Էնթոնի Բլինկեն
Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում ու Ադրբեջանում
Միմյանց հետ հանդիպում են ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին հայտնել են Պետդեպից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին՝ ՌԴ ագրեսիայի համատեքստում, ինչպես նաև իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում, ու եթովպիական ճգնաժամը։ Ըստ աղբյուրի՝ նրանց բանակցությունները հիմնվել են նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Էրդողանի անցած…
Ազատ է արձակվել Սուդանի վարչապետը․ նա իր նստավայրում է
Սուդանում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ, քանի որ ռազմական հեղաշրջումից հետո երկիրը հայտնվել է անորոշ վիճակում։ Հեղաշրջումն իրականաացրած զինվորականները բաց են թողել երկրի վարչապետ Աբդուլա Համդուկին ու նրա ընտանիքին։ Այս մասին հայտարարություն է տարածել Պետդեպը, նշելով, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրույց է ունեցել Համդուկի հետ։ Նշվում է, որ Սուդանի վարչապետն իր նստավայրում է։ Բլինկենը Համդուկի…
Բլինկեն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ-ում իրավիճակը
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի շրջանակներում երեկ հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին տեղեկացրել է Պետդեպի ներկայացուցիչը ճեպազրույցում։ Նա նշել է, որ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Հանդիպմանն ամենաշատ ժամանակը հատկացվել է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին քննարկումներին։ Ըստ ներկայացուցչի՝ հանդիպմանը քննարկվել է…
G20-ն թալիբների հարցով վիրտուալ հանդիպում կկազմակերպի
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ Գերմանիայում կկայանա Աֆղանստանի հարցով G20-ի նախարարների վիրտուալ հանդիպում։ Նշվում է, որ հանդիպումը կազմակերպել են ԱՄՆ-ն ու Գերմանիան։ Պետքարտուղարը նշել է, որ կիրակի կուղևորվի Դոհա։ Այնտեղ կհանդիպի Կատարի իշխանությունների ներկայացուցիչների և աֆղան փախստականների հետ, այնուհետև կուղևորվի Գերմանիա։ Այնտեղ Բլինկենն Աֆղանստանում տիրող իրավիճակը կքննարկի Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ, իսկ…
ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտաարել է, որ Ուկրաինան ունի բոլոր անհրաժեշտ գործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, բայց ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են պատրաստ քվեարկել նրան Գործողությունների ծրագիր տրամադրելու համար։ «Մենք աջակցում ենք Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այն ներկայումս ունի բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են Դաշինքին անդամակցելու համար»,- ասել է պետդեպարտամենտի ղեկավարը:…
Բլինկենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ պաշտոնյաները քննարկել են Թուրքիայի ու ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը, ինչպես նաև խոսել են ընդհանուր շահերից Սիրիայում և Աֆղանստանում։ Բլինկենը հայտնել է Չավուշօղլուին, որ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի անդամներ՝ Հունաստանի ու Թուրքիայի բանակցություններին։
Բլինկենն ու Լավրովը խոսել են հայ-ադրբեջանական հակամարտության մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են ունեցել, որի ընթացքում շոշափվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության հարցը։ Այս մասին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նա ասել է, որ Բլինկենն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը։







