Թաիլանդ
Տղամարդկանց հավաքականը 10 ծանրորդով կմասնակցի աշխարհի առաջնությանը
Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ծանրամարտի հավաքականները ակտիվորեն նախապատրաստվում են դեկտեմբերի 6-ից 15-ը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Մինչ տղամարդկանց հավաքականն իր մարզումները իրականացնում է Երեւանի «Օլիմպավան» մարզահամալիրում, կանանց ընտրանին պատրաստվում է Գյումրիում։ Տղամարդկանց հավաքականում աշխարհի առաջնության մրցավայր կմեկնեն 10 ծանրորդներ, որոնց անունները վերջնականապես հաստատվել են։ Թիմի կազմը հետեւյալն է. 61 կգ – Գառնիկ Չոլակյան…
Թաիլանդում բիթքոյնի ապօրինի գործարան է հայտնաբերվել
Թաիլանդի իշխանությունները Բանգկոկի արևմուտքում խուզարկել են բիթքոյնի ապօրինի գործարանը այն բանից հետո, երբ այս շրջանի բնակիչները բողոքել են ավելի քան մեկ ամիս էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներից, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ուրբաթ օրը ոստիկանությունը և Էլեկտրաէներգիայի նահանգային վարչության (PEA) պաշտոնյաները ներխուժել են Ռատչաբուրի քաղաքում գտնվող տունը: «Մենք գտանք բիթքոյնի ստեղծման սարքավորումներ, ինչը ցույց է տալիս,…
Տարբեր երկրների զարմանալի սահմանները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ի՞նչ պատկեր է գալիս ձեր մտքում, երբ մտածում եք միջազգային սահմանների մասին: Փշալարե՞ր։ Երբեմն այո, երբեմն ոչ: Ահա, թե ինչպես են տարբեր երկրներ սահմանում իրենց միջազգային սահմաններն ամբողջ աշխարհում: Սա ամենահետաքրքիրներից է։
Թաիլանդի գիշերային ակումբներից մեկում հրդեհ է բռնկվել․ 13 մարդ զոհվել է
Թաիլանդի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել։ Հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 1-ի սահմաններում Mountain B գիշերային ակումբում, մեկ հարկանի շենքում, որը գտնվում է Չոնբուրի նահանգի Սաթահիփ թաղամասում։ Ոստիկանության գնդապետ Վուտիպոնգ Սոմջայը CNN-ին ասել է, որ բոլոր մահացածները Թաիլանդի քաղաքացիներ են եղել: Փրկարարները հայտնել են, որ մահացածներից մեկը…
Թաիլանդը թույլատրել է ունենալ և աճեցնել կանեփ
Թաիլանդը մեղմել է կանեփի մասին օրենքները, և օգտագործողներին թույլատրվել է ունենալ և աճեցնել բույսը, բայց նոր, բարդ կանոններին համապատասխան։ Այս մասի տեղեկացրել է AFP-ն։ Առողջապահության նախարարությունը փետրվարին հայտարարել էր, որ մարիխուանան հանվելու է արգելված թմրանյութերի ցուցակից, և կանոններն ուժի մեջ են մտել հինգշաբթի օրվանից։
Թաիլանդում մահացած են հայտնաբերել Ուկրաինայի դեսպանին
Թաիլանդում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Բեշտային մահացած են հայտնաբերել Կո Լիպե կղզու հյուրանոցում: Ոստիկանությունից հայտնել են, որ բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել: Բեշտուին մահացած են հայտնաբերել առավոտյան 05:30-ին հյուրանոցային համարում: Դեսպանի որդին հայտնել է, որ նախօրեին հայրն իրեն լավ է զգացել: 4:30-ին դիվանագետն արթնացել է թունավորման ախտանշաններով, այնուհետև կորցրել գիտակցությունը: Դեսպանի մարմինն ուղարկել են դիահերձման տեղի…
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Ապրիլի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային…
Թաիլանդի կառավարությունը բողոքել է Facebook-ի և Twitter-ի դեմ
Թաիլանդի կառավարությունը Facebook-ի և Twitter-ի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ պնդելով, որ նրանք չեն կատարել Թաիլանդի օրենսդրությամբ անօրինական ճանաչված կոնտենտն արգելափակելու դատարանի որոշումները: Երկրի թվային տնտեսության և հասարակության նախարար Բուդհիփոնգսե Փունաքանթան հայտարարել է, որ իր գերատեսչությունն առաջին անգամ է համակարգչային հանցագործությունների վերաբերյալ Թաիլանդի օրենքի համաձայն այդպիսի գործողություններ ձեռնարկում սոցցանցերի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք AP-ից։
Իտալիա մուտքը թույլատրվում է ԵՄ-ից և Շենգենյան երկրներից
ENIT-ը (Իտալիայի տուրիզմի ազգային գործակալությունը) հայտնում է, որ զբոսաշրջության նպատակով Իտալիա մուտքը թույլատրվում է ԵՄ-ից և Շենգենյան երկրներից, Մեծ Բրիտանիայից և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Անդորրայից, Մոնակոյից, Սան Մարինոյից և Վատիկանից ժամանած հյուրերին։ Մի շարք երկրների քաղաքացիներ կարող են մուտք գործել Իտալիա, սակայն 14 օր անցկացելու են կարանտինում։ Այդ երկրներն են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան,…
Կորոնավիրուսի ենթադրյալ դեպք է արձանագրվել Թուրքիայում
Թուրքիայի Ռիզե քաղաքում կորոնավիրուսի ենթադրյալ դեպք է արձանագրվել։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Թուրքիայից Թայլանդ մեկնած և վերադարձած մի քաղաքացի Ռիզեի հիվանդանոց է դիմել բարձր ջերմության և հազի ախտանշաններով։ Բժիշկներն անվտանգության նկատառումներով հիվանդանոցում մեկուսացրել են քաղաքացուն։ Նրանից ստացված նմուշներն ուղարկվել են Անկարա ուսումնասիրության։ Հիվանդը 10 օր առաջ էր ընտանիքի հետ վերադարձել Թայլանդից։ Նրա ընդհանուր…
Թաիլանդի վարչապետը հայտնել է զինվորի՝ հրաձգություն կազմակերպելու պատճառը
Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան հայտնել է, թե որն է եղել Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Նախոնրատչասիմա քաղաքում զինվորի՝ կրակ բացելու հիմնական դրդապատճառը: Վարչապետը կարծում է, որ հարձակվողի հիմնական շարժառիթը տան գործարքի շուրջ ունեցած վրդովմունքն ու խաբված լինելու զգացումն է եղել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Դա տան գործարքի պատճառով առաջացած անձնական կոնֆլիկտ է եղել»,-վստահորեն նշել է…
Թաիլանդում ոստիկանությունը ոչնչացրել է 20 մարդու կյանք խլած հրաձգության հեղինակին
Թաիլանդացի զինծառայողը, որը սպանել է 20 մարդու Քորաթ քաղաքում հրաձգության հետևանքով, ոչնչացվել է անվտանգության ուժերի կողմից: Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը: Ընդ որում՝ մոտիվները, որոնք հրահրել են նրան այդ սարսափելի հանցագործությունը կատարելուն, այդպես էլ չեն բացահայտնվել: «Մենք չգիտենք՝ ինչու է նա արել դա: Նա, կարծես, խելագարվել էր»,-հայտնել է Թաիլանդի Պաշտպանության նախարարության…
Թաիլանդում հրաձգություն է տեղի ունեցել․ հայտնի է 17 զոհի մասին
Թաիլանդի Կորատ քաղաքում հրաձգություն իրականացրած զինվորը Facebook-յան ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է տեղի ունեցող դեպքերը․ նրա էջն արդեն ապաակտիվացվել է: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, զինվորականը կրակ էր բացել տեղի առևտրի կենտրոններից մեկի այցելուների ուղղությամբ, որից հետո թաքնվել է կենտրոնի տարածքում: Նրա գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Թաիլանդական աղբյուրի տվյալներով նա ուղիղ եթերում…
Մասկը 75 հազար դոլար չի վճարի ջրասուզորդին․ միլիարդատերը շահել է դատը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը 75 հազար դոլար չի վճարի բրիտանացի ջրասուզորդ Վերնոն Անսուորթին։ Լոս Անջելեսում գտնվող դատարանում կայացել է Մասկի դեմ զրպարտության գործով հայցը, որը ներկայացրել էր ջրասուզորդը։ Վերջինս գործարարին մեղադրում էր իրեն «մանկապիղծ» կոչելու մեջ։ Անսուորթը Հայցը ներկայացրել էր 2018 թվականի սեոպտեմբերին՝ Մասկից զրպարտության համար պահանջելով 75 հազար դոլար։ Պատմությունը սկսվում է 2018 թվականի…
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թաիլանդի միջև հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։















