Ելիսեյան պալատ

  • Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպումը

    Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպումը

    Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետը՝ կից հրապարակելով դիմավորման արարողությունից տեսանյութ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

  • Ելիսեյան պալատը հերքել է Մակրոնի հնարավոր հրաժարականի մասին լուրերը

    Ելիսեյան պալատը հերքել է Մակրոնի հնարավոր հրաժարականի մասին լուրերը

    Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է պլանշետների համար iPadOS 18 օպերացիոն համակարգը: Թարմացումը ներառում է բազմաթիվ գործառույթներ՝ հիմնված արհեստական բանականության վրա, ինչպես նաև ներկառուցված հաշվիչ: Ինչպես նշում է ixbt.com կայքը, «Հաշվիչը» եղել է ամենապահանջված գործառույթներից մեկը, որն օգտատերերը խնդրել են Apple-ից 14 տարի առաջ առաջին iPad-ի թողարկումից ի վեր: Թարմացված «Հաշվիչ» հավելվածը հարմարեցված է iPad-ի…

  • Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ջո Բայդենին

    Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ջո Բայդենին

    Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Փարիզի Ելիսեյան նախագահական պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Երկու նախագահներն աշխատանքային ճաշի ընթացքում մտքեր են փոխանակել փոխադարձ առևտրի, ինչպես նաև Ուկրաինայի և Գազայի հատվածի պատերազմների կարգավորման վերաբերյալ: Նախագահներին պալատում ընկերակցել են առաջին տիկնայք՝ Բրիջիթ Մակրոնը և Ջիլ Բայդենը: Նախօրեին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները Նորմանդիայում մասնակցել են 1944 թվականի…

  • Եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ

    Եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ են անցկացրել հունիսի 1-ին` Քիշնևում: Հանդիպման արդյունքներով Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձևակերպված իրենց պարտավորությունները`…

  • Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին

    Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին

    Ապրիլի 24-ին երկրորդ ժամկետով ընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 7-ին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է RTL ռադիոկայանը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրները։ Արարողությունը կկազմակերպվի Ելիսեյան պալատում, այն կանցկացնի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը։ Այդ պահից պաշտոնապես կսկսվի Հանրապետության նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։ Ավելի վաղ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արդեն…

  • Հայաստանը կարող է Ֆրանսիայից ակնկալել շարունակական աջակցություն․ Ելիսեյան պալատ

    Հայաստանը կարող է Ֆրանսիայից ակնկալել շարունակական աջակցություն․ Ելիսեյան պալատ

    Ելիսեյան պալատից անդրադարձել են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովին, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցությանը։ Այս մասին հրապարակում է արվել Ելիսեյան պալատի Twitter-ում։ Նշվում է, որ արդեն 30 տարի է Հայաստանը գիտի, որ կարող է Ֆրանսիայից ակնկալել շարունակական աջակցություն։ Նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկու երկրների համագործակցության ամրապնդման նպատակով, հայտարարել է մրցութային հիմնադրամի ստեղծման մասին։ Depuis…

  • Մակրոնը ու Պուտինը պայմանավորվել են աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ վստահության ամրապնդման հարցում

    Մակրոնը ու Պուտինը պայմանավորվել են աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ վստահության ամրապնդման հարցում

    Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին հայտնում են Ելիսեյան Պալատի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Մակրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել Պուտինի հետ՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերում։ Քննարկվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության ջանքերը՝ խթանելու կողմերի միջև վստահության միջոցները։ Երկրների ղեկավարները…

  • Դենիս Ջորկաեֆը՝ Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս

    Դենիս Ջորկաեֆը՝ Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս

    Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն հռչակված հայազգի Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս։ Այս մասին Դենիսը գրել է Twitter-ի իր էջում։ Նա իր գրառման մեջ շնորակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Ելիսեյան պալատին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանին, Ֆրանսիայի պետքարտուղարին և Ֆրանսիայի ԱԳ նախարարին։ C’est officiel, je suis Consul Honoraire d’Arménie en France.Je…

  • Մակրոնը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան

    Մակրոնը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան

    «Ազնավուր» հիմնադրամի Facebook-ի էջում գրված է․ «Լեռնային Ղարաբաղում հաստատված զինադադարից հետո իրեն «Հայաստանի կողքին» հռչակած Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին»: Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան: https://www.facebook.com/aznavourfoundation/posts/980003142409138

  • Ելիսեյան պալատում Հանդիպել են Սարգսյանն ու Մակրոնը

    Ելիսեյան պալատում Հանդիպել են Սարգսյանն ու Մակրոնը

    Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ…

  • Էմանուել Մակրոնը հրաժարվել է նախագահի թոշակից

    Էմանուել Մակրոնը հրաժարվել է նախագահի թոշակից

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է թոշակից, որը նրան պետք է հատկացվեր որպես երկրի նախկին ղեկավարի: Այս տեղեկությունը հաստատվել է Ելիսեյան պալատի կողմից: Երկրի ղեկավարը, որը դեկտեմբերի 21-ին դարձավ 42 տարեկան, որոշել է նաև, որ պաշտոն չի զբաղեցնի Սահմանադրական խորհրդում, որի ցմահ անդամներ են դառնում նախագահները ղեկավարման ժամկետի ավարտից հետո: Մակրոնն այս որոշումն ընդունել է…

  • Մակրոնը պատրաստ է բարելավել գործադուլի պատճառ դարձած օրենքի նախագիծը․ աղբյուր

    Մակրոնը պատրաստ է բարելավել գործադուլի պատճառ դարձած օրենքի նախագիծը․ աղբյուր

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել կենսաթոշակային բարեփոխման նախագծից, որը համազգային գործադուլի պատճառ է դարձել։ Սակայն նա ընդգծել է, որ պատրաստ է այն բարելավել: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մի աղբյուրի։ «Նախագահը չի հրաժարվի բարեփոխման նախագծից: Նա չի վերաձևի այն, բայց պատրաստ էբարելավել»,-ասել է Ֆրանսիայի ղեկավարի…

  • Ֆրանսիան ամեն բան կանի՝ կասեցնելու Թուրքիայի ռազմական գործողությունները

    Ֆրանսիան ամեն բան կանի՝ կասեցնելու Թուրքիայի ռազմական գործողությունները

    Ֆրանսիան ավելի շատ ջանքեր կգործադրի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում Թուրքիայի հարձակումը կանգնեցնելու համար: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ: Հայտարարությունն արվել է պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով, որը նախագահ տեղի է ունեցել Փարիզում՝ Էմանուել Մակրոնի նախագահությամբ: «Ֆրանսիան մեծացնելու է իր դիվանագիտական ջանքերը ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի գծով իր գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ…

  • Ժակ Շիրակին հողին կհանձնեն Մոնպառնասի գերեզմանատանը

    Ժակ Շիրակին հողին կհանձնեն Մոնպառնասի գերեզմանատանը

    Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը հողին կհանձնեն Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին: Այդ մասին, ինչպես հաղորդել է BFMTV հեռուստաալիքը, հայտնել է Շիրակի դուստրը: Ելիսեյան պալատը հավաստել է, որ Ժակ Շիրակին համազգային հրաժեշտի արարողությունը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթերորդ օկրուգում՝ Հաշմանդամների տան առջև: Արարողություն տեղի կունենա սեպտեմբերի 29-ի կեսօրին: Տեղն ու ժամանակն ընտրել են սեպտեմբերի 26-ին մահացած 86-ամյա քաղաքական…

  • Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարվել է սգո օր

    Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարվել է սգո օր

    Նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարվել է սգո օր: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից: Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքական գործչի հիշատակի արարողությունը տեղի կունենա Փարիզի Սեն-Սյուլպիս տաճարում, սեպտեմբերի 30-ին։ 21:00-ից սկսած՝ քաղաքացիները կարող են գալ Ելիսեյան պալատ՝ սգո մատյանում իրենց ցավակցությունները գրելու: