսական զարգացման նախարար Մելանի Ժոլիի թվիթերյան գրառումը. «Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի իրադարձություններով։ Հայ համայնքի անդամները երկար ժամանակ բարձրաձայնում էին քաղաքացիական անձանց պաշտպանության և տարածաշրջանի խաղաղության ապահովման կարևորության մասին իրենց մտահոգությունները։ Ես կանգնած եմ նրանց կողքին։ Բոլորը պետք է պահպանեն հրադադարը և…
ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և դրա զարգացումը` կառույցում 2020թ. Ալբանիայի նախագահության համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նիստի սկզբում, Մշտական խորհուրդը նախագահող դեսպան Իգլի Հասանին կրկին հայտարարել է ԵԱՀԿ նախագահողի տագնապի մասին, որը կապված է տեղում իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների…
ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի լինել իր օտարերկրյա գործընկերների հետ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան. «ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի լինել իր օտարերկրյա գործընկերների հետ: Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով…
Անթույլատրելի ենք համարում, որ լիբանանահայերը դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությոունը մեկնաբանություն է տարածել` Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքի կապակցությամբ, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախի Հանրապետություն տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում։ Արցախի ԱԳՆ-ից անհրաժեշտ են գտնում նշել հետևյալը․ «Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց պարտքն են համարում…
Պատրաստ ենք շարունակել ջանքերը Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության համար․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտնել է, որ ՌԴ իշխանությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար: Զայցևի խսքով՝ Ռուսաստանը մեծ մտահոգությամբ է ընդունել մեզ համար բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության մասին լուրը։ «Վստահ ենք, որ երկար տարիների Ղարաբաղյան հակամարտությունը ինչպես…
Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝…
Արցախի իշխանությունները կշարունակեն ձեռնարկել միջոցներ երկրի անվտանգության համար
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հրադադարը պահպանելու պարտավորությունները վերահաստատելու մասին եռակողմ փաստաթղթի ստորագրման 26-ամյակի առթիվ։ «26 տարի առաջ՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ստորագրել են փաստաթուղթ, որում կողմերը ամուր վճռականությամբ վերահաստատել են հետագայում ևս իրականացնել հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները և ամրագրել են 1994 թ. մայիսի 12-ի…














