Զբոսաշրջության կոմիտե
Հայաստանում 10 ամսում գրանցվել է 1.9 մլն զբոսաշրջային այցելություն
2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում զբոսաշրջային այցելությունների քանակը կազմել է 1,926,405, ինչը 5.8%-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի՝ 2,045,282 այցելությունների համեմատ։ Սակայն 2019 թվականի նախահամավարակային նույն ժամանակահատվածի՝ 1,675,292 այցելությունների համեմատ արձանագրվել է 15% աճ, ինչը վկայում է ոլորտի կայուն վերականգնման և զարգացման մասին։ Այս տվյալները ներկայացվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառման…
Հայ լեռնագնացները հաջողությամբ հաղթահարում են լեռնային բարձրունքներ
Հայ լեռնագնացները հաջողությամբ հաղթահարում են լեռնային բարձրունքներ՝ ծածանելով Հայաստանի դրոշը ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Վերջերս Հայաստանի փորձառու լեռնագնացներից Գևորգ Գասպարյանը հաղթահարեց Խան Տենգրի 7100մ. բարձունքը Տյան Շանի լեռներում: Հայկ Հայրապետյանն էլ կարողացավ բարձրանալ Կորժենեվսկայա գագաթը (7105 մ) Տաջիկիստանի Պամիր լեռներում։ Շնորհավորում ենք մեր լեռնագնացներին բարեհաջող վերելքի և հայկական եռագույնն այդ բարձունքներում…
Ամռանը Հայաստանում զբոսաշրջային ակտիվություն է գրանցվել (ՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի Հանրապետությունում ամռան ամսիներին գրանցվել է զբոսաշրջային ակտիվություն։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն՝ Facebook-ի իր էջում։ Նշվում է, որ 2021 թվականի հունիսից օգոստոս ամիսներին ՀՀ է այցելել 313396 զբոսաշրջիկ։ Նշվում է նաև, որ հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 488558 զբոսաշրջիկ։
Հետամուտ ենք լինելու Գառնիի խնդրի շուրջ քննարկումների ծավալմանը․ Զբոսաշրջության կոմիտե
Սեպտեմբերի 5-ին Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Զբոսաշրջության կոմիտեն Facebook-ի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկվա սկանդալային միջադեպին՝ կապված Գառնիի տաճարում տեղի ունեցած միջոցառման հետ: Մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլի երկարաձգված ժամկետում որս իրականացնելու հայտերի ընդունումը Ռոմանոս Պետրոսյանն ու GIZ-ի Հայաստանի գրասենյակի տնօրենը…
Զբոսաշրջության թեմայով ֆորում Հայաստանում․ Գերմանիայից ժամանելու են 70 մասնագետներ
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, Գերմանիայի առաջատար զբոսաշրջային ասոցիացիայի` Deutscher Reiseverband (DRV)-ի և fvw-ի՝ Գերմանիայի առաջատար զբոսաշրջային ամսագրի հետ համատեղ կանցկացնի «fvw DRV Destination Forum Armenien» միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ամերիաբանկը մտադիր է դառնալ առաջատար կանաչ բանկը Հայաստանում ՊԵԿ-ում բարեփոխումներ են․…
ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը կանցկացվի Հայաստանում
Ուրախալի լուրեր ստացանք Աթենքից, որտեղ այս օրերին տեղի է ունենում ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից: «Րոպեներ առաջ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանը ունեցավ երկու կարևոր ձեռքբերում. Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար` ստանալով 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից։ 2022 թ․-ին ՄԱԿ…
Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Դրագիցա Պոնորացին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։ Շնորհավորելով Դրագիցա Պոնորացին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վահան Քերոբյանը նորանշանակ դեսպանին մաղթել է հաջող ու բեղմնավոր աշխատանք և պատրաստակամություն հայտնել ծավալել…
Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան. Զբոսաշրջության կոմիտե
Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ «Ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետևյալն է. Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման…
Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ չհաստատված թռիչքներով փաթեթների ձեռքբերումից
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասնավորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս: Ուստի,…
Հունիսի 20-ից դեպի Երևան մի շարք չվերթներ կիրականացվեն․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): «Ս.թ. հունիսի 20-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):…
Հունիսի 14-16-ը մի քանի չվերթ կիրականացվի․ Քաղավիացիայի կոմիտե
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ի էջում հայտարարություն է տարածել։ Կոմիտեն հայտնում է, որ հունիսի 14-16-ը մի քանի չվերթ կիրականացվի։ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 13-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան…
Հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը: «Երևանից մեկնում ժամը 08:30, ժամանում դեպի Երևան 12:30): Ս․ թ․ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 19:20): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես…
Վրաստանը չի կարողանա բացել սահմանները Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար
Ekhokavkaza.com-ի հաղորդմամբ՝ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վրաստանը չի կարողանա բացել սահմանները կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի։ «Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության կոմիտեն զբաղվում է այդ հարցով։ Երկկողմ համաձայնագրեր կձևակերպվեն նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ։ Մշակվում են նաև որոշակի…
Մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ Մոսկվա-Երևան չվերթները
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ս. թ. մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս․ թ․ մայիսի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:45): Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված…
Հայաստանում է հայտնի լրագրող Բենջամին Քեմփերը
Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հնգօրյա այցով Հայաստան է ժամանել լրագրող Բենջամին Քեմփերը, որը գրում է այնպիսի հայտնի պարբերականների համար, ինչպիսիք են CNN Travel, Time, The Guardian, Bloomberg, Conde Naste Travel, Lonely Planet, National Geographic, Daily Beast և այլն։ Հայտնի լրագրողն արդեն հասցրել է այցելել Սևան, Գավառ, Դիլիջան և Գորիս։ Արցախի զբոսաշրջության վարչության հետ համատեղ կազմակերպված ճանաչողական…