ըմբշամարտ
Արսենից սպասելիքները մեծ էին, բայց նա վնասվածք ուներ․ Արայիկ Բաղդադյան
Վանաձորում ավարտվեց Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը։ Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ամփոփեց այն․ «Բավական ուժեղ կազմ էինք հավաքել այս տարի։ Մասնակցում էին աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝ ի դեպ 2 աշխարհի չեմպիոններն էլ պարտվեցին և չդարձան մրցաշարի հաղթող (խոսքը Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչներ Բեկխան Գոյգերիևի և Խեթիկ…
Հայ ըմբիշները պարտվեցին եզրափակչում
Եվրոպայի գործող չեմպիոն ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց Վանաձորում ավարտված Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 24-րդ մրցաշարի եզրափակչում: Հայ ըմբիշը 2:12 հաշվով զիջեց ռուս Աբասգաջի Մագմոեդովին: 57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանի մրցակիցը Ռուսաստնաը ներկայացնող Ազամատ Տուսկաևն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 0:10 հաշվով: Նշենք, որ Միհրանը մրցաշարին մասնակցում…
Գնում եմ աշխարհի քառակի չեմպիոն դառնալու․ Արթուր Ալեքսանյան
Տոկիո-2020-ին մնաց ուղիղ մեկ տարի։ Մեկ տարի անց Ճապոնիայի մայրաքաղաքում աշխարհի հարյուրավոր երկրների հազարավոր մարզիկներ կպայքարեն բաղձալի՝ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար։ Տոկիո-2020-ի մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ ՀԱՕԿ լրատվականը զրուցեց Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ։ Արթուրը չէր հիշում, որ խաղերի…
Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի եզրափակչում են
Վանաձորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը։ Այս անգամ չեմպիոնի կոչման համար պայաքարում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Վրաստանի ավելի քան 120 ըմբիշներ, որոնց թվում են աշխարհի չեմպիոնններ Բեկխան Գոյգերիևը, Խիթակ Ցաբոլովը, Եվրոպայի չեմպիոններ Սոսլան Կցոևը և Արսեն Հարությունյանը։ Հուլիսի 24-ին կայանալիք եզրափակիչների մասնակցիներին…
Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մրցաշարը․ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
Վանաձորում մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը: Այս տարի մրցաշարին մասնակցում են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հունաստանից, Բելառուսից, Քաթարից և Ղազախստանից ժամանած ավելի քան 100 մարզիկ: Հայ ըմբիշների համար այս մրցաշարն ընտրական է լինելու սեպտեմբերին կայանալիք վարկանիշային ԱԱ-ի համար: Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 24,000 դոլար, որը հոգացել է…
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի: Այդ մասին հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությանը: Հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը մեր ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Օլիմպավանում», որից հետո ընտրանու մի մասը կմեկնի Վարշավա, մյուսը՝ Թբիլիսի: Օգոստոսի 2-4-ը Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63…
Օրվա 3-րդ ոսկին․ Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն իր մեդալների հավաքածուին ավելացրեց նաև Եվրոպական խաղերի ոսկե մեդալը։ Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել է…
Եվրոպական խաղեր․ Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի չեմպիոնի կոչման համար
Մինսկում ավարտին մոտեցող 2-րդ Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրը Հայաստանը ներկայացուցիչ կունենա 3 մարզաձևերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ և սպորտային մարմնամարզություն։ Հունահռոմեական ըմբշամարտում 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կփորձի հաղթահարել սփոփիչ գոտեմարտի արգելքը, որպեսզի հնարավորություն ստանա պայքարել բրոնզե մեդալի համար, իսկ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչման համար։Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 14։00-ին։…
Կարապետ Չալյանը վաստակեց Հայաստանի 6-րդ մեդալը Մինսկում
Եվրոպական երկրորդ խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) արծաթե մեդալ նվաճեց։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի չեմպիոնական գոտեմարտում Չալյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինն էր։ Դրամատիկ պայքարում մեր ըմբիշը 6-7 հաշվով պարտություն կրեց՝ արժանանալով արծաթե մեդալի։ Հավելենք, որ Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում 9-0 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևին: 1/4 եզրափակչում,…
Եվրոպական խաղեր․ այսօր Արթուր Ալեքսանյանը դուրս կգա պայքարի
Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 9-րդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտ և սպորտային մարմնամարզություն մարզաձևերից։ Պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ)։ Գոտեմարտերը կեմեկնարկեն Երևանի ժամանակով 12։10-ին։ Երեկոյան մրցահերթում Կարապետ Չալյանը (77 կգ) կգոտեմարտի ոսկե մեդալի համար, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ)՝ բրոնզե: Մեդալային…
Ըմբշամարտիկ Արեն Իսրայելյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանում ընթացող ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ Արեն Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Անդրանիկ Ավետիսյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել Սարգիս Բեգոյանը։
Եվրոպական խաղեր. Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը դուրս եկան կիսաեզրափակիչ
Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Հունիսի 28-ին Հայաստանի ներկայացուցիչներից գորգ դուրս եկան Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ)։ Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 4:0 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացի Սվիլեն Կոստադինովի նկատմամբ: Բուլղարացի ըմբիշի վնասվածքի պատճառով գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ: 1/4 եզրափակիչում Ասլանյանը…
Եվրոպական խաղեր. Կարեն Ասլանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Կարեն Ասլանյանը (67 կգ) 4-0 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Կոստադինովին: 1/4 եզրափակչում Կարենը կմրցի նորվեգացի Հաավարդ Յորգենսենի հետ: Նորվեգացին 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Քարիմ Ջաֆարովին:
Եվրոպական խաղեր․ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն ունի։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։ Ֆրանգուլյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Մեդալային գոտեմարտում Վալոդյայի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանը։…














