Էլինա Դանիելյան
Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամները հաջողությամբ հանդես են եկել Հունաստանի Հռոդոս կղզում կայացող Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում, որտեղ Մարիա Գևորգյանը հաղթել է թուրք Եկատերինա Աթալիկին, իսկ Աննա Խաչատրյանը՝ ադրբեջանցի Այան Ալլահերդիևային
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը ներկայացված է 5 շախմատիստներով։ Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներ են Հայկ Մարտիրոսյանը (70-րդ հորիզոնական) և Շանթ Սարգսյանը (85-րդ հորիզոնական)։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, շարունակում է մնալ աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը՝ զբաղեցնելով 11-րդ տեղը։…
Հայաստանցի շախմատիստները փայլուն արդյունքներ են գրանցել Պորտուգալիայում կայացած «XVIII Torneio Internacional Figueira da Foz – Sabir Ali» մրցաշարում՝ նվաճելով հաղթողի կոչումները։ Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը ցուցաբերել է տպավորիչ խաղ՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր և դառնալով ընդհանուր մրցաշարի հաղթող։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Գրիգորյանը գերազանցել է իր մրցակիցներին և նվաճել առաջնության գլխավոր տիտղոսը։ Մրցաշարին…
Իսպանիայում ընթանում է շախմատի կանանց Աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի ընտրանին։ 2-րդ տուրում մերոնք մրցել են Ադրբեջանի հավաքականի հետ։ 4 տախտակներից 2-ում հանդես եկող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել, իսկ մյուս 2-ում հանդես եկող Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանը հաղթել են։ Այսպիսով՝ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Այս…
Օգոստոսի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր գերատեսչությունում հանդիպել են շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի և ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի հետ: «ԿԳՄՍ նախարարը շնորհավորել և…
Ռումինիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստուհիները։ Մասնավորապես ուշագրավ ելույթներ է ունենում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով առաջատարների թվում է։ Նա 8-րդ տուրում հաղթանակից հետո ունի վաստակած 6,5 միավոր և կրնկակոխ հետևում է միանձնյա առաջին հորիզոնականը զբաղեցնող Լուլիա Օսմակին, ում հետ կմրցի այսօր։
Ռումինիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստուհիները։ Կայացել է 6-րդ տուրը, որի ժամանակ Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթանակներ են տոնել։ Այսպիսով՝ Դանիելյանը 5 միավոր է վաստակել ու լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նրա հետ միասին 5 միավոր ունեն վաստակած ևս 5 շախմատիստուհիներ։ Նշենք, որ…
Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը: Սև խաղաքարերով նա պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդյարովային։ Երկրորդ հաղթանակն է տոնել նաև Աննա Սարգսյանը՝ պարտության մատնելով Տատիանա Դորնբուշին: 2 տուրից հետո Էլինան և Աննան մի խումբ շախմատիստուհիների հետ կիսում են 1-16 տեղերը: Առաջին…
Շախմատի համաշխարհային օլիմպիադան շարունակվելու է առանց Հայաստանի հավաքականի: 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանի ընտրանին էր: Առաջին խաղն ավարտվել էր հնդիկ շախմատիստների հաղթանակով՝ 2,5-3,5 հաշվով: Մեր թիմում հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել: Սակայն, տեղեկություն է…
Այս օրերին շարունակվում է Շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադան: 1/8 եզրափակչում Հայաստանի մրցակիցը Հունաստանի հավաքականն էր: Առաջին խաղում հայ շախմատիստները հաղթանակ տարավ 4,5-1,5 հաշվով: Երկրորդ խաղում նույնպես մեր շախմատիստները հաղթանակ տարան, այս անգամ 3,5-2,5 հաշվով: Իրենց պարտիաներում առավելության հասան Լևոն Արոնյանը, Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը կիսեցին միավորները, իսկ Էլինա Դանիելյանը նորից պարտություն…
Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել շախմատի համաշխարհային 44-րդ օնլայն անցկացվող Օլիմպիադայում։ Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:2 հաշվով առավելության է հասել Ռումինիայի հավաքականի հանդեպ։ Հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը։ Լիլիթ Մկրտչյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել։ Այս տարի փոխվել է մրցաշարի անցկացման ձևաչափը, մասնակից հավաքականների…
Առաջին անգամ կանցկացվի Djerba Women Online open անունը կրող շախմատի կանանց առցանց միջազգային մրցաշարը։ Այն կմեկնարկի հունիսի 14-ին։ Մրցաշարին մասնակցելու են նաև հայ շախամատիստներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Արմինե Բաբայանը, Վերոնիկա Խաչատրյանը։ Մրցաշարին այս պահին հայտավորվել են 60 երկրների ավելի քան 300 մասնակիցներ։ Մրցման մրցանակային ֆոնդը կազմում է 2…
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Հունաստանի միջազգային մրցաշարում: Կավալա Օփենի 5-րդ տուրում հայ գրոսմայստերներից հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը, իսկ Զավեն Անդրիասյանը և Սիրանուշ Ղուկասյանը կիսեցին միավորը: 5-րդ տուրից հետո Զավեն Անդրիասյանը մրցաշարի առաջատարներից մեկն է: Նա ունի 4,5 միավոր: Մարիա Գևորգյանը և Էլինա Դանիելյանն ունեն 3,5-ական միավոր:
Հայ շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը դարձել է Chess.com կայքի կազմակերպած արագ շախմատի մրցաշարի հաղթող ու վաստակել 4607 ԱՄՆ դոլար։ Եզրափակչում նա մրցել է ռուսաստանցի Վալենտինա Գունինայի հետ, ում նկատմամբ տոնել է հաղթանակ՝ 15:13 հաշվով։ Նշվում է, որ Գունինան խաղի ընթացքում որոշակի խնդիրներ է ունեցել ինտերնետայի կապի հետ ու դրա պատճառով 2 պարտիա տանուլ է տվել։…
Թուրքիայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը պարտություն են կրել: 6.5 միավոր հավաքած Էլինա Դանիելյանը գրավել է 29-րդ տեղը, Սիրանուշ Ղուկասյանը՝ 31-րդ, Մարիա Գևորգյանը՝ 32-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 35-րդ: Աննա Սարգսյանը 4 միավորով հայտնվել է…