Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Մաքսատուրքից ազատված էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման նոր կարգը
Հայաստանի կառավարությունը հաստատել է էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման նոր կարգը, որը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից։
Հայաստանում էլեկտրական մեքենաների ներմուծման աճ. Քվոտան մոտենում է սահմանաչափին 2025-ի սկզբին
Հայաստանը 2025-ի սկզբին էլեկտրական մեքենաների ներմուծման արագ աճ է գրանցում, տարեկան քվոտան մոտենում է իր սահմանաչափին:
Հայաստանում 9 հազար տոննա մսի ներմուծումը կազատվի մաքսատուրքից. Սպառնալիք գյուղատնտեսությանը
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց մինչև 9 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունների ներմուծվող մսի մաքսատուրքից ազատելու որոշում։ Այս միջոցը, որը նպատակ ունի խթանել տեղական մսի վերամշակումը և բավարարել շուկայի պահանջարկը, բարդ մարտահրավեր է ներկայացնում՝ հնարավոր հետևանքներով Հայաստանի գյուղատնտեսության համար։ Որոշումն ուղղակիորեն կապված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախորդ որոշման հետ՝ որոշակի տեսակի գյուղատնտեսական ապրանքների համար…
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը, ինչպես նաև դրա շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները: Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի ձևավորման հարցը: Հայկական կողմը…
Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: «Նիստի ժամանակ քննարկվել են եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տրանզիտի միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների մշակման ընթացքը…
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել աշխատանքի որոնման միասնական համակարգի նախագծին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ անդամ պետություններում (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան) աշխատանքի որոնման միասնական համակարգի նախագծին: «Նախագծի հիմնական գաղափարը որոնման համակարգի ստեղծումն է, որը ցանկացած քաղաքացու կամ գործատուի թույլ կտա թափուր աշխատատեղեր կամ ռեզյումեներ որոնել ԵԱՏՄ բոլոր երկրներում: Նախագիծը ծրագրվում է իրականացնել մինչև 2020թ. վերջ»,- հայտնում է ԵՏՀ-ն: Նախագծի…
Իրանը ԵԱՏՄ-ի համար Մերձավոր Արևելք տանող դարպաս է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտարկում է որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս, որով հնարավոր կլինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը: Այս մասին Սուբոտինն ասել է այսօր կազմակերպված տեսակամուրջի ընթացքում՝ անդրադառնալով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագրին: «Իրանական շուկան ընդհանուր առմամբ մեզ համար շատ հեռանկարային…
50 պետություններ ցանկանում են կապեր հաստատել ԵԱՏՄ-ի հետ. ԵԱՏՀ նախագահ
ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղզստանի լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել: Նա պատմել է, որ ԵԱՏՄ-ն երիտասարդ միավորում է, սակայն հեռանկարային: Նա նշել է, որ կառավարություններն ավելի ու ավելի վստահությամբ են մոտենում այդ ինստիտուտին: «Մոտ 50 պետություններ, կազմակերպություններ ցանկանում են մեզ հետ կապեր հաստատել, ազատ առևտրի գոտիներ ստեղծել, համագործակցության հուշագրեր կնքել»,- ասաց Սարգսյանը: ԵԱՏՀ նախագահը հավելեց,…
Իրանի դեմ պատժանմիջոցները ստեղծում են լրացուցիչ հնարավորություններ Հայաստանի համար. Տիգրան Սարգսյան
Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները բարդացնում է այն հանգամանքը, որ դրա շուրջ բանակցությունների ժամանակ Իրանի դեմ պատժամիջոցները նոր փաթեթը դեռևս չկար, այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ սա կարող է որոշակի փոփոխություններ բերել տնտեսվարող սուբյեկտների համար,…
Երևանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստի օրակարգում էին երկու տասնյակից ավել հարցեր: Քննարվկել են…
ԵԱՏՄ երկրները դեռ պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը
Եվրասիական տնտեսական միության երկրները դեռևս պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը: Հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: «Ներկա փուլում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների բիզնեսը դեռևս պատրաստ չէ պաշտպանել Չինաստանի հետ շուկաների լիաֆորմատ բացումը, ինչպես դա պահանջում են ԱԱԳ-ի ստեղծման կանոնները»,-ասել է Նիկիշինան: Նրա խոքսով` նախքան նման բանակցություններ սկսելը, պետք է…
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է. ԵՏՀ շտաբ-բնակարանում սպասվում է ՀՀ վարչապետի ելույթը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է: Հունվարի 25-ին ՀՀ վարչապետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հանդես կգա ելույթով: «2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսք կունենա»,- ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ: ՀՀ վարչապետի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը…
ԵԱՏՄ տարածքում ԳՄՕ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները ուժի մեջ են մտել
Եվրասիական տնտեսական միության տարածքում դեկտեմբերի 26-ից ուժի մեջ են մտնում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները: Տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ մակնշման նոր նորմերը գնորդներին հնարավորություն կտան սննդի ավելի գիտակցված և ճիշտ ընտրություն կատարել: ԵԱՏՄ միասնական շուկայում շրջանառվող և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող ապրանքների վրա ԵՏՄ շուկայում արտադրանքի…













