զինվորականներ

  • Արդյո՞ք չեղարկվում է զինվորականների հանրային տրանսպորտից օգտվելու արտոնությունը. Տարբերենք փաստերը շահարկումներից

    Արդյո՞ք չեղարկվում է զինվորականների հանրային տրանսպորտից օգտվելու արտոնությունը. Տարբերենք փաստերը շահարկումներից

    Վերջին օրերին հայկական լրատվական դաշտում լայնորեն տարածվում են լուրեր, որ Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է դադարեցնել զինվորականների տրանսպորտային արտոնությունները: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ այլևս չեն գործելու անվճար երթուղիները, ինչպես նաև դադարեցվելու է զինվորականների անվճար երթևեկությունը հանրային տրանսպորտով: Այս լուրերն առաջացրել են լուրջ անհանգստություն և քննարկումներ՝ զինվորականների և հասարակության լայն շրջանակներում: Սակայն, իրավիճակի մանրակրկիտ վերլուծությունը պարզում է, որ…

  • Հայաստանի հավաքականը 14 մեդալով ավարտեց զինվորականների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը

    Հայաստանի հավաքականը 14 մեդալով ավարտեց զինվորականների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը

    Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ զինվորականների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում՝ նվաճելով ընդհանուր 14 մեդալ։ Առաջնությունն անցկացվեց Երևանում՝ նոյեմբերի 20-ից 22-ը։ Ոսկե մեդալակիրներ` Գասպար Տերտերյան (67 կգ) Սուրեն Աղաջանյան (60 կգ) Անդրանիկ Ավետիսյան (65 կգ) Արծաթե մեդալակիրներ` Էլեն Բաբաջանյան (53 կգ) Տիգրան Մինասյան (55 կգ) Սարգիս Բեգոյան (61 կգ)  Բրոնզե մեդալակիրներ` Աշոտ Խաչատրյան (77 կգ) Շանթ Խաչատրյան…

  • Լիտվացի զինվորները կդադարեն հսկել Բելառուսի սահմանը, արգելապատնեշի կառուցումն ավարտված է

    Լիտվացի զինվորները կդադարեն հսկել Բելառուսի սահմանը, արգելապատնեշի կառուցումն ավարտված է

    Լիտվայի հանրային հեռուստատեսությունը հաղորդում է, որ լիտվացի զինվորները դադարեցրել են մշտական ​​հսկողությունը Բելառուսի հետ սահմանին, միաժամանակ, նշանակվել են արագ արձագանքման խմբեր՝ անհրաժեշտության դեպքում պետական ​​սահմանապահ ծառայությանն աջակցելու համար։ Նման որոշում է կայացվել, քանի որ ավարտվել է արգելապատնեշի կառուցումը, ավարտին են հասցվում սահմանին հսկողության միջոցների տեղադրումը, ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։ Սահմանապահ ծառայության տվյալներով՝ անվտանգության…

  • Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին․ կան զոհեր ու վիրավորներ

    Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին․ կան զոհեր ու վիրավորներ

    Իսրայելական զինված ուժերը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մատույցների մոտ ավիահարվածներ է հասցրել։ Այս մասին հայտնել են Սիրիայի ՊՆ-ից։ Նշվում է, որ հարվածների հետևանքով զոհվել են 4 զինվորականներ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշվում է նաև նյութական վնասների մասին։ Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ սիրիական ուժերը հետ են մղել իսրայելական հարձակումը։

  • Ի՞նչ կորուստներ է կրել Ուկրաինան 1 օրում․ Զելենսկին թվեր է հայտնել

    Ի՞նչ կորուստներ է կրել Ուկրաինան 1 օրում․ Զելենսկին թվեր է հայտնել

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում անդրադարձել է կորուստներին, որոնք կրել է Ուկրաինան։ Նա նշել է, որ վերջին օրվա ընթացքում զոհվել են 137 ուկրաինացի զինվորականներ, վիրավորվել են 316-ը։ Նրա խոսքով՝ զոհերից 10-ը սպաներ են։ Ուկրաինայի ղեկավարը հաստատել է Զմեինի կղզու նկատմամբ Ուկրաինայի վերահսկողության կորուստն ու այնտեղ գտնվող ուկրաինացի զինվորականների զոհվելը։ Նա ասել է, որ…

  • Բողոքի ակցիաներ Սուդանում․ զոհերի թիվն աճում է

    Բողոքի ակցիաներ Սուդանում․ զոհերի թիվն աճում է

    Սուդանում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ այն բանից հետո, երբ զինվորականները ռազմական հեղաշրջում իրականացրին երկրում ու զավթեցին իշխանությունը։ Հազարավոր սուդանցիներ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն Սուդանի քաղաքացիական իշխանության և ի դեմ հեղաշրջման։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել զինվորականների ու ցուցարարների միջև, որի հետևանքով առնվազն…

  • Պաղեստինցիները բախվել են իսրայելցի զինվորականներին․ կան 10-նյակ տուժածներ

    Պաղեստինցիները բախվել են իսրայելցի զինվորականներին․ կան 10-նյակ տուժածներ

    Հորդանան գետի արևմտյան ափին կրկին բախվել են պաղեստինցիներն ու իսրայելցի զինվորականները, որի արդյունքում կան տասնյակ տուժածներ։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ պաղեստինցիները անվադողեր են այրել ու քարեր նետել իսրայելցի զինվորականների ուղղությամբ, որոնք էլ գործողություն են իրականացրել ամբողխը ցրելու համար։ Արդյունքում՝ տուժել է ավելի քան 70 պաղեստինցի։ Սա այս տարածքում առաջին անկարգությունը չէ։…

  • Եմենում նոր սկսված հակամարտության հետևանքով սպանվել է 65 զինվորական

    Եմենում նոր սկսված հակամարտության հետևանքով սպանվել է 65 զինվորական

    Al Arabiya-ի հաղորդմամբ՝ Եմենի ռազմավարական Մարիբ քաղաքի համար սկսված նոր հակամարտության ընթացքում զոհվել է կառավարամետ ուժերի 65 զինվորական ու հութի զինյալ։ Կառավարամետ ուժերի դիրքերի վրա հութիների հարձակումից հետո սկսել են բախումեր։ Կառավարության զինված ուժերի ղեկավարությունից հայտնել են, որ զոհվել է կառավարամետ ուժերի 22 զինվորական, ևս 50-ը վիրավորվել են: Վերջին 48 ժամում սպանվել է նաև 43 հութի…

  • ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան զորավարժություններ են անցկացնելու

    ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան զորավարժություններ են անցկացնելու

    Հարավային Կորեան ու Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ դրանք կանցկացվեն օգոստոսի 16-ից 26-ը։ Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ զորավարժություններին կներգրավվեն նվազագույն թվով զինվորականներ։ Նշվում է նաև, որ այսպիսի զորավարժություններին դեմ է Հյուսիսային Կորեան, որը նման բաները համարում է՝ ներխուժման փորձ։

  • Ադրբեջանցի զինծառայողները Խնածախում գողացել են 3 եղջերավոր կենդանի. ՄԻՊ

    Ադրբեջանցի զինծառայողները Խնածախում գողացել են 3 եղջերավոր կենդանի. ՄԻՊ

    Այսօր ադրբեջանցի զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդոտել են ցորենի հավաքը, այս մասին Facebook-ի էջում հայտարարություն է տարածել Հայսատանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի մարզում Խնածախ և Տեղ գյուղերի բնակիչների իրավունքների խախտման երկու…

  • Թուրքական կայքը բացահայտել է 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների իրական թիվը

    Թուրքական կայքը բացահայտել է 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների իրական թիվը

    Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականն ուշագրավ բացահայտում է արել արցախյան 44—օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստների մասին: «TRThaber»-ի ռուսական բաժնի տելեգրամյան էջում տեղեկություն է հայտնվել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված հերթական հումանիտար օգնության մասին: Գրառման մեջ նշվել է, որ Թուրքիայից նվերներ են ուղարկվել «44-օրյա պատերազմում զոհված 6.000 զինծառայողների երեխաների համար»: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտոնապես հայտարարել…

  • Կանադան մտահոգված է ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողները առևանգմամբ

    Կանադան մտահոգված է ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողները առևանգմամբ

    Կանադան անհանգստացած է ադրբեջանական զինվորականների կողմից հայ զինծառայողներին առևանգելու և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածության առթիվ։ Այս մասին Twitter-ի էջում գրել է Կանադայի արտաքին գերատեսչությունը։ Կանադան կոչ է արել բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Canada is concerned by the capture of six Armenian soldiers by Azerbaijani forces and the ongoing tensions along…

  • Ադրբեջանական զինվորականների մի մասը շարունակում է գտնվել ՀՀ տարածքում. ՊՆ

    Ադրբեջանական զինվորականների մի մասը շարունակում է գտնվել ՀՀ տարածքում. ՊՆ

    Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը: Խնդրի…

  • Ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ և գործուն քայլեր. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

    Ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ և գործուն քայլեր. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

    «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ գործընթացների արդյունքում փորձ է արվում ոտնահարել Հայաստանի շահերը: «Նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումն ակնհայտ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների նկատմամբ եւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտում է: Ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղի…

  • Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքում ստեղծված իրադրությունը

    Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքում ստեղծված իրադրությունը

    Մայիսի 14-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։ Վաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են…