Զարթոնք
Ցածր քաղաքական մշակույթ, վերացական փաստեր. ՍԴ-ն չապացուցված է համարել 4 ուժերի պնդումները
«Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողները չեն հաղթահարել իրենց պահանջների համար հիմք ծառայող հանգամանքների ապացուցման համար անհրաժեշտ նվազագույն ապացուցողական շեմը»: Սա «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների կողմից ՍԴ ներկայացված դիմումի մերժման հիմնավորումներից մեկն է, որ տեղ է գտել երեկ Բարձր դատարանի կողմից հրապարակված 87 էջանոց փաստաթղթում: Ինչպես տեղեկացրել ենք, դատարանը մերժել…
Բացարձակ սուտ է․ Մուկուչյանը հերքեց՝ իր ու Փաշինյանի միջև քաշքշուկի մասին լուրերը
Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվում է 4 քաղաքական ուժերի ներկայացրած՝ արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումների քննությունը։ Նիստի ընթացքում այդ ուժերից մեկի՝ «Զարթոնքի» ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը որոշ հարցեր հղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Այդ հարցերից մեկի ընթացքում Զոհրաբյանը մեջբերում արեց լրատվական կայքերից մեկում տեղ գտած հրապարակումներից մեկից, ըստ որի՝ Մուկուչյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի…
Զարթոնքը ՍԴ է հանձնել ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը
Հուլիսի 2-ին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ժամը 15:20-ին Սահմանադրական դատարանին հանձնել է ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Դիմումի համաձայն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը: Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել…
3 քաղաքական ուժ կվիճարկի ընտրությունների արդյունքները ՍԴ-ում
Այսօր միանգամից 3 քաղաքական ուժեր Սահմանադրական դատարանում վիճարկելու են հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյուքները։ Այդ 3 ուժերից մեկը՝ «Հայաստան» դաշինքն արդեն դիմել է ՍԴ՝ վաղ առավոտյան։ Այս մասին Armenpress-ին ասել է դաշինքը ներկայացնող Արամ Վարդևանյանը։ Ըստ աղբյուրի՝ «Պատիվ ունեմ» դաշինքից Սոս Հակոբյանն էլ ասել է, որ ՍԴ են դիմելու 17:20-ին, իսկ «Զարթոնք» կուսակցությունից…
Վարչական դատարանը մերժեց «Զարթոնք» կուսակցության հայցը
«Զարթոնք» կուսակցությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի»։ Նրանք պահանջում էին ուժը կորցրած ճանաչել ՔՊ-ի ընտրացուցակը։ Վարչականը մերժեց «Զարթոնքի» հայցը։ Կուսակցությունը նման հայց էր ներկայացրել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց կրկին մերժում էր ստացել։
Օրենքի հիման վրա ձևավորված դատարան չի եղել. Ինչո՞ւ է Վարչական դատարանը 5 հոգանոց կազմով քննում «Զարթոնքի»՝ ընդդեմ ՔՊ-ի հայցը
ՀՀ Վարչական դատարանն այսօր 22։00-ին կհրապարակի «Զարթոնք» կուսակցության դիմումի վերաբերյալ դատական ակտը։ Կուսակցությունը դատարանից պահանջում է ուժը կորցրած ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Հիշեցնեք, որ ավելի վաղ՝ հունիսի 13-ի ԿԸՀ-ն նիստում քննարկել և մերժել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի վերաբերյալ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար…
ԿԸՀ-ն չի գրանցել Վահագն Չախալյանին․ «Զարթոնքի» հայտարարությունը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել էր Վահագն Չախալյանին տեղեկանք տրամադրել, այն պատճառաբանությամբ, որ վերջին չորս տարում Վահագն Չախալյանը չունի առնվազն 4 տարվա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Նշվում է, որ Չախալյանը դիմել էր վարչական դատարան: Դատարանի ուշադրությունը հրավիրվել էր նաև այն…
Խուլիգանության կասկածանքով Զարթոնքի 4 բնակիչ ձերբակալվել է
2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 15:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Զարթոնք համայնքի նախկին գյուղապետի կողմնակիցները կոտրել են համայնքի ղեկավարի և տեղակալի ավտոմեքենաները, ինչպես նաև՝ վնասել տեղակալի ձեռքը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի 1-ին փողոցում գտնվող սննդամթերքի խանութի…
Խուլիգանություն Զարթոնք գյուղում․ կան ձերբակալվածներ
Հունվարի 3-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զարթոնք գյուղում վիճաբանություն է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 00.10-ի սահմաններում, ավտոմեքենան Զարթոնք գյուղում արագ վարելու պատճառով վեճ է առաջացել և վերածվել ծեծկռտուքի։ Տարբեր վնասվածքներով հիվանդանոց է դիմել 5 անձ։ Վնասվել է նաև մի քաղաքացու «Մերսեդես Սպրինտեր» ավՎե տոմեքենան:…
Զարթոնքում շատ են օգնությամբ քվեարկողները․ հանձնաժողովի նախագահը պարզաբանել է
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր նույնպես ընտրություններ են: Զարթոնքում մեկ ընտրատեղամաս է, որն բավականին ակտիվ է․ կուտակումներ կան։ Այստեղ գյուղապետի երկու թեկնածուներից մեկը՝ Սամվել Աղաջանյանն է, որն արդեն գնացել է ընտրատեղամաս և քվեարկել։ Մյուս թեկնածուն՝ Պարույր Սարգսյանը, դեռ չի քվեարկել։ Ընտրատեղամասում մեծ է նաև օգնությամբ քվեարկողների թիվը: Այս պահին քվեարկած 500-ից մոտ 50-ը օգնությամբ են…
Դանակահարություն Զարթոնքում
Հուլիսի 13-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ վերին վերջույթի դաստակի ափային մակերեսի կտրած վերք՝ 15 սմ, ձախ վերին վերջույթի նախաբազկի դրսային մակերեսի կտրած պատռված վերք՝ 10 սմ և դաստակի դրսային մակերեսի կտրած պատռված վերք 5 սմ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Զարթոնք գյուղի մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել…
Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի երկու բնակչի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի երկու բնակիչներ՝ ծնված 1979 և 1986թթ., նախնական համաձայնության գալով նույն մարզի Զարթոնք գյուղի բնակչից գումար հափշտակելու…
Զարթոնքի բնակիչները բողոքի ակցիա կանեն ԿԳՆ-ի մոտ
Զարթոնք համայնքի բնակիչները երկուշաբթի բողոքի ակցիա կանեն ԿԳՆ-ի մոտ: Նրանք պահանջում են, որ հրաժարական տան դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը, և որ ուսուցիչների ատեստավորում անցկացվի: Հիշեցնենք, որ Զաթոնքի միջնակարգ դպրոցի տնօրենը հրաժարական տված համայնքապետի դուստրն է: Հենց նրա որդին է ապրիլի 13-ի առավոտյան կրակել համագյուղացիների ուղղությամբ: Հրազենից կրակոցներ արձակած երիտասարդը պատմության ուսուցիչ է: Բողոքի ակցիա իրականացնողները…
Զարթոնքի բնակիչները պահանջում են ազատ արձակել կալանավորված համագյուղացուն
Արմավիրի մարզի Զարթոնք համայքնում իրավիճակը շարունակում է լարված նալ: Չնայած համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականին` համայնքի բնակիչները շարունակում են ակցիաները, քանի որ համայնքապետի հրաժարականը պահանջողներից մեկը` Հրայր Պողոսյանը, կալանքի տակ է: Բնակիչները պահանջում են Պողոսյանին ազատ արձակել: «Ի՞նչ պայմաններում համայնքապետը հրաժարական տվեց: Տվեց մի իրավիճակում, որին մենք չէինք սպասում: Մենք սպասում էինք, որ հրաժարական կտար հանուն…
Զարթոնք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: 2019թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ,…















