ընդդիմություն

  • Խուզարկություններ են կատարվում Նավալնիի բոլոր գրասենյակներում

    Խուզարկություններ են կատարվում Նավալնիի բոլոր գրասենյակներում

    Ռուսաստանի Դաշնության ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների շրջանում խուզարկություններ են ընթանում։ Ըստ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ФБК) տնօրեն Իվան Ժդանովի՝ իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի բոլոր քաղաքներում՝ Վլադիվոստոկից մինչև Յարոսլավլ: Այս մասին հաղորդում է euronews-ը։ Խուզարկություններ կապված են ФБК-ի միջոցների «լվացման» դեպքի հետ, որի հետ կապված գործը բացվել է օգոստոսի 3-ին: Հետաքննությունը ենթադրում է,…

  • Կտալոնիայում ցույցերի հետևանքով մոտ 80 մարդ է տուժել․ El Pais

    Կտալոնիայում ցույցերի հետևանքով մոտ 80 մարդ է տուժել․ El Pais

    Առնվազն 78 մարդ է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետևանքով: Այս մասին հայտնել է El Pais թերթը: Ինչպես փոխանցել է աղբյուրը, տուժածների մեծամասնությունն աննշան վնասվածքներ է ստացել Բարսելոնայի օդանավակայանի առաջին տերմինալի շրջանում, որտեղ խոշոր ցույց է տեղի ունեցել անկախության շարժման առաջնորդների նկատմամբ դատավճռի կայացումից հետո: Օդանավակայանում ոստիկանությանը քանիցս ուժ է կիրառել բողոքի…

  • Նավալնիի հիմնադրամը «օտարերկրյա գործակալ» է որակվել ՌԴ-ում

    Նավալնիի հիմնադրամը «օտարերկրյա գործակալ» է որակվել ՌԴ-ում

    Նախօրեին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» որակեց որպես «օտարերկրյա գործակալ»: Հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովն ասաց, որ հիմնադրամը ֆինանսավորվում է բացառապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից՝ ընդգծելով, որ այն երբեք չի ստացել որևէ արտաքին ֆինանսավորում: Ժդանովը նախարարության այս քայլը որակում է որպես հերթական փորձ հիմնադրամի գործունեությունը խափանելու համար: Ինքը՝ Նավալնին, արդարադատության…

  • Կարելի է ենթադրել, որ 2020 թ․ կապակցությամբ հայ ժողովրդին կշնորհավորի ոչ թե Փաշինյանը, այլ մի ուրիշ մարդ

    Կարելի է ենթադրել, որ 2020 թ․ կապակցությամբ հայ ժողովրդին կշնորհավորի ոչ թե Փաշինյանը, այլ մի ուրիշ մարդ

    Վերջին օրերի ինտենսիվ զարգացումները ստիպում են ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, նոր, 2020 թ․ կապակցությամբ՝ հայ ժողովրդին կշնորհավորի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ մի ուրիշ մարդ։ Արթուր Վանեցյանի, Վալերիյ Օսիպյանի և սպասվող մի շարք այլ հրաժարականները կառավարման տեխնոլոգիաների հայտնի այն պաշտոնանկությունները չեն, երբ ղեկավարն ազատվում է իր թիմից, մի կողմից՝ նրա վրա իր ձախողումները բարդելու համար,…

  • Վենեսուելայում իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են հասել մի շարք հարցերում

    Վենեսուելայում իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են հասել մի շարք հարցերում

    Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ հաջողվել է ընդդիմության որոշ ներկայացուցիչների հետ բանակցություններ վարել և ստեղծել Ազգային խորհուրդ՝ հատուկ մարմին, որը քաղաքական քննարկումների համար հարթակ կդառնա։ Այս մասին գրում է Коммерсантъ-ը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, ընդդիմության կողմից տեղեկությունը հաստատել է «Փոխվելու ենք» կուսակցությունից Տիմոտեո Սամբրանոն: «Խորհուրդը ստեղծվում է կառավարության և ընդդիմության միջև երկխոսության նպատակով, որոնք ցանկանում…

  • Մոսկվայի դումայում ընտրված 45 պատգամավորներից 20-ը ընդդիմության ներկայացուցիչներն են

    Մոսկվայի դումայում ընտրված 45 պատգամավորներից 20-ը ընդդիմության ներկայացուցիչներն են

    Ռուսաստանում կիրակի՝ սեպտմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթել է «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը: Ինչպես հաղորդել էինք, Մոսկվայի ընտրական հանձնաժողովը չէր գրանցել գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուներին: Ռուսաստանի մայրաքաղաքում հուլիսից բողոքի տարբեր ակցիաներ էին իրականցվում, որոնց ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառում։ Տասնյակից ավելի ցուցարարների դեմ քրեական գործեր են հարուցվել: Այս իրավիճակում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ներկայացրել էր…

  • Երթ Մոսկվայում՝ քաղաքական բռնաճնշումների դեմ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Երթ Մոսկվայում՝ քաղաքական բռնաճնշումների դեմ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Քաղաքապետարանը արգելել է հերթական բողոքի ցույցը Մոսկվայի կենտրոնում ՝ մերժելով հայտարարված բոլոր հրապարակների համար և չանելով այլ առաջարկ: Դատախազությունը, ինչպես միշտ, նախազգուշացրեց նախանշված քայլերթի անօրինականության մասին, Քննչական կոմիտեն արեց նույնը՝ վիդեո ձևաչափով, իսկ քաղաքացիներին SMS- հրավերներ է ուղարկվել՝ մասնակցելու Տիմա Բելորուսկիի և Օլգա Բուզովայի մասնակցությամբ համերգին: Այս մասին հայտնում է Дождь-ը։   Часть людей пошли…

  • Իշխանության լուծումները՝ լավ թե վատ, ճիշտ թե սխալ, ինստիտուցիոնալ չեն․ «Առավոտ»

    Իշխանության լուծումները՝ լավ թե վատ, ճիշտ թե սխալ, ինստիտուցիոնալ չեն․ «Առավոտ»

    «Աչավոտ» օրաթերթը գրում է․ «Վերջին տարիներին մոդայիկ է դարձել «ինստիտուցիոնալ» բառը: Տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, այսինքն՝ ընդ­դիմության, որը ոչ միայն պայքարում է իշխանության համար, այլև ունի իշխանությունից արմատապես տարբերվող արժեքային համակարգ և իշխանության գալուց հետո ոչ թե կփորձի պարզապես դուր գալ ժողովրդի մեծամասնությանը, այլ երկիրը տանել սկզբունքորեն այլ…

  • Ես համաձայն եմ ռուս ժողովրդի հետ․ ԱՄՆ կոնգրեսականը խոսել է Մոսկվայի ցույցերի մասին

    Ես համաձայն եմ ռուս ժողովրդի հետ․ ԱՄՆ կոնգրեսականը խոսել է Մոսկվայի ցույցերի մասին

    Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը հայտարարել է, որ նա պաշտպանում է Մոսկվայում ցույցերի մասնակիցներին։ «Ես համաձայն եմ ռուս ժողովրդի հետ և, մասնավորապես, ցուցարարների հետ, ովքեր ձգտում են ազատ և արդար ընտրությունների միջոցով վերականգնել իրենց երկրում ժողովրդավարությունը և ընտրելու իրավունք են փնտրում», – հայտարարել է կոնգրեսականը ու հավելել, որ ԱՄՆ Կոնգրեսում ուշադիր հետևում են…

  • Մադուրոն իր կառավարության ներկայացուցիչներին արգելել է բանակցել ընդդիմության հետ

    Մադուրոն իր կառավարության ներկայացուցիչներին արգելել է բանակցել ընդդիմության հետ

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արգելել է իր կառավարության ներկայացուցիչներին մասնակցել քաղաքական ընդդիմության հետ ավելի վաղ պլանավորված բանակցություններին, ինչպես նշվում է՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Հանդիպումը նախատեսված է Բարբասում՝ օգոստոսի 8-ին և 9-ին: Օգոստոսի 5-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սառեցնել վենեսուելական կառավարության ԱՄՆ-ում գտնվող բոլոր ակտիվները և արգելել Վենեսուելայի իշխանությունների հետ գործարքները: Վենեսուելայի իշխանությունների…

  • Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է փոփոխությունների ենթարկված Ընտրական օրենսգիրքը

    Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է փոփոխությունների ենթարկված Ընտրական օրենսգիրքը

    Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն ներկայացրել է բողոքի ցույցերի արդյունքում փոփոխությունների ենթարկված Ընտրական օրենսգիրքը: «Կուսակցության ֆինանսավորման համակարգը կփոխարինվի ավելի արդարացի և օբյեկտիվ մոդելով», – հայտարարել է օրենսդիր մարմնի ղեկավարը՝ հավելելով, որ նոր նախագծով 2020 թվականի ընտրությունները կանցնեն բացառապես համամասնական ընտրակարգով: Վրաստանի Ընտրական օրենսգիրքը խմբագրելու մասին հունիսին հայտարարել է «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին՝ Թբիլիսում զանգվածային…

  • Մադուրոն շնորհակալություն է հայտնել ըննդիմությանը

    Մադուրոն շնորհակալություն է հայտնել ըննդիմությանը

    Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն շնորհակալություն է հայտնել ընդդիմության ներկայացուցիչներին՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար բանակցային գործընթացին մասնակցելու համար: Այս մասին Մադուրոն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես շնորհակալություն եմ հայտնում Վենեսուելայի ընդդիմությանը, որը դեռևս շարունակում է մասնակցել քաղաքական երկխոսությանը՝ «Օսլոյի մեխանիզմ»-ի միջոցով»,- գրել է երկրի նախագահը: Մադուրոն նաև վերահաստատել է իր պատրաստակամությունը «մնալ բանակցությունների սեղանի շուրջ»…

  • Բախտաձեն լարիի արժեզրկման մեջ մեղադրում է ընդդիմությանը

    Բախտաձեն լարիի արժեզրկման մեջ մեղադրում է ընդդիմությանը

    Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ լարիի արժեզրկումը կապված է ռուսական տուրիստական էմբարգոյից, ինչպես նաև հունիսի 20-ին և հետո Թբիլիսիում զարգացած դեպքերի հետ: Բախտաձեի խոսքով ընդդիմության քայլերը հասցրեցին այս իրավիճակին: «Այս արկածախնդիրները փորձեցին անկեղծ բողոքը օգտագործել իրենց կեղտոտ քաղաքական նպատակների համար՝ հարձակում գործելով երկրի Սահմանադրության վրա: Երբ մենք խոսում ենք տնտեսության զարգացման մասին, շուկայական տնտեսության իրավիճակի…

  • Բռնապետի կրկնօրինակը եկել է իշխանության․ Լյաշկոն՝ Զելենսկու մասին

    Բռնապետի կրկնօրինակը եկել է իշխանության․ Լյաշկոն՝ Զելենսկու մասին

    Ուկրաինայի «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն կիրակի անցկացված Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններն անվանել է խայտառակություն: Այս մասին գրում է Известия-ն: Հուլիսի 21-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ նրա կուսակցությունը չի կարողացել անցնել Ռադա: «Ի՛մ ժողովուրդ, ի՞նչ ես դու արել: Բռնապետի կրկնօրինակը եկել է իշխանության, սակայն դրա համար շուտով պատասխան կտա»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:…