ըմբշամարտ
Վստահ էի, որ պոտենցիալս դեռ սպառված չէ. Արսեն Ջուլֆալակյանը՝ սպորտից չհեռանալու մասին
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Բուխարեստում կայացած ԵԱ-ի բրոնզե մեդալակիր դառնալուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Ջուլֆալակյանը պատմել է այն ամեն մասին, ինչն իրեն ստիպեց չհեռանալ սպորտից. «Շնորհակալ եմ և զգացված բոլոր շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար։ Այս հաղթանակները (ընդհանուր 4 գոտեմարտ) և արդյունքում Եվրոպայի առաջնության մեդալը պատասխան…
Արսեն Ջուլֆալակյանը` բրոնզե մեդալակիր
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին և նվաճեց բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից։ Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն…
Արսեն Ջուֆալակյանը ցավալի պարտություն կրեց. Ըմբշամարտի ԵԱ
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը ցավալի պարտություն կրեց Ռոլանդ Շվարցի հետ պայքարում: Ջուլֆալակյանը հանդես էր գալիս մինչև 77 կգ քաշային կարգում։Նա 7:3 հաշվով զիջեց մրցակցին: Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:3 հաշվով առավելության էր հասել Մարսել Ստերկենբուրգի նկատմամբ:
Հայ ըմբիշը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանն առաջին չեմպիոնն ունի Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: 61 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճային Արսեն Հարությունյանը րոպեներին պարտվելով 8-0 հաշվով՝ կարողացել կրճատել միավորների տարբերությունը և ի վերջո հաղթել 17-11 հաշվով։ Նրա մրցակիցն էր վրաստանը ներկայացնող Բեկա Լոմտաձեն։ Հատկանշական է , որ Հարությունյանն ընդամենը 19 տարեկան է և առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների…
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը , որը կմասնակցի Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է թիմի կազմը։ Ռումինիայի մայրաքաղաքում Հայաստանը կներկայացնեն Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ),…
Ով հաղթի մրցումներում, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը. Հաբեթնակ Կուրղինյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այսպիսի միջոցառումները դառնում են ավանդույթ, և ամեն մրցաշարից հետո մենք արժանանում ենք լրագրողների…
Հայ ըմբիշները 5 ոսկե մեդալ են նվաճել Լվովում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն է հանդես եկել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իգոր Պերվաչուկի հուշամրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված մրցաշարի հաղթող են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ):…
Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Սլավիկ Գալստյանը եզրափակչում է
Սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը 63 կգ քաշային կարգը ներկայացնող Սլավիկ Գալստյանը փայլուն հաղթանակներով հասել է մրցաշարի եզրափակիչ: Նրա մրցակիցը վրացի Լևանի Կավյարաձեն է լինելու: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 55 կգ քաշային Նորայր Հախոյանը քառորդ եզրափակչում, հավասար պայքարում զիջել է ռուս Վիկտոր Վեդերնիկովին: 130 կգ…
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչները հաղթել են մեկնարկային գոտեմարտերում
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ասօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Նորայր Հախոյանը որակավորման փուլում 3:1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էկրեմ Օզթուրքի նկատմամբ: Քառորդ եզրափակչում, սակայն, Հախոյանը 3: 3 հաշվով է ավարտել գոտեմարտը Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Ֆեդերնիկովի հետ: Ռուս ըմբիշն արդյունքում դուրս է եկել կիսաեզրափակիչ:…
Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից 55 կգ քաշային Նորայր Հախոյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Թուրքիայի ներկայացուցիչն է: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի բելառուս ըմբիշի հետ, ևս մեկ բելառուսցի մարզիկի հետ կգոտեմարտի գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում: Մարտի 4-10-ը Սերբիայի…
Ըմբշամարտ. Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է
Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկել են Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում: Բուլղարական Ռուսե քաղաքում ընթացող մրցաշարում 87 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հասել է եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մինչև ոսկե գոտեմարտը նա հաղթել է Չինաստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներին, ինչպես նաև 7-0 հաշվով առավելության է հասել Հայաստանի հավաքականի մյուս…
Մաքսիմ Մանուկյանը և ևս 3 հայ ըմբիշ միջազգային մրցաշարի կմասնակցեն Բուլղարիայում
Բուլղարիայի Ռուսե քաղաքում այսօր` փետրվարի 27-ին մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական հերթական մրցաշարը: Գոտեմարտողների թվում են նաև մեր երկրի ներկայացուցիչներ, 82 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը, Էդվարդ Սարգսյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մարտի 4-ին ավարտվող այդ մրցաշարը Հայաստանի պատվիրակների համար ստուգողական նշանակություն ունի: Հայրենիք…
Ըմբշամարտ. Մեդալներ Թախթիի Գավաթի խաղարկությունից
Իրանում այս օրերին կայանում է Թախթիի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը: Մրցաշարում 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանն ու 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը բրոնզե մեդալներ են նվաճել: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հաղորդում է armsport.am-ը։
Ազատ ոճային ըմբիշները կմեկնեն Թեհրան` մասնակցելու Թախթիի Գավաթի խաղարկությանը
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վաղը՝ փետրվարի 5-ին կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Թախթիի Գավաթի խաղարկությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ընտրանու կազմում ընդգրկվել են. Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանն ու Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս…














