ըմբշամարտ

  • Ըմբշամարտի միջազգային մրցաշար․ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր

    Ըմբշամարտի միջազգային մրցաշար․ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր

    Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր: Ամոյանը եզրափակչում 6:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին: Մալխասը պայքարը սկսել էր ¼ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ը ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթել է…

  • Հայ ըմբշամամարտիկի հաղթական գոտեմարտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հայ ըմբշամամարտիկի հաղթական գոտեմարտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը։ Ինչպես տեղեկացրել էինք, 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Խաչիկյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Արմանը գերլարված և դրամատիկ պայքարում 9:8 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել բրոնզե մեդալը։ Մեր ըմբիշը գոտեմարտի վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակը մրցակցից։    

  • Հայ ըմբշամարտիկը կպայքարի բրոնզե մեդալի համար

    Հայ ըմբշամարտիկը կպայքարի բրոնզե մեդալի համար

    Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի պատանիների Աշխարհի առաջնությունը։ 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Վարդանյանը կիսաեզրափակչում 1-10 հաշվով պարտություն է կրել։ Հայ մարզիկը պայքարելու է բրոնզե մեդալի համար։ Հավելենք, որ 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը նույնպես պայքարելու է բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը Իրանից է։

  • Արման Խաչիկյանը և Վիգեն Նազարյանը դարձան բրոնզե մեդալակիր. պատանեկան ԱԱ

    Արման Խաչիկյանը և Վիգեն Նազարյանը դարձան բրոնզե մեդալակիր. պատանեկան ԱԱ

    Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը։ 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Խաչիկյանը գերլարված և դրամատիկ պայքարում 9:8 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել բրոնզե մեդալը։ : Մեր ըմբիշը գոտեմարտի վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակը մրցակցից։ 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը նույնպես բրոնզե մեդալ նվաճեց։ Մեր ըմբիշը 5: 3 հաշվով հաղթեց…

  • Պատանեկան ԱԱ․ ըմբշամարտիկ Ռազմիկ Քուրդյանը կպայքարի ոսկե մեդալի համար

    Պատանեկան ԱԱ․ ըմբշամարտիկ Ռազմիկ Քուրդյանը կպայքարի ոսկե մեդալի համար

    Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող պատանիների աշխարհի առաջնությունում 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը դուրս եկավ եզրափակիչ: 1/8 եզրափակչում Քուրդյանը 3:2 հաշվով հաղթեց Ռումինիան ներկայացնող Դավիդ Գրիգորեանին, Քառորդ եզրափակչում նա 3:0 առավելության հասավ Թոմաս Կռավչիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 3։1 հաշվով առավելության հասավ վրացի Մատե Գոկաձեի նկատմամբ: Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Իրանը ներկայացնող Շահրուխ Միկաելիին։

  • Ըմբշամարտի միջազգային առաջնությունում Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ

    Ըմբշամարտի միջազգային առաջնությունում Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ

    Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։ Մալխասը պայքարը սկսեց 1/4-րդ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթեց 9։0 հաշվով։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Մաքսիմ Եվտուշենկոն՝ Ուկրաինա։

  • Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Հայաստանի հավաքականի կազմը

    Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Հայաստանի հավաքականի կազմը

    Wresting – Armenia Facebook-յան էջը գրում է․ «Երիտասարդական ԱԱ. Հայաստանի հավաքականի կազմը Օգոստոսի 12-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալու է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն: Վերջին ուսումնամարզական հավաքը ազատ ոճայիններերը անցկացնում են Բելառուսում ՝ հուլիսի 30-օգոստոսի 10-ը։ Երիտասարդների ԱԱ-ին մասնակցող ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը. 57 կգ՝ Վրեժ Գևորգյան 61 կգ՝ Հրաչյա Մարգարյան 65 կգ Վազգեն Թևանյան 70…

  • Հայ ըմբշամարտիկը՝ պատանիների աշխարհի առաջնության մեդալակիր

    Հայ ըմբշամարտիկը՝ պատանիների աշխարհի առաջնության մեդալակիր

    Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ Պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն, 92 կգ քաշային Լյովա Գևորգյանին հաջողվեց դառնալ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Երրորդ տեղի համար պայքարում նա 7։4 հաշվով առավելության հասավ հնդիկ Մոնու Դահիյայի նկատմամբ։ Լյովա Գևորգյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 11։0 հաշվով հաղթել էր…

  • Գոհ եմ ցույց տված արդյունքիցս․ ըմբիշ Դավիթ Գևորգյան

    Գոհ եմ ցույց տված արդյունքիցս․ ըմբիշ Դավիթ Գևորգյան

    Հուլիսի 23-24-ը Վանաձորում կայացած Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի 24-րդ միջազգային մրցաշարում 74 կգ քաշային Դավիթ Գևորգյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Երիտասարդ հայ ըմբիշը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ սա իր 2-րդ մասնացկությունն է այս մրցաշարին. «Մրցակցությունը բարձր էր, քանի որ քաշս օլիմպիական է: Առաջին գոտեմարտս նորմալ անցկացրեցի, բայց մրցակիցս ուժեղ էր՝ պարտվեցի (Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը…

  • Պատանեկան ԱԱ․ Լյովա Գևորգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

    Պատանեկան ԱԱ․ Լյովա Գևորգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

    Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ 92 կգ քաշային, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Լյովա Խաչատրյանը 2 հաղթանակ տոնելուց հետո կիսաեզրափակչում 3։6 հաշվով զիջեց իրանցի Սոհեյլ Սինգանիին։ Բրոնզե մեդալին մոտ էր նաև 110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, որը փոքր եզրափակչում պարտվեց թուրք ըմբիշին։

  • Այցելությունը փախստականների ճամբար ազդեց իմ մտածելակերպի վրա․ Արսեն Ջուլֆալակյան

    Այցելությունը փախստականների ճամբար ազդեց իմ մտածելակերպի վրա․ Արսեն Ջուլֆալակյան

    Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների համար նախատեսված Ազրաք ճամբարում մասնակցել է ՄԱԿ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված «Inspire together for peace» ծրագրին։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսենը պատմեց ծրագրի իրականացման և իր մասնակցության մասին. «Ծրագիրն անցկացվում է ՄԱԿ-ի և ՄՕԿ-ի կողմից։ Առաջին անգամ…

  • Azat TV

    Պատանեկան ԱԱ. Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը

    Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ն: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին մրցատեղի կմեկնի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Մասնագետը հայտավորել է հետևալ կազմը. Արայիկ Թոփալյան (45կգ), Կարապետ Մանվելյան (48կգ), Կարեն Հովհաննիսյան (51կգ), Սուրեն Աղաջանյան (55կգ), Արման Վարդանյան (60կգ), Արման Խաչիկյան (65կգ), Լյովա Խաչատրյան (71կգ), Վիգեն Նազարյան (80կգ), Ռազմիկ Մահլամյան (92կգ)…

  • Կուրղինյանը խոսել է Ստեփան Սարգսյանի անվան ընբշամարտի մրցաշարի մասին

    Կուրղինյանը խոսել է Ստեփան Սարգսյանի անվան ընբշամարտի մրցաշարի մասին

    Ստեփան Սարգսյան անվան ազատ ոճի միջազգային 24-րդ մրցաշարի ավարտից հետո Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց մրցաշարը և հայ ըմբիշների ելույթները․ «Մրցաշարից, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Բազմաթիվ մարզիկներ էին ժամանել և կար մրցակցություն։ Մեր ըմբիշների մեծամասնությունը ևս մասնակցում էին մրցաշարին՝ ունեցանք մրցանակակիրներ: Վարկանիշային աշխարհի առաջնությունից առաջ սա մեր…

  • Այս մրցաշարը մեծ խթան է երիտասարդ ըմբիշների համար․ Ստեփան Սարգսյան

    Այս մրցաշարը մեծ խթան է երիտասարդ ըմբիշների համար․ Ստեփան Սարգսյան

    Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանը իր անվան 24-րդ միջազգային մրցաշարից հետո պատասխանեց լրագրողների հարցերին․ «Լավ տրամադրություն ունեմ։ Արդեն ավարտվում է 24-րդ մրցաշարը և կսկսենք պատրաստվել 25-րդ հոբելյանական մրցաշարին։ Այն ավելի մեծ, ավելի հետաքրքիր, ավելի շատ թիմերով կլինի։ Իմ կարծիքով՝ այս մրցաշարը ոգևորում է մեր ազատ ոճային ըմբիշներին, անգամ այս գոտեմարտերը նայելը…