fbpx
Մարզեր

Զարթոնքում շատ են օգնությամբ քվեարկողները․ հանձնաժողովի նախագահը պարզաբանել է

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր նույնպես ընտրություններ են: Զարթոնքում մեկ ընտրատեղամաս է, որն բավականին ակտիվ է․ կուտակումներ կան։

Այստեղ գյուղապետի երկու թեկնածուներից մեկը՝ Սամվել Աղաջանյանն է, որն արդեն գնացել է ընտրատեղամաս և քվեարկել։ Մյուս թեկնածուն՝ Պարույր Սարգսյանը, դեռ չի քվեարկել։

Ընտրատեղամասում մեծ է նաև օգնությամբ քվեարկողների թիվը: Այս պահին քվեարկած 500-ից մոտ 50-ը օգնությամբ են քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը դա բացատրում է եզդիների ու տեսողության հետ խնդիրներ ունեցող ծերերի մեծ թվով։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ