Եթովպիա
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Պետդեպը ողջունել է 5 հայ գերիների ազատ արձակումը Նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Վերջին մեկ տարվա ընթացքում…
Անհապաղ լքել Եթովպիան․ ԱՄՆ պետդեպը կոչը ամերիկացիներին
ԱՄՆ պետդեպից Եթովպիայում, մասնավորապես՝ դրա մայրաքաղաք Ադիս Աբեբայում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը, քանի որ կա քաղաքացիական պատերազմի սկսվելու վտանգ։ Բանն այն է, որ Եթովպիայում ձևավորվել է ընդդիմադիր ճակատ, որոնք զինված են և ցանկանում են հասնել իշխանափոխության։ Երկրի իշխանություններն էլ իրենց հերթին Ադիս Աբեբայի բնակիչներին կոչ են արեն պատրաստվել ինքնապաշտպանության։ Այս ամենով…
Եթովպիան սեփական սոցցանցերն է ստեղծելու
Եթովպիայում իշխանությունները մտադիր են տեղական սոցիալական ցանցեր ստեղծել, որոնք մրցակցության մեջ կմտնեն Facebook-ի, Twitter-ի, WhatsApp-ի ու Zoom-ի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ սրա հետ մեկտեղ չեն արգելափակվի վերոնշված սոցիալական կայքերը, քանի որ միտքն այստեղ տեղական սոցցանցեր ունենալն է։ Դրանց ստեղծման վերաբերյալ ժամկետներ կամ էլ բյուջե չի ներկայացվել։
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Եթովպիայի նորանշանակ դեսպանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուն (Alemayehu Tegenu, նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա իր մասնագիտական փորձն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի և Եթովպիայի միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը: Նախագահի խոսքով՝ Եթովպիան աֆրիկյան մայրցամաքում այն…
Խաղաղության Նոբելյան մրցանալկը Եթովպիայի վարչապետինն է
2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին խաղաղության հաստատման ջանքերի և միջազգային համագործակցության մեջ ունեցած ավանդի համար։ Ինչպես ուրբաթ հայտարարել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը, նա պարգևատրվել է Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության լուծման նախաձեռնության համար։ Նա երկիրը ղեկավարում է 2018 թվականի ապրիլից։ 1901 թվականից Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է…
Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Եթովպիայում
Հայաստանը նախատեսում է մինչև այս տարվա վերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում: Ելույթ ունենալով դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ՝ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռևս նոր ուղղություն: «Այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն…
Եթովպիայում մեկ օրում 350 միլիոն ծառ է տնկվել
Եթովպիայում իրականացվել է լայնածավալ ակցիա կանաչապատ տարածքների վերականգնման ուղղությամբ: Դրա համար շատ ձեռնարկությունների աշխատակիցների տրվել է արձակուրդային օր: Այս մասին հայտնում է TSN-ն: Նշվում է, որ նախաձեռնությունը ներկայացրել է երկրի վարչապետը, որին աջակցել են նախարարությունները և բազմաթիվ ընկերություններ: Ծառեր են տնկել նաև պաշտոնյաները: Ընդհանուր առմամբ, 1 օրում տնկվել է 350 մլն ծառ:
Սևամորթ Ստալին. ինչու էին այսպես անվանում Եթովպիայի առաջնորդին
Նրան համարում էին «Սևամորթ Ստալին»: Նկարում պատկերված է Եթովպիայի և աֆրիկյան մայրցամաքի ամենասարսափելի կերպարներից մեկը՝ Մենգիսթու Հայլեն: Լինելով կոմունիստական գաղափարներին հարող զինվորական՝ նա 1970-ականներին Եթովպիայում հաստատեց ամենաայլանդակ ռեժիմներից մեկը: 1974թ. Եթովպիայում երկրի պաշտպանության նախարար Ամանա Անդոմի գլխավորությամբ տեղի ունեցավ 1-ին ռազմական հեղաշրջումը, որի արդյունքում երկրում վերացավ մոնարխիան: Երկրում ստեղծվեց ղեկավար մարմին ռազմական ադմինիստրատիվ խորհուրդ Անդոմի…
Ադրբեջանը հրաժարվել է Boeing 737 MAX-8 ինքնաթիռներից
Ադրբեջանի ավիաուղիները հրաժարվել են գնել 10 միավոր Boeing 737 MAX-8 ինքնաթիռները: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ավիաընկերությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ դա անում են «հայտնի պատճառներով, որ կապված են այդ ինքնաթիռների անվտանգության խնդիրների հետ»։ Ադրբեջանական կողմը պարզապես խզել է պայմանագիրը Boeing ընկերության հետ։Ըստ պայմանագրի՝ ինքնաթիռները Ադրբեջանին պետք է մատակարարվեն մինչև 2020 թվականը։ Խնդիրն այն…
ՀՀ նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները զարգանում են վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ «Երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամության պատմությունը երկու երկրների միջև կապերն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու և խորացնելու ամուր հիմք է»,-ընդգծել…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչներին
Ապրիլի 4-ին պաշտոնական այցով Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց հայկական համայնքի կարևորությունը Եթովպիայի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր գնահատեց եթովպահայ փոքր, բայց ակտիվ համայնքի դերը ազգային ինքնության պահպանման գործում՝ նշելով մայր հայրենիքի հետ…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ (ՏԵՍՆԱՅՈՒԹ)
Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ապրիլի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ֆրանկոֆոն երկրների դեսպանների ուշադրությունը հրավիրեց նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի և հարակից միջոցառումների արդյունքների վրա: Այդ համատեքստում ֆրանկոֆոն երկրների դեսպանները շնորհավորեցին Հայաստանին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի հաջող կազմակերպման և…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի նախագահի հետ
Ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ: Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Սահլե-Վորկ Զևդեին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելության մեջ։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց Եթովպիային նաև ՄԱԿ Անվտանգության Խորհրդում հաջող անդամակցության առիթով: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի…
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա
Ապրիլի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա։ Այցի ընթացքում նախատեսված են արտգործնխարարի հանդիպումները Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի, ԱԳՆ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հետ: ԱԳ նախարարը հանդիպումներ է ակնկալելու նաև Աֆրիկյան Միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ տնտեսական հանձնաժողովում: Նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եթովպահայ համայնքի…
Իրանը հրաժարվել է Boeing 737 MAX օդանավերի շահագործումից
Եթովպիայում տեղի ունեցած վթարի հետ կապված Իրանն արգելել է իր օդային տարածքում Boeing 737 MAX օդանավերի թռիչքները. Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Վթարը տեղի էր ունեցել կիրակի, զոհվել էր 157 մարդ: Բացի Իրանից նման տեսակի օդավերի շահագործումից հրաժարվել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Բահրեյնը, Ղազախստանը, ԵՄ երկրները և այլ: Հայաստանը նույնպես հրաժարվել է Boeing 737…