fbpx
Աշխարհ

G20-ն թալիբների հարցով վիրտուալ հանդիպում կկազմակերպի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ Գերմանիայում կկայանա Աֆղանստանի հարցով G20-ի նախարարների վիրտուալ հանդիպում։

Նշվում է, որ հանդիպումը կազմակերպել են ԱՄՆ-ն ու Գերմանիան։

Պետքարտուղարը նշել է, որ կիրակի կուղևորվի Դոհա։ Այնտեղ կհանդիպի Կատարի իշխանությունների ներկայացուցիչների և աֆղան փախստականների հետ, այնուհետև կուղևորվի Գերմանիա։ Այնտեղ Բլինկենն Աֆղանստանում տիրող իրավիճակը կքննարկի Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ, իսկ այնուհետև կմասնակցի G20-ի վիրտուալ հանդիպմանը։

Հանդիպման գլխավոր թեման կվերաբերի թալիբների հանդեպ պահանջներին։

Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ