ըմբշամարտ
«Ճանապարհ դեպի Մինսկ». ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյան
ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 11-րդ հերոսն ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանն է: Վալոդյա Ֆրանգուլյան Մարզաձևը։ Ազատ ոճի ըմբշամարտ Ծնվել է։ 20/10/1992 Ծննդավայրը։ Երևան Եվրոպական խաղերին մասնակցությունը։ 2-րդ անգամ Ամենացավալի պարտությունը։ 2017 թվականին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում…
Ամեն ինչ կանենք մեր դրոշն ամենաբարձր տեղում պահելու համար․ ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյան
Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մեր երկիրը կներկայացնի 65 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը։ Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը խոստանում է ամեն ինչ անել հաջող ելույթների և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար․ «Տրամադրվածությունը հիանալի է։ Թիմում տիրող մթնոլորտն էլ լավ է։Բոլորս տրամադրված ենք, լավ ենք պատրաստվել, դեռ մի քանի օր կա…
Այս առաջնությունից ավելի ոգևորվելու ենք աշխարհի առաջնությանն ավելի լավ պատրաստվելու համար․ Հրաչյա Մարգարյան
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չարդարացված սպասելիքները ոչ թե հիասթափեցնում են, այլ տրամադրում են ավելի շատ աշխատել, գրում է Armsport-ը։ Այսպես են Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած առաջնությունում մեդալներ նվաճած ըմբիշներն ամփոփում են իրենց ելույթները: Բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյան (70 կգ) «Սպասելիքներս շատ էին: Ափսոս, չստացվեց ավելի բարձր տեղ զբաղեցնել: Մարզիչներն ավելի շատ սպասելիքներ ունեին:…
Պատանեկան ԵԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Հունիսի 17-23-ը Իտալիայի Ֆաենցա քաղաքում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը. 45 կգ Հոմերոս Առաքելյան 48 կգ Կարապետ Մանվելյան 51 կգ Արմեն Հարությունյան 55 կգ Վարուժան Անտոնյան 60 կգ Աշոտ Խաչատրյան 65 կգ Արման Խաճիկյան 71 կգ Լյովա Խաչատրյան 80 կգ Վիգեն Նազարյան 92 կգ Ռազմիկ Մահլումյան…
Պատանեկան ԵԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Հունիսի 17-23-ը Իտալիայի Ֆանեցա քաղաքում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը. 45 կգ Էդիկ Հարությունյան 48 կգ Հարություն Հովհաննիսյան 51 կգ Արսեն Բակալյան 55 կգ Հայկ Աբրահամյան 60 կգ Գենիկ Ասատրյան 65 կգ Տիգրան Ղազարյան 71 կգ Մենուա Յարիբկեյնա 80 կգ Տիգրան Առաքելյան 92 կգ Լյովա Գեւորգյան…
Մհեր Մարկոսյանը՝ ըմբշամարտի արծաթե մեդալակիր
Իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 86 կգ քաշային ազատոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Վերջին գոտեմարտում Մարկոսյանի մրցակիցըՎրաստանի ներկայացուցիչ Միրիանի Մայիսուրաձեն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 2-3 հաշվով։ Մարկոսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6-4 հաշվով հաղթանակ էր տարել շվեդ Մոհամեդ Սարդար Տիմորիի նկատմամբ։ 1/8 եզրափակչում մեր ըմբիշն ընդամենը 50…
Հրաչյա Մարգարյանը՝ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր
61 կգ ազատոճային Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Մարգարյանը մրցեց ուկրաինացի Օլեկսանդր Եվսեյենկոյի հետ և 11-0 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց Իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացող առաջնության ոսկե մեդալի համար գոտեմարտում ։ Հրաչյա Մարգարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 6-5 հաշվով առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սաբանովի նկատմամբ: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը խնդիրներ…
Հայ ազատ ոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել
Իսպանական Պոնտեվեդրայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մինչև 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 6-1 հաշվով հաղթեց շվեցարացի Տոբիաս Պորտմանին ու դարձավ բրոնզե մեդալակիր: Մինչև 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր ուկրաինացի Ալեքսանդր Վիշնյակի հետ, սակայն մրցակիցը չներկայացավ և Ավագյանը դարձավ բրոնզե…
Թիմը կարող էր անել ավելին. Արմեն Բաբալարյան
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: «Ընդհանուր առմամբ, գոհ եմ այն ըմբիշներից, որոնցից մեդալ էինք սպասում՝ նվաճեցին, բայց թիմը ունակ էր ավելիին: 82 կգ քաշային կարգում Կարեն Խաչատրյանը նույնպես…
Հայ ըմբիշները ԵԱ-ից վերադարձան 4 մեդալով
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: Հայկ Մելիքյանը եզրափակիչում մրցեց վրացի Գեորգի Շոթաձեի հետ և պարտվեց…
Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց մոլդովացի Միհայ Պետիչի հետ և հաղթեց 2 րոպե 30 վայրկյանում՝ 8:0: Ամոյանը հունիսի 4-ին մեկնարկել էր որակավորման փուլից և տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ էր գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի…
Հայ ըմբիշը երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձավ Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի նկատմամբ: Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսել էր հունիսի 4-ին և 3 վստահ հաղթանակներից հետո դուրս եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել էր…
Գևորգ Սուքիասյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցու հետ
Հունիսի 3-ին Իսպանիայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է նաև հայազգի Գևորգ Սուքիասյանը: Սուքիասյանը պայքարը սկսեց 1/8 երզափակչից, որտեղ 5-2 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Յազիդ Ղարբիին: Քառորդ եզրափակչում նա 0-8 հաշվով զիջեց վրացի Պրիդոն Աբուլաձեին: Ապա՝ հունիսի 4-ին, կայացած սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց ռումինացի Կոնստանտին Տուդորի հետ և 9-8 հաշվով…
Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց Ղազախստանում
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել Ղազախստանի միջազգային մրցաշարում: 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում հաղթել է ռուս Ալքսանդր Գոլովինին։ Նշենք նաև, որ Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Արթուր Շահինյանը և Արմեն Մելիքյանը պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում:














