զարիֆ
Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգիծը շատ արդյունավետ կարող է լինել 2 երկրների համար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Իրանի ԱԳ նախարարը նշել է. «Շնորհակալություն մեծարգո վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հանդիպման այս առիթը իմ և իմ գործընկերներին ապահովելու համար։ Եվ թույլ տվեք նաև մեծարգո պարոն Ռոհանիի, ինչպես նաև պարոն Ջահանգիրիի ջերմ ողջույնները փոխանցել Ձեզ։…
Զոհ ունենք սահմանին, իրավիճակը բավական լարված է. Փաշինյանը՝ Իրանի ԱԳ նախարարին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դուք տեղյակ եք, որ վերջին շրջանում որոշակի լարում ունենք Ադրբեջանի հետ սահմանին: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի հատվածներում ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը: Մեր…
Լավրովն ու Զարիֆը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր գործընկեր Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը և քննարկել այդ գործընթացում տարածաշրջանի երկրների դերակատարությունը: Լավրովը շեշտել է, որ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը,…
Բայդենը չի փոխել քաղաքականությունը Իրանի նկատմամբ. Զարիֆ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փոխել իր նախորդի քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ: «Ոչինչ չի փոխվել: Բայդենն ասում է, որ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարզվել է, որ առավելագույն ձախողման քաղաքականություն է: Սակայն նրանք չեն փոխել իրենց քաղաքականությունը: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն կախվածություն ունի պատժամիջոցներից»,-ասել է Զարիֆը: «Մեզ գործողություններ…
ԱՄՆ-ն պետք է անվերապահորեն վերացնի բոլոր պատժամիջոցները. Զարիֆ
Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը` մեկնաբանելով ԱՄՆ-ի` «հակադարձ մեխանիզմի» ակտիվացումից հրաժարվելու և Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերսկսման մասին որոշումը ասել է, որ ԱՄՆ-ն պետք է անվերապահորեն և արդյունավետորեն վերացնի Թրամփի վարչակազմի կողմից 2231 բանաձեւի շրջանակներում վերահաստատված բոլոր պատժամիջոցները: «ԱՄՆ-ն խոստովանել է, որ Մայք Պոմպեոյի (նախկին պետքարտուղար) պահանջները 2231 բանաձևի շրջանակներում իրավական ուժ չունեն: Մենք համաձայն…
Մենք շատ մոտ էինք պատերազմին․ Զարիֆը՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և երկրների միջև լարվածության մասին: Նա այս մասին խոսել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ն և Իրանը զայրալից նամակներ են փոխանակել: «Ափսոս, որ Միացյալ Նահանգները, հիմնվելով ապատեղեկատվության վրա, հիմնվելով անքաղաքավարության և ամբարտավանության…
Թրամփին խորհուրդ կտամ չհիմնվել ԶԼՄ-ների վերնագրերի վրա․ Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խորհուրդ է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին արտաքին քաղաքականությունը կառուցելիս հիմնվել փաստերի, ոչ թե ԶԼՄ-ների վերնագրերի վրա; «Դոնալդ Թրամփն արտաքին քաղաքականության շրջանակում իր մեկնաբանություններում և որոշումներում պետք է հիմնվի փաստերի, ոչ թե Fox News-ի վերնագրերի և փարսերենից թարգմանության վրա»,-գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում: Նախարարը նաև կցել է Spiegel-ին…
Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է
«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի խոցման համար մեղավոր Իրանի բնակիչը բանտում է գտնվում: Աղետի համար պատասխանատու անձի ճակատագրի մասին տեղեկություններ է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությանը: «Անձը, որը սխալմամբ Իրանում ուկրաինական ինքնաթիռ էր խոցել, այսօր բանտում է գտնվում»,- հայտնել է նա: Մանրամասն տեղեկություններ չեն տրվում, թե…
ԻՊ-ի նման կազմակերպություններում Սոլեյմանիի սպանությունը տոնել են․ Զարիֆ
Մերձավոր Արևելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետևանքն է: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Times Now-ին տված հարցազրույցում Զարիֆը նշել է, որ իր «կոպիտ» վերաբերմունքի պատճառով ԱՄՆ-ը չի փորձել պարզել սեփական սադրանքի մանրամասները և բարդությունները։ «ԱՄՆ-ը պետք է գիտակցի, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ամբողջ աշխարհում, ներառյալ հնդկական 430 քաղաքներում, բողոքի ցույցեր…
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրաքում Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին հաղորդում է թուրքական Cumhuriyet–ը՝ նշելով, որ հեռախոսազրույցի մանրամասները հայտնի չեն։ Հիշեցնենք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին։ Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտնել է, որ ԱՄՆ նախագահին տեղեկացրել են Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծության…
ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել Իրանի արտգործնախարարին
ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որը մտադրված էր հունվարի 9-ին մասնակցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյայի: ԱՄՆ-ն՝ որպես երկիր, որի տարածքում է ՄԱԿ-ի գրասենյակը, պարտավոր է վիզա տրամադրել բոլոր երկրների դիվանագետներին, սակայն ժամանակ առ ժամանակ մերժում է որոշ անձանց՝ պատճառաբանելով իր…
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպում կունենան
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 30-ին կմեկնի Մոսկվա։ Պլանավորված է, որ նա հանդիպում կունենա և բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ նախարարները կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների վիճակը, քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման հեռանկարները, կապերի զարգացումն առևտրատնտեսական,…
Եվրաեռյակի նամակը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարին, հուսահատ սուտ է․ Իրանի ԱԳ նախարար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված հրթիռների վերաբերյալ եվրաեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) վերջին նամակը հուսահատ սուտ է՝»: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը։ «Դա խղճուկ փորձ է՝ թաքցնելու իրենց ոչ կոմպետենտությունը իրանյան միջուկային համաձայնության սեփական պարտավորությունները նվազագույն չափով կատարելու մեջ»,-գրել է նա։ Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան…
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիան
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 24-ին քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը։ «Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայի հյուսիսում տիրող իրադրությունը, Աստանայի գործընթացը և Սիրիայի Սահմանադրական կոմիտեի գումարումը, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,-նշվում է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել…
Չավուշօղլուն վստահեցրել է, որ ռազմական գործողությունները Սիրիայում ժամանակավոր բնույթիի են
Իրանի Արտաքին գործերին նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Պաշտոնյաները զրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Թուրքիայի արտգործնախարարը վստահեցրել է, որ Թուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, և Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում ժամանակավոր բնույթ են կրում: Թուրքական օդուժը հարվածներ…













