ԶՈՒ

  • Ռազմական համալսարանի կուրսանտները զորավարժարանում են (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Ռազմական համալսարանի կուրսանտները զորավարժարանում են (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Մայիսի 4-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտների հետ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է դաշտային ելք: Կուրսանտները մասնակցում են դաշտային տարբեր պարապմունքների, կատարում մարտական հրաձգությամբ ուսումնական խնդիրներ: Դաշտային ելքը կավարտվի մայիսի 18-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Զորամիավորումում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Զորամիավորումում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Մայիսի 14-ին 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Ճամբարային հավաքներ Զինված ուժերում

    Ճամբարային հավաքներ Զինված ուժերում

    Հրետանավորների մասնագիտական ունակությունները, մարտի վարման և կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում հրետանային ստորաբաժանումների հետ անցկացվում են ճամբարային հավաքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Հայաստանում է ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը

    Հայաստանում է ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը

    Մայիսի 13-ից 15-ը ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազաներից մեկի տարածքում ռազմական տեխնիկայի կրճատման գործընթացի վերահսկողության տեսչություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության սպառազինությունների վերահսկման կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Պ. Բրաունշտայնի գլխավորած ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը: Տեսչական խումբը հաստատել է 21 միավոր զրահատեխնիկայի մասնակի կազմաքանդման աշխատանքների համապատասխանությունը ԵՍԶՈւ պայմանագրի պահանջներին և դրանց ավարտը:…

  • ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Ղազախստան

    ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Ղազախստան

    «Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետներ» մրցմանը նախապատրաստվելու, տեղում հայաստանյան թիմին տրամադրվող սպառազինության ու ռազմական տեխնիկային ծանոթանալու և մրցույթի անցկացման վայրերի տեղազննությանը մասնակցելու նպատակով մայիսի 13-ին Ալմաթի է մեկնել ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետի տեղակալ-վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Հանկարծակի ստուգումներ 1-ին զորամիավորումում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Հանկարծակի ստուգումներ 1-ին զորամիավորումում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Ստուգվել է ստորաբաժանման զինծառայողների պատրաստվածության և առաջադրվող մարտական խնդիրների կատարման աստիճանը, մասնագիտական պարտականությունների ու խնդիրների իմացությունը: Մեկօրյա ստուգումներն ավարտվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Հրամանատարական պատրաստության պարապմունքներ Զինված ուժերում

    Հրամանատարական պատրաստության պարապմունքներ Զինված ուժերում

    Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման, գործնական հմտությունների մակարդակի բարձրացման և առաջադրվող խնդիրների կատարման գործընթացում նոր մոտեցումների ձևավորման նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում, համաձայն մարտական պատրաստության պլանի, անցկացվել են սպայակազմի հրամանատարական պատրաստության պարապմունքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Հանկարծակի ստուգումներ Զինված ուժերում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Հանկարծակի ստուգումներ Զինված ուժերում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակություններն ամրապնդելու և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունը ստուգելու նպատակով 4-րդ զորամիավորման վարչակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ամփոփելով հանկարծակի ստուգումների արդյունքները՝ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ․ Քոչարյանն առանձնացրել է այն բացթողումները, որոնց շտկման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում, ձգտում է առավելության․ Դավիթ Տոնոյան

    Պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում, ձգտում է առավելության․ Դավիթ Տոնոյան

    Այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է․ «Մեր նախարարության անունը պաշտպանության նախարարություն է, մենք պետք է շարունակենք ու ապահովենք անվտանգությունը, ինչպես նաև բանակցային գործընթացում բարենպաստ պայմաններ ստեղծենք»։ Հարցին, թե «կարող ենք ասել, որ Բաքվի հետ սպառազինության բալանսը վերականգնված է», Տոնոյանն ասել է. «Կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարությունը բալանսի…

  • ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն (ՖՈՏՈՇԱՐՔ)

    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն (ՖՈՏՈՇԱՐՔ)

    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. անցած ամիսներին ՌՈ կատարած աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը: Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ: Խորհրդակցության ավարտին կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ…

  • Դավիթ Տոնոյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Դավիթ Տոնոյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք…

  • Անցկացվել է ՀՕՊ ստորաբաժանումների ճամբարային հավաք (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Անցկացվել է ՀՕՊ ստորաբաժանումների ճամբարային հավաք (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Հատուկ պայմաններում զինծառայողների գործողությունները հստակեցնելու և մասնագիտական պատրաստվածության մակարդակն ամրապնդելու նպատակով մայիսի 3-ին 3-րդ զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հետ անցկացվել է ճամբարային հավաք՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Մարտական հերթապահության հերթափոխ Զինված ուժերում

    Մարտական հերթապահության հերթափոխ Զինված ուժերում

    5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ: Հերթափոխից առաջ զինծառայողները զորամասի բուժկետում անցել են բուժզննում, մասնակցել նախապատրաստական միջոցառումներին: Վերադաս հրամանատարությունը ստուգել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ու պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Հրետանային ստորաբաժանումների հավաքներ Զինված ուժերում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Հրետանային ստորաբաժանումների հավաքներ Զինված ուժերում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    1-ին զորամիավորումում շարունակվում են ենթակա զորամասերի հրետանային ստորաբաժանումների դաշտային հավաքները։ Անձնակազմն ապահովված է դաշտային պայմաններում մարտական պատրաստության պարապմունքների անցկացման և զինծառայողների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական և նյութական միջոցներով։ Տեսական և գործնական պարապմունքներից հետո դաշտային ելքը կավարտվի մարտական հրաձգությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։