Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ 97-ամյա արքայազն Ֆիլիպը, հունվարին տեղի ունեցած վթարից հետո որոշել է հրաժարվել վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով Բուքինգեմյան պալատին։
Արքայազնը փաստաթուղթն ինքնակամ հանձնելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թագուհու ամուսինը Land Rover-ով բախվել էր այլ մեքենայի և շրջվել, սակայն չէր տուժել։ Դրանից երկու օր առաջ նա մեքենան վարել էր առանց անվտանգության ամրագոտու, ինչի հետ կապված նկատողություն էր ստացել ոստիկանությունից։
