Էռնեստո Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Լևանտեից» կրած պարտությունից հետո (1:3) ասել է, որ ինքը չի վախենում պաշտոնից հեռացվելուց։ «Պետք է խոստովանել, որ մեր թիմը խնդիրներ ունի արտագնա խաղերի հետ կապված: Ավելի վաղ ես արդեն ասել եմ, որ ինձ չի անհանգստացնում արտագնա խաղերի տրամադրվածությունը: Նման խաղերին պետք է պատշաճ տրամադրվել: Ինձ չի անհանգստանցնում հնարավոր պաշտոնանկությունը. ես…
Իսպանիայի առաջնության դադարը ի նպաստ իր հանգստի է օգտագործել և այդ նպատակով Նյու Յորք է մեկնել «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը։ Այս մասին հայտնում է Goal-ը: Ֆրանսիացին այցելել է ԱՄՆ՝ առանց այդ մասին տեղյակ պահելու կատալոնական ակումբին։ «Կատալոնական» ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դեպքին անդրադառնալով, նշել է, որ այն իրեն չի անհանգստացնում: «Կապտանռնագույննների» գլխավոր մարզիչն ասել…
«Բարսելոնան» 2020 թվականին կարող է նոր գլխավոր մարզիչ ունենալ։ Թիմը կարող է գլխավորել Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նիկո-Յան Հուգմանը ՝Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի սպորտային տնօրենը, պատմել է, որ Կումանի պայմանագրում կա կետ ՝ ըստ որի ՝ նիդեռլանդացի մասնագետը կարող է ԵՎՐՈ-2020-ի ավարտից հետո լքել զբաղեցրած պաշտոնը, եթե ֆեդերացիան…
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ նրա ընտանիքը բացառել է հնարավոր տեղափոխությունն Անգլիա: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ռակիտիչը ընթացիկ մրցաշրջանում կորցրել է տեղը «Բարսելոնայի» մեկնարկային կազմում: Էռնեստո Վալվերդեն նախընտրում է Ֆրենկի դե Յոնգին, Արտուր Ռամոսին ու Սերխիո Բուսկետսին: Համաձայն պարբերականի տեղեկության՝ խորվաթ ֆուտբոլիստի ընտանիքի անդամների համար եղանակը…
«Բարսելոնան» նոր, երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Անսու Ֆատիին, որպեսզի բարձրացնի նրա հրաժարագինը մինչև 100 մլն եվրո: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն: Ենթադրվում է, որ 16-ամյա Ֆատին այս մրցաշրջանում հանդես կգա «Բարսելոնայի» հիմնական թիմում: Պատանին գլխավոր թիմ հրավիրվեց մի շարք խաղացողների, այդ թվում՝ Լիոնել Մեսսիի, վնասվածքներից հետո: Բայց հիմա կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նախատեսում…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ինտերի» հետ կայացած խաղի մասին, որնավարտվել է 2-1 հաշվով: Այս մասին հայտնում է Football Italia-ն: «Ես կասեմ, որ արդարացի արդյունք էր, իսկ «Ինտերի» մարզիչը կասի, որ դա այդպես չէ: «Ինտերը» հիանալի թիմ է, և նրանք ապացուցեցին դա առաջին խաղակեսում: Մենք 2-րդ խաղակեսում…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է «Ինտերի» հետ սպասվելիք հանդիպման մասին: Խաղը կայանալու է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում։ ««Ինտերը» լրջորեն փոխվել է: Նրանք նոր մարզիչ ունեն, նոր խաղացողներ ու խաղային նոր համակարգ: Թիմը հրաշալի է մեկնարկել՝ հաղթելով առաջնության բոլոր խաղերը: Մենք բարդ խաղի ենք սպասում: Դժվար թե կարելի լինի հիմնվել նախորդ…
«Բարսելոնա»-ի հանդիպումների վերաբերյալ RMC Sport-ը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել: Աղբյուրը նշում է, որ Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ «Բարսելոնա»-ն առանց թիմի առաջատար Լիոնել Մեսսիի մասնակցության հանդիպումներում շատ դժվարությամբ է հաղթանակներ տոնում: Նման հանդիպումների միայն 16%-ում է «Բարսելոնա»-ն հաղթանակ տոնել: Հիշեցնենք, որ Մեսսին այժմ վնասվածք ունի և չի մասնակցելու Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Խետաֆե»-ի հետ խաղին:
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արթուր Ռամոսը երեկ Բարսելոնայում հանդիպել է ազգային հավաքականում իր խաղընկեր Նեյմար Ժունիորի հետ։Այս մասին հայտնում է Marca-ն: Արթուր Ռամոսը Նեյմարի հետ հանդիպել է առանց «Բարսելոնա»-ի ղեկավարության համաձայնության, ինչը զայրացրել է «Բարսելոնա»-ի ղեկավարներին, քանի որ Նեյմարը Բարսելոնա է ժամանել ակումբի դեմ դատավարությանը մասնակցելու համար: Ավելի ուշ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն անդրադարձ էր…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն անկեղծացել է, որ արդեն հոգնել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին հարցերից: «Նեյմարի մասին խոսակցությունները երբեք չեն ավարտվում, նրանք նույնիսկ չեն հանդարտվել։ Ամռանը մենք բոլորս ցանկանում էինք, որ սեպտեմբերն արագ գա, որպեսզի լուրերն ավարտվեն։ Ակումբի դեմ նրա դատական հայցերի մասին բոլոր խոսակցությունները վերաբերում են այն հարցերին, որոնք իմ իրավասության մեջ չեն…
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հնարավոր հեռացման մասին շշուկները մեկնաբանել է թիմի պաշտպան Ժերար Պիկեն: «Քիչ մարզիչներ կարող էին երկու չեմպիոնական տիտղոս ու մեկ գավաթ նվաճել առաջին երկու մրցաշրջանում: Նրան խիստ քննադատում են Չեմպիոնների լիգայի համար, սակայն կարող եմ վստահեցնել, որ Վալվերդեն նման իրավիճակների մեծ փորձ ունի: Շաբաթ օրը կարևորագույն հանդիպում ունենք «Խետաֆե»-ի հետ: Այն…
Հաշվի չառնելով այն փաստը, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել էր, որ Լիոնել Մեսսիի վնասվածքը լուրջ չէ, այնուամենայնիվ արգենտինացին հնարավոր է բաց թողնի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Խետաֆեի» դեմ հանդիպումը: Այստ տեղեկությունը հաղորդում է Sport.es պարբերականը։ Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ կայացած հանդիպման առաջին խաղակեսում: Աղբյուրի հաղորդմամբ…
Մեսսին այս մրցաշրջանում առաջին անգամ դաշտ դուրս եկավ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Վիլյառեալի» դեմ կայացած հանդիպմանը։ Արգենտինացի հարձակվողի համար խաղն այնքան էլ լավ չդասավորվեց, քանի որ թույլ բախումներ ունեցավ մրցակցի խաղացողների հետ։ Այդ պատճառով էլ ստիպված եղավ փոխարինվել ընդմիջման ժամանկ։ Կատալոնական ակուբի մարզիչ Էռնեստո Վալվերդեն թվիթերյան իր էջում գրել է, որ ոչ մի լուրջ…
Ներկայիս քաթարական «Ալ-Սադ»-ի գլխավոր մարզիչ, «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին, խոսել է Կատալոնական ակումբի անհաջող ելույթների մասին: «Ես չգրված կանոն գիտեմ՝ եթե թիմում աշխատում են բոլորը, ապա պաշտպանությունում խնդիրներ չեն լինի: Նախորդ մրցաշրջանում քննադատում էին Բուսկետսին կամ Ռակիտիչին: Սակայն կարծում եմ՝ խնդիրը նրանում է, որ հարձակման գիծը պատշաճ օգնություն չի ցուցաբերում պաշտպանությանը: Եթե դա շարունակվի այդպես,…
Եթե «Բարսելոնան» միավորներ կորցնի առաջիկա 2 հանդիպման ընթացքում ակումբի ղեկավարությունը որոշել է հեռացնել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին, : Այս մասին փոխանցում է AS-ը: Հաջորդ երկու հանդիպումներում Կատալոնական ակումբը խաղալու է «Վիլյառեալ»-ի և «Խետաֆե»-ի դեմ: Նշենք, որ իսպանացի մասնագետը ակումբը ղեկավարում է 2017 թվականից: Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ը վերջին 25 տարիների վատագույն մեկնարկն է գրանցել Լա լիգայում…