ԶԼՄ-ներ
Արդարադատության նախարարությունը հակամենաշնորհային հետաքննություն է սկսել հեռուստաալիքների նկատմամբ
Արդարադատության նախարարությունը հետաքննում է հինգ խոշոր հեռուստացանցերի՝ Սպիտակ տան լրագրողական պուլի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու համար։
Թրամփի վարչակազմի իրավական սպառնալիքները մամուլի դեմ՝ վտանգելով մամուլի ազատությունը
Հաղորդվում է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է իրավական քայլեր ձեռնարկել ԶԼՄ-ների դեմ, որոնք քննադատում են ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թեկնածուներին: Այս միջոցները քննադատները համարում են մեդիայի նարատիվները վերահսկելու փորձ, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում մամուլի ազատության և ժողովրդավարական հաշվետվողականության հարցում։ Վերջին զարգացումների թվում է ABC News-ի կողմից 15 միլիոն դոլարի փոխհատուցման համաձայնությունը՝ զրպարտության…
Հնդկաստանի վարչապետը օգոստոսին կայցելի Ուկրաինա. ԶԼՄ-ներ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսին կայցելի Ուկրաինա՝ հայտնում են լրատվամիջոցները՝ հավելելով, որ այցի ընթացքում նա կարող է Նյու Դելիի միջնորդությունն առաջարկել ուկրաինական հակամարտության լուծման գործում: Հնդկական WION պարբերականը, վկայակոչելով Նյու Դելիում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, որ Մոդիի ուղևորությունը նախապատրաստման փուլում է և, ենթադրաբար, տեղի կունենա օգոստոսի 23-ին: Դա կլինի Հնդկաստանի վարչապետի առաջին այցն Ուկրաինա՝…
Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։ Այս մասին գրում են լրատվամիջոցները: Նշվում է, որ Կարմիր խաչի օժանդակությամբ Ստեփանակերտ է տեղափոխվել 4 մեքենա, որի մեջ եղել են 66 տոննա ալյուր, 2700 կգ աղ, 450 կգ դրոժ, 375 լ ձեթ։ ՌԴ խաղաղապահների միջոցով…
ՀԺՄ-ն կոչ է անում տեղական և օտարերկրյա բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները
Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում գործընկեր լրագրողական կազմակերպություններին, բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախը հումանիտար աղետի դատապարտած գործողություններն ու հանրային ճնշման միջոցով փորձել ազդել քաղաքական որոշումներ կայացնողների վրա, որոնք կկարողանան համապատասխան գործիքներով ստիպել Արդբեջանին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը, որն ամեն օրվա հետ սպառնում է վերածվել մահվան ճանապարհի։ Այս մասին հայտարարություն է տարածել…
Nike-ը Վինիսիուսին նոր խաղակոշիկ չի տրամադրել. ԶԼՄ-ներ
Հարձակվող Վինիսիուս Ժունիորը իր փաստաբաններին հանձնարարել է խզել պայմանագիրը Nike ընկերության հետ, որը գործում է մինչև 2028 թվականը: Այս մասին հայտնում է O Globo-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 22-ամյա Վինիսիուսը ստիպված է եղել խաղալ հին հավաքածուի խաղակոշիկներով, քանի որ ընկերությունն իրեն նոր մոդելները չի տրամադրել: Բացի դա, հարձակվողը հեռացվել է ընկերության մի շարք գովազդային արշավներից: Դատական գործընթացի…
Իլհամ Ալիևը մեկնել է Վրաստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի ընթացքում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Իլհամ Ալիևը և Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպման ավարտից հետո հանդես են գալու համատեղ մամուլի ասուլիսով:
Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը
Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը: «Մենք դատապարտում ենք այս արարքը: Ցավում ենք, որ գուցե հանրային գործունեություն ծավալելու հավակնություն ունեցող մարդիկ են իրենց վարքագծով, ինչպես նաև չի բացառվում, որ նաև ուղղակի կոչերով նպաստել են այս նողկալի արարքի կատարմանը»,- «Արմենպրես»-ի հետ…
Բա ինչո՞ւ չի խոցվել Արցախում վետերանների շենքը, ուր նստած էր Ռոբերտ Քոչարյանը․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հակափաստարկներ է բերում Քոչարյանի հայտնած կասկածներին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս կասկածներ էր հայտնել, որ վերջին պատերազմի ժամանակ, երբ ամբողջ Ստեփանակերտը դաժան գնդակոծվում էր, ո՞նց եղավ, որ Արցախում նախագահական շենքի ոչ մի պատուհան անգամ չկոտրվեց. «Ես ոտքով էի քայլում այնտեղ այդ ռմբակոծությունների ժամանակ, որովհետեւ երրորդ օրը հասկացել էի, որ խնայվում է այդ շենքը»:…









