զինտեխնիկա
Հյուսիսում Ադրբեջանը որևէ նշանակալի հաջողություն չունի. Արծրուն Հովհաննիսյան
«Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը հիշեցրել է, որ վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվել են: Ուղղությունները նույնն են: Սկզբում հյուսիսային ուղղությամբ են հրթիռային հարձակման փորձը կատարել, ջախջախվել են, հետ շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով։…
Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա․ Իլհամ Ալիև
Մեդիամաքս-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօրվա ուղերձում հերթական անգամ խոսել է հայկական կողմի սպառազինության մասին: «Հարց է առաջանում. որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են գնում այն զենքն ու տեխնիկան: Հարց է առաջանում. ո՞վ է նրանց զինում: Երբեմն մեզ ներկայացնում են մեղադրանքներ, թե մենք զինվում ենք,…
Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը, որի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ասաց, որ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շաբաթ օրը Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո կայացած իր առաջին հարցազրույցում նա չնշեց…
ՊԲ-ն տեսանյութով ներկայացրել է հակառակորդի զինտեխնիկայի հերթական կորուստները
Հյուսիս-արևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ: ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ: ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացրել է հակառակորդի զինտեխնիկայի հերթական կորուստները։
Եթե ՊԲ-ն ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, անվրեպ կխոցեր
Եթե Պաշտպանության բանակը ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, անվրեպ կխոցեր։ Նման նպատակ չունենք, մեզ այն սարքին է պետք։ Այս մասին գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Իսկ, իրականում, այն պրիմիտիվ սուտ է, որով ազիկները փորձում են շարժել նավթամուղի ծրագրում ներդրում կատարած միջազգային խոշոր կազմակերպությունների վրդովմունքը՝ չհասկանալով, որ այդ կառույցներն ավելի հավաստի տեղեկատվություն ստանալու…
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից․ Շուշան Ստեփանյան
Բացարձակ անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և գրառումների տարածումը, վճռականորեն ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3306123942757076
ՆԱՏՕ-ն կոչ է անում բանակցություններ սկսել Ղարաբաղի հարցով
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կողմ է արտահայտվել, որ Ադրբեջանն ու Հայաստանը սկսեն խաղաղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ: Ստոլտենբերգը երկօրյա այց է սկսել Թուրքիա և Հունաստան: Չավուշօղլուի հետ հանդիպմանը նա մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ: Նաև, գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել…
Անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ է կրում
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/801311227371473
Ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների խոցումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների խոցումը: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/332292958057439/?v=332292958057439
ԼՂ-ում պատերազմը հրահրել է Ադրբեջանը, և ընթանում է Թուրքիայի անթաքույց աջակցությամբ․ Օլանդ
Այսօր Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսահայերի կազմակերպած ակցիայի ժամանակ հայտնել է՝ այն, ինչ տեղի է ունենում, չի վերաբերում միայն Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին: «Տարիներ ի վեր ռազմական գործողություններ են տեղի ունեցել շփման գծում, բազմաթիվ զոհեր են եղել: Այսօր, սակայն, մենք այլևս չենք կարող խոսել շփման գծի երկայնքով լարվածության մասին, որը վերաբերում է…
Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումները. Կանադայի ԱԳՆ
Nationalpost-ի հաղորդմամբ՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները: «Կանադան պատրաստ է դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը, եթե հետաքննությունը պարզի, որ կանադական տեխնոլոգիաները հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների»,- ասել է Շամպայանը: Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել դաշնային կառավարությանը` դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի…
Ինչքան եկավ, այնքան վերցնելու ենք. Զինուժ մեդիան նոր տեսանյութ է հրապարակել
Հայկական զինուժը կիրառության է վերցնում առգրավված ադրբեջանական տեխնիկան: Զինուժ մեդիան տեսանյութ է պատրաստել հակառակորդի զրահատեխնիկան առգրաված զինծառայողների մասնակցությամբ: «Մեր նպատակը միայն հակառակորդի զրահատեխնիկան խոցելը չի, մենք պատրաստ ենք հակառակորդի զինտեխնիկան առգրավվել»,-ասում է հայկական զինուժի զինծառայողը: Մեկ այլ զինծառայող էլ հավելում է` ինչքան եկավ, այնքան վերցնելու են. «Ինչքան հնարավորություն եղավ մի բան վերցնելու անպայման վերցնելու ենք»:…
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը․ Գոհունակությամբ ենք նշում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների արդյունքներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը և իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն…
Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ․ Արայիկ Հարությունյան
Որոնք են այն գործոնները, որ կարող են նպաստել պատերազմի ավարտին: Այս հարցը տրվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: «Առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է Ադրբեջանի ղեկավարության մոտ: Երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ ունի հակաադրբեջանի ժողովրդի իշխանություն: Հիմնավորեմ. պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում՝ ոչ հաղթանակով: Հետևանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր,…
Այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության դրվագ․ ՊՆ-ը տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին: Օդուժը գործում է թուրքական…














