Եվրոպայի չեմպիոն

  • Ես կանեմ ամեն ինչ հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար. Արթուր Ալեքսանյան

    Ես կանեմ ամեն ինչ հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար. Արթուր Ալեքսանյան

    Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի հնգակի ու աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել Instagram-ի էջում, որում մասնավորաբար ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և…

  • Նախկին ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը նաև նկարում է (Լուսանկարներ)

    Նախկին ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը նաև նկարում է (Լուսանկարներ)

    Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հրապարակում է կատարել իր Facebook-ի էջում, որտեղ ներկայացրել է մի քանի լուսանկարներ և գրել,-«Ինձ շատ հարազատ, լավ ընկեր, տաղանդավոր նկարիչ Տիգրան Մատուլյանի արվեստանոցում»։ Հիշեցնենք,որ Նազիկը 2018-ին ավարտել է ծանրամարտիկի կարիերան։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1878850835580633&id=100003672037495

  • Արսեն Ջուլֆալակյանը հայտնում է, որ իրեն հավաքականի կազմում կարող են վնասել

    Արսեն Ջուլֆալակյանը հայտնում է, որ իրեն հավաքականի կազմում կարող են վնասել

    Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան։ Ջուլֆալակյանը հանդիպման ժամանակ խոսել է  հավաքականի կազմում չմարզվելու և ներկայիս մարզիչների օրեր առաջ արած հայտարարության մասին։ Ըմբիշն ընդգծել է, որ հավաքականում կան այնպիսի մարդիկ որոնց հետ մի տարածքում լինելը լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել, ընդհուպ նաև,…

  • Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ  Արթուր Ալեքսանյանը պարտության մատնեց Իտալիայի ներկայացուցիչ Կախելաշվիլիին՝ տանելով հաղթանակ 7:1 հաշվով։   Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալի Կարեն Ասլանյանը նվաճեց ըմբիշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ   Այսպիսով՝ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնություն հնգակի չեմպիոն է։ https://youtu.be/gpFiESaGjMw  

  • Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալին

    Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալին

    Հռոմում ընթացող ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ  Գեւորգ Ղարիբյանը պարտության մատնեց թուրք ըմբշամարտիկ Քերեմ Քամալի՝  դառնալով 2020թ.-ի  Եվրոպայի չեմպիոն։ Պայքարն ավարտվեց 5-5 հաշվով: Ղարիբյանը գոտեմարտը երեկ սկսել էր որակավորման փուլից՝ հաղթելով բուլղարացի Ավգուստին Սպասովին (9-0), քառորդ եզրափակչում՝ ադրբեջանցի Մուրադ Բազարովին (8-0), իսկ կիսաեզրափակչում՝ էստոնացի Հելարի Մաեգիսալուին (8-0):

  • Ամեն ինչ անում էի, որ ոսկե մեդալակիր դառնամ․ Էդմոնդ Նազարյան

    Ամեն ինչ անում էի, որ ոսկե մեդալակիր դառնամ․ Էդմոնդ Նազարյան

    Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել ԵԱ-ի ոսկե մեդալը, հատկապես մեծահասակների պայքարում: Այս մասին ասել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, որը 18 տարեկանում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Նա ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է՝ ներդրել է ողջ ներուժը ոսկե մեդալը նվաճելու համար. «Այո, առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների…

  • Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է 5-րդ տեղը. Բանակային խաղեր

    Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է 5-րդ տեղը. Բանակային խաղեր

    Ձյուդոյի 2018թ. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) 5-րդ տեղն է գրավել Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում: 3 հաղթանակ տանելուց հետո Կարապետյանը կիսաեզրափակիչում պարտվել է չինացի մրցակցի: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա մրցել է Ռուսաստանը ներկայացնող Արմեն Աղայանի հետ և պարտություն կրել: Համաշխարհային բանակային խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արտյոմ Սարգսյանը (100…

  • Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը

    Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը

    2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը: Հրամանը ստորագրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Նորանոր հաջողություններ եմ մաղթում Հակոբ Մկրտչյանին և մեր թիմին»,- գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում ու լուսանկար հրապարակել:

  • Դավիթ Ավանեսյանը պաշտպանել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Դավիթ Ավանեսյանը պաշտպանել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սեպտեմբերի 28-ին Իսպանիայում կայացել է հայկական արմատներով ռուս բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանի և Կերման Լեխարագա ռևանշ-մենամարտը։ Կողմերի առաջին մենամարտը կայացել էր այս թվականի մարտին, որում Ավանեսյանը առավելության էր հասել 9-րդ ռաունդում։ Այս անգամ նույնպես ուժեղ գտնվեց Ավանեսյանը։ Նա կարողացավ հենց առաջին ռաունդում 2 անգամ նոկդաունի ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը ստիպված եղավ կանգնեցնել մենամարտը։ Արդյունքում՝ Ավանեսյանին…

  • Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին

    Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին

    Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանանին: Շնորհավորելով փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ՝ նախարար Տոնոյանը հետաքրքրվել է Սարգսի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առչվող…

  • Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

    Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

    Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն։ Եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց վրացի Սախիլ Ալախվերդովիի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն էր, ուստի Արթուր Հովհաննիսյանը նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հիշեցնենք, որ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով…

  • Եվրոպական խաղեր. Արթուր Ալեքսանյանը 1/4 եզրափակչում է

    Եվրոպական խաղեր. Արթուր Ալեքսանյանը 1/4 եզրափակչում է

    Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Բելառուսի Մինսկ քաղաքում ընթացող Եվրոպական խաղերում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը մեկնարկում, մրցելով Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Նադարեիշվիլիի հետ, հաղթեց նրան 2:1 հաշվով: Հայ ըմբիշ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:  

  • Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

    Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

    Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից: Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:

  • Էդմոն Նազարյանը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Էդմոն Նազարյանը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը 51 կգ քաշային կարգի եզրափակչում 10-0 հաշվով հաղթեց թուրք Բարիս Էրբեքին և երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:  

  • Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

    Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

    Իսպանիայի Խիխոն քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակչում, մրցելով ռուս Եվգենի Երյոմինի հետ, Կիրակոսյանը հաղթեց նրան 2:1 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նշենք, որ Տիգրան Կիրակոսյանը արդեն երրորդ տարին անդընդմեջ դառնում է Եվրոպայի չեմպիոն: