ԶՈՒ

  • Հրաձգության մարզումներ Զինված ուժերում

    Հրաձգության մարզումներ Զինված ուժերում

    Գործնական ու ցուցադրական պարապմունքների միջոցով զինծառայողների տեսական գիտելիքները, գործնական հմտություններն ու մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրները լուծելու ունակությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտավարական դաշտում ուսումնական վաշտի գնդացրորդների և նռնականետային դասակների հետ անցկացվել են հրաձգության մարզումներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

  • Հավաք-պարապմունք Զինված ուժերում

    Հավաք-պարապմունք Զինված ուժերում

    Սպաների ունակությունները ամենօրյա գործունեության ընթացքում ամրապնդելու, նրանց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի օպերատիվ բաժնի պետերի հետ անցկացվել է մեկօրյա հավաք-պարապմունք՝ կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

  • Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են ուսանողական փառատոնին

    Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են ուսանողական փառատոնին

    Ապրիլի 30-ին եզրագիծն է հատել «Ունիվերսիադա-2019» միջբուհական մարզամշակութային ուսանողական փառատոնը: Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտների մասնակցությամբ անցկացված փառատոնը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ-ռուսական համալսարանի համագործակցությամբ: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել և հաղթողներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ…

  • Հրետանավորների ճամբարային հավաքներ

    Հրետանավորների ճամբարային հավաքներ

    Անձնակազմի մասնագիտական գիտելիքները մարտադաշտում կատարելագործելու և մարտական պատրաստականության մակարդակը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորումում մեկնարկել են հրետանավորների ճամբարային հավաքներ: Զինվորական տեխնիկան, ըստ կարգի, տեղափոխվել է հավաքների անցկացման շրջան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

  • ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարությունը դասընթաց է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

    ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարությունը դասընթաց է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

    Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության ուսումնական խումբը դասընթաց է անցկացրել ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար: Տեսական դասընթացի շրջանակում ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողներն ուսումնասիրել են խաղաղապահ առաքելությունների տարրերը, գործիքակազմը, քաղաքացիական կառույցների հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները: Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց…

  • Հրամանատարաշտաբային զորավարժություն Զինված ուժերում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Հրամանատարաշտաբային զորավարժություն Զինված ուժերում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Ապրիլի 30-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժության շրջանակում ենթակա ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի և զբաղեցրել հրամանատարական կետերը: Մայիսի 1-ին անցկացվել է զորավարժության երկրորդ՝ պաշտպանողական և հարձակողական մարտերի նախապատրաստման փուլը, իրականացվել են տեղազննման աշխատանքներ, մշակվել է մարտի կազմակերպման հրամանատարական որոշումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության…

  • Կապի ստորաբաժանումների ուսումնական վարժանքներ Զինված ուժերում

    Կապի ստորաբաժանումների ուսումնական վարժանքներ Զինված ուժերում

    Մարտավարական իրավիճակում առաջադրվող խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով ապրիլի 29-ից 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների հետ անցկացվում են ուսումնական վարժանքներ։ Սահմանված հսկողական ժամկետների համաձայն՝ անձնակազմը ցերեկային ու գիշերային պայմաններում իրականացնում է կապի հանգույցների ծավալում: Բացազատվում են դաշտային կապի հանգույցները, հաստատվում են բոլոր կապերը վերադաս և ենթակա շտաբերի հետ: Վարժանքների ընթացքում կապի ստորաբաժանումները կատարելագործում են տեխնիկայի շահագործման…

  • Դավիթ Տոնոյանը մասնակցում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

    Դավիթ Տոնոյանը մասնակցում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

    ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 30-ին Բիշքեկում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

  • Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է

    Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է

    Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան: Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ ազգությամբ եզդի Սլոյանների ընտանիքում: Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում: Քյարամը…

  • Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

    Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

    Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։ Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԶՈՒ պաշտոնական կայքից։

  • Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

    Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

    Ապրիլի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել են ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել մի շարք վարչությունների և ծառայությունների պետեր: Նիստի ավարտին…

  • ՊՆ-ում անցկացվում է կադրային ծառայության պետերի հավաք-խորհրդակցություն

    ՊՆ-ում անցկացվում է կադրային ծառայության պետերի հավաք-խորհրդակցություն

    Ապրիլի 9-ից 13-ը ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կադրերի վարչության պետի ղեկավարությամբ անցկացվում է կադրային ծառայության պետերի հավաք-խորհրդակցություն: Հավաքի նպատակն է բարձրացնել մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, ստուգել մասնագիտական պատրաստության մակարդակը և ղեկավար փաստաթղթերի իմացությունը, վերլուծել կադրային աշխատանքների լավագույն փորձը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

  • ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է միջազգային մրցումների պլանավորման համաժողովին

    ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է միջազգային մրցումների պլանավորման համաժողովին

    ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 10-ից 11-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման պլանավորման երկրորդ համաժողովին: ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է նաև մրցումների կազմակերպչական միջազգային կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերի…

  • Վաշտերի հրամանատարների հետ անցկացվել են մասնագիտական հավաքներ

    Վաշտերի հրամանատարների հետ անցկացվել են մասնագիտական հավաքներ

    Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների մակարդակը բարձրացնելու, առաջադրված խնդիրների կատարման գործընթացում միանման մոտեցումներ ձևավորելու և մասնակիցների պատրաստությունն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի նյութական ապահովման և նորոգման վաշտերի հրամանատարների հետ անցկացվել են մասնագիտական հավաքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։ Հավաքների մասնակիցների հետ մարտական հենակետերում անցկացվել են նաև ցուցադրական պարապմունքներ: