Եղվարդ
Աշտարակ – Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմանանորոգման աշխատանքներ
Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Ելնելով անվտանգության նկատառումներից և աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է: Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի- Եղվարդ-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:…
Եղվարդի թիվ 3-րդ հիմնական դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Եղվարդի թիվ 3-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերևույթ յուրացում կատարելու դեպքեր. վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Եղվարդի թիվ 3-րդ հիմնական դպրոց»-ի նախկին տնօրենը, 2007-2018թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնելու…
Եղվարդում այրվել է մոտ 45 հեկտար խոտածածկ տարածք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 17-ին, ժամը 20:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդ-Քասախ ավտոճանապարհին. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Օձուտ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է…
Եղվարդի անտուն մնացած բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում
Այսօր վաղ առավոտից Եղվարդի՝ անտուն մնացած բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք նշել են, որ Գուրգեն անունով մի տղամարդ 3 օր առաջ գնել է իրենց տան տարածքը և իրենց ծեծելով դուրս հանել տանից: Բնակիչներն արդեն 3 օր է երեխաների հետ միասին քնում են կառավարության շենքի դիմաց: «Վարչապետի օգնականը մեզ ասաց, արեք վարձ տամ…
Եղվարդում և Աղավնաձորում մանկապարտեզներ կնորոգվեն
Արդեն հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերով մարզի երկու մանկապարտեզներ նորոգվելու են: Համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով կապիտալ կնորոգվի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքը և կվերանորոգվի Եղվարդ համայնքի թիվ 2 մսուր-մանկապարտեզը: Նախադպրոցական կրթության խնդիրը Կոտայքի մարզում լուծվելու է: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։
Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»-ի տնօրենը, ով 1996 թվականից մինչ օրս զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնելու կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, չարաշահելով…
Ճանապարհային հատվածի փոփոխություն՝ Եղվարդի խճուղում
Եղվարդի խճուղում հաճախակի դարձած ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ շրջադարձի համար չնախատեսված ճանապարհի միջանկյալ հատվածը փակելու առաջարկով: Չնայած, որ խճուղու աջ և ձախ կողմերից շրջադարձ կատարելու համար կան հատուկ կահավորված հատվածներ, հաճախ վարորդներն ընտրում էին կարճ ճանապարհը: «Վարորդները հարակից բակերից, գազալցակայանից միանգամից դուրս են գալիս և շրջադարձ են կատարում չթույլատրված…
ՃՏՊ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին. կա զոհ
Մայիսի 2-ին, ժամը 09:29-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ՝ փետրվարի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Եղվարդի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Ճամբարակի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են…