ընտրություններ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները և դրանց հնարավոր արդյունքները մարտահրավեր և ռիսկեր են ներկայացնում Ուկրաինայի համար։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Միացյալ Նահանգների ներկայիս իրավիճակը մարտահրավեր է: Կան ռիսկեր, որոնք հնարավոր չէ կանխատեսել։ Եթե Դոնալդ Թրամփը հաղթի, մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր երկխոսությունը: Նախկինում այն բավականին խելամիտ էր,…
Ստուգումներով ընտրացուցակներում 381 անճշտություն է հայտնաբերվել։ ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը․ «381 անճշտությունից 229-ի դեպքում մահացած անձանց տվյալներ են եղել գրանցված»,-նշեց Ղազարյանը։
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թ. մայիսի 14-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu»գործակալությանը: Ի սկզբանե ընտրությունները նշանակված էին հունիսի 18-ին, սակայն Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ավելի վաղ։ Նրա կուսակցությունից շատերը նշում էին,…
2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր…
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է 2024թ. ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում։ «Եթե հանրապետական կուսակցությունից նախագահի գործող թեկնածուները չհրաժարվեն (Դոնալդ) Թրամփից, ես պատրաստ եմ մասնակցել ընտրարշավին»,- գրել է նա։ Բոլթոնը Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականն է եղել…
Հայ ժողովուրդը 2018 թ. անցկացրեց անկախությունից ի վեր ամենաազատ և ամենաարդար ընտրությունները: Այս մասին ԱՄՆ Սենատում ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին: «2020 թ. Հայաստանը բախվեց ամենամեծ փորձությանը, որին ժողովրդավարությունը կարող է դիմակայել, և դա պատերազմն էր: Եվ դրան հաջորդած ամռանը կրկին անցկացրեց ազատ և արդար ընտրություններ:…
Այսօր ԱՄՆ-ում տեղի կունենան միջանկյալ ընտրություններ, որոնք կորոշեն, թե արդյոք դեմոկրատները կպահպանե՞ն մեծամասնությունը, թե՞ հանրապետականները կստանան մեծամասնություն Սենատում և Ներկայացուցիչների պալատում: Ընտրությունները ծավալվելու են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 435, Սենատի 35 տեղերի, ինչպես նաև 36 նահանգների օրենսդիր մարմինների, պետքարտուղարների և նահանգապետների պաշտոնների համար: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Մերիլենդի նահանգում տեղի ունեցած հանրահավաքից վերադառնալուց հետո հայտարարել…
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը նախազգուշացրել է Պակիստանի կառավարությանը առաջիկա վեց օրվա ընթացքում նոր ընտրություններ նշանակել, հակառակ դեպքում նա կրկին երթով կմեկնի մայրաքաղաք՝ միլիոնավոր մարդկանց հետ միասին: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ 69-ամյա Խանը նշել է, որ վերջին 24 ժամում տեսել է, որ կառավարությունը ազգը տանում է դեպի անարխիա։ Կառավարությունն ավելի վաղ զորքեր էր…
Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու արտահերթ ընտրություններ: ՀՀ ԿԸՀ-ից տեղեկացնում են՝ Թալին համայնքում քվեարկությունը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 25-ին: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային…
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները և համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Նախագիծն ընդգրկված է Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում: Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման…
Ֆրանսիայում առավոտվանից մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որով էլ կընտրվի երկրի նախագահը։ Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են 2 թեկնածուներ՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու ընդդիմադիր, ծայրահեղ աջակողմյան քաղաքական ուժի ներկայացուցիչ Մարի Լը Պենը։ Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև 20։00-ն, իսկ որոշ մեծ քաղաքներում մինչև 21:00-ն Հիշեցնենք, որ 2017 թվականին Մակրոնն ու Լը Պենը կրկին պայքարում…
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ տեղի է ունեցել հեռուստաբանավեճ Ֆրանսիայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի ու նախագահի մյուս թեկնածու Մարի Լը Պենի միջև։ Վերջինս նշել է, որ կողմ է հանրային վայրերում հիջաբի կրման արգելքին։ Լը Պենի խոսքով՝ ինքը իսլամի դեմ չէ պայքարում, այլ իսլամական գաղափարախոսության, որը պարտադրում է շարիաթ կոչվող կրոնական օրենքները։ Լը…
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները՝ քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում։ Այսպիսով, առաջին փուլի արդյունքներով՝ երկրորդ փուլ են անցնում երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա հիմնական մրցակից, աջակողմյան «Ազգային ճակատ» ուժի ղեկավար Մարի Լը Պենը։ Ըստ ՆԳՆ-ի հաղորդած տվյալների՝ Մակրոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, իսկ Լը Պենը՝…
Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների 95 տոկոսի հաշվարկի արդյունքում, համաձայն նախնական տվյալների, առաջատարը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է: Վերջինս ստացել է ձայների 27,41 տոկոսը: Ընտրապայքարի մասնակիցներից «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է ձայների 24,03 տոկոսը: Երրորդ տեղում է «Ապստամբ Ֆրանսիա» շարժման առաջնորդ, ծայրահեղ ձախ հայացքներ ունեցող թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը` 21,57…
Ֆրանսիայում այսօր՝ ապրիլի 10-ին, մեկնարկեցին նախագահական ընտրությունները, որին մասնացում են 12 թեկնածուներ։ Այսօր կայանալու է ընտրությունների առաջին փուլը։ Այս մասին գրում է France24-ը։ Թեկնածուներն ունեն ամենատարբեր քաղաքական հայացքները՝ կոմունիստներից մինչև ծայրահեղ աջ կողմնորոշմամբ թեկնածուներ։ Սակայն գործող նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր մրցակիցը և այս ընտրությունների ֆավորիտը համարվում է «Ազգային միասնություն» կուսկացության առաջնորդ Մարի Լե Պենը։ Ընտրությունների…