Երևանի պետական համալսարան
Մահացել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը
Հայաստանի ազատ լրահոս՝ azat.tv-ին հայտնում է. Մահացել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Սամսոն Ղազարյանը ծնվել է 1953թ. հունվարի 28-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը` պատմաբանի որակավորմամբ: 1976-80-ին աշխատել է «Հայկապշին» տրեստում որպես բանվոր, 1982-ին` օպերային եւ բալետի թատրոնում տեխնիկ, Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում ուսուցիչ, 1983-87-ին` լրագրական աշխատանք է կատարել…
Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ԵՊՀ ռեկտորը
Երևանի պետական համալսարանի հոգեբարձուների խորհուրդը ԵՊՀ-ի ռեկտոր ընտրեց Հովհաննես Հովհաննիսյանին, ով մինչ սա զբաղեցնում էր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Իր ընտրվելու մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ փակ քվեարկություն է տեղի ունեցել, որի արդյունքում՝ 19 կողմ ու 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ռեկտոր է ընտրվել ինքը։
Ե՞րբ հայտնի կդառնա ԵՊՀ ռեկտորի անունը
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին։ Այս մասին տեղական ԶԼՄ-ներին հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը։ Նա հայտնել է, որ ռեկտորի պաշտոնում առաջադրված է ԵՊՀ ռեկտորի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և ևս մեկ անձ` կարգի խախտմամբ։ Ըստ խոսնակի, ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեռ պետք է որոշի՝ դիտարկելո՞ւ է երկրորդ…
ԵՊՀ-ն անցնում է առկա ուսուցման
Երևանի պետական համալսարանը նոյեմբերի 15-ից անցնում է առկա ուսուցման։ Այս մասին հայտարարություն է տարածվել ԵՊՀ-ի Facebook-ի էջում։ Նշվում է, որ ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կլինեն հեռավար։ Հայտարարությունում ասվում է, որ համալսարան այցելելիս չպետք է մոռանալ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, հետևել ձեռքերի հիգիենային։
ԵՊՀ-ն ներառվել է աշխարհի լավագույն 1000 բուհերի շարքում
«QS Word Univercity Ranking 2022»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանշային աղյուսակը, որտեղ առաջին անգամ ընդգրկվել է նաև ՀՀ բուհ. Երևանի պետական համալսարանն աղյուսակում զբաղեցնում է 801+ (800-1000) հորիզոնականը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Topuniversities.com կայքը յուրաքանչյուր տարի հրապարակում է տարբեր վարկանշային ցուցակներ՝ տարածաշրջանային, ոլորտային, համալսարանական մասնագիտական ուղղվածության և այլն, որոնք վերջնական արդյունքով ներկայացվում են…
Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. ԿԳՄՍ նախարար
Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և…
Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 7-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին։ Նախարարը շնորհավորել և հաջողություն է մաղթել Նարեկ Մելքումյանին, ընդգծել նրա մասնագիտական փորձը պետական կառավարման համակարգում, կարևորել գլխավոր քարտուղարի…
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ․ քվորում չկար
Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: Նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում: Բացի…
Իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս բերման ենթարկված չէ․ ԵՊՀ-ն՝ ԱԱԾ-ին
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի պետական համալսարանը՝ անդրադառնալով այսօր ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը: «Այսօր մամուլում տարածվեց Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել ԵՊՀ-ում։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման…
Հայտնի է՝ երբ է տեղի ունենալու ԵՊՀ ռեկտորի ընտրությունը
ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին որոշում կայացվեց այսօր՝ հունվարի 31-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը սկզբում առաջարկեց մրցույթն անցկացնել մարտի 27-ին: «Կանոնակարգը նախատեսում է մրցույթը նշանակել առնվազն 40 օր հետո: Բայց դրանից առաջ պետք է հայտարարություն տրվի, ես ուզում եմ 5 օր նախատեսենք դրա համար, որ…
Ձեր պահանջը քաղաքական է․ ԵՊՀ ռեկտորը՝ ուսանողներին
Ես նամակին պատասխանել եմ, նամակի պատասխանը հրապարակելու փոխարեն, դուք անում եք ձեր մեկնաբանությունները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի առաջ նստացույց իրականացնող ուսանողներին ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ «Ճիշտ կլինի՝ նամակի պատասխանը հրապարակեք, հարցերը կփակվի։ Նամակում հստակ գրված է այն ամենը, ինչը, որ պետք է գրվեր»,-ընդգծեց Գևորգյանը։ Ռեկտորի պաշտոնակատարը խնդրեց կարդալ…
Դասադուլ անող ուսանողները հավաքվել են ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դիմաց
ԵՊՀ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողների «Հանուն ազգային կրթության» նախաձեռնության անդամներն, որոնք բողոքում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի դեմ, այսօր` նոյեմբերի 27-ին, հավաքվել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ: Նրանք նախօրեին հայտարարել էին, որ աշխատանքային ժամերին նստացույց կանեն նշված վայրում, մինչև Գեղամ Գևորգյանը ընդունի իրենց: Պատճառը ռեկտորի ԺՊ-ին ուղղված նամակն…
ԵՊՀ ուսանողները վերսկսում են դասադուլը
«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրինագծի դեմ բողոքող` ԵՊհ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողներն այսօր` նոյեմբերի 26-ին վերսկսել են օրեր առաջ դադարեցրած դասադուլը: «Մենք երեք աշխատանքային օր ժամանակ էինք տվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, որ արձգանքի մեր նամակին, սակայն արձագանք չի եղել: Մենք պահանջում ենք, որ թե նա, թե գիտական խորհուրդն իրենց դիրքորոշումը հայտնեն, դատապարտեն նախարարի պահվածքը…
ԵՊՀ-ում դասադուլը ժամանակավոր դադարեցվել է
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները այսօրվանից 3 օրով դադարեցնում են դասադուլը: Նրանց օրակարգը մի փոքր կփոխվի, սակայն դա չի նշանակում, որ ֆակուլտետն ընդհանրապես դասադուլը դադարեցնում է: Այս մասին հայտնել է ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը: Նրա խոսքով՝ այս օրերին այլ գործով պետք է զբաղվեն: Այսօր ուսանողներն իրենց մասնաշենքից քայլերթով կգնան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ ռեկտորի…
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այցելել են Բարձրագույն դատական խորհուրդ
Բարձրագույն դատական խորհրդում նոյեմբերի 8-ին ճանաչողական այցով հյուրընկալվել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ծանոթանալու Խորհրդի գործունեությանը: Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպելու նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն էր: Խորհրդի նախագահը, ողջունելով ապագա լրագրողներին, կարևորեց նրանց հետաքրքրվածությունը դատական իշխանության նկատմամբ: Նա իր խոսքում նկատեց, որ դատարանների աշխատանքը լուսաբանելիս պրոֆեսիոնալ մոտեցման պակաս կա,…