Թալիշ

  • ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում

    ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում

    Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մայիսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե…

  • Արմեն Սարգսյանի ու Բակո Սահակյանի այցը Մարտակերտ (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Արմեն Սարգսյանի ու Բակո Սահակյանի այցը Մարտակերտ (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Ապրիլի մեկին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Նույն…

  • ՀՀ նախագահ․ «Թալիշը հայկականության իսկական խորհրդանիշ է»

    ՀՀ նախագահ․ «Թալիշը հայկականության իսկական խորհրդանիշ է»

    Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ԱՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել են Թալիշ։ ՀՀ Նախագահը ընդգծել է, որ Թալիշը հայկականության իսկական խորհրդանիշ է, որովհետև այն պատմականորեն կապված է հայ ժողովրդի, նրա մշակույթի ու ոգու հետ: «Հպարտ եմ, որ այսօր ես կանգնած եմ երիտասարդ, հզոր մարտիկների կողքին, ովքեր ապացուցել են աշխարհին, որ իրենք…

  • Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Թալիշ

    Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Թալիշ

    Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպում ունեցել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների և ազատամարտիկների հետ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, Թալիշի վերականգնմանն առնչվող հարցեր: Նախագահները նաև այցելել են Մարտակերտի շրջանի Մաղավուզ…

  • ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի շփման գծում

    ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի շփման գծում

    Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 13-ին  հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ)…

  • Թալիշում իրավիճակը հանգիստ է

    Թալիշում իրավիճակը հանգիստ է

    Թալիշում իրադրությունն ընդհանուր առմամբ հանգիստ է, հատուկենտ կրակոցներ են հնչում։ Այս պահին գյուղում մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը՝ անդրադառնալով համայնքի վերակառուցման, վերաբնակեցման ապագա ծրագրերին։ «Բուռն ընթացքի մեջ են հիմքից կառուցվող 10 նոր առանձնատան շինարարական աշխատանքները։ Երկրորդ ծրագրով էլ 14 անհատական տուն է վերանորոգվում։ Աշխատանքները զուգահեռ են…

  • ԵԱՀԿ դիտարկում Արցախում

    ԵԱՀԿ դիտարկում Արցախում

    Փետրվարի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա…

  • Ինչո՞վ էր կարևոր Էլնուր Հուսեյնզադեի ազատ արձակումը

    Ինչո՞վ էր կարևոր Էլնուր Հուսեյնզադեի ազատ արձակումը

    Արմենպրեսը գրում է՝ Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն իր պատիժը կրելուց հետո, 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել։  Այս լուրը բավական ակտիվ քննարկումների առիթ տվեց՝ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի…

  • «Խնդրեմ, Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր դեմքը»․ Դավիթ Բաբայան

    «Խնդրեմ, Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր դեմքը»․ Դավիթ Բաբայան

    Արցախի Հանրապետությունում ազատազրկման իր ժամկետն անցկացնելուց հետո ազատ արձակված Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Նա Արցախում դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: Լինելով ադրբեջանական զինված ուժերի զինծառայող՝ Թալիշի հատվածում ապօրինի հատել էր Արցախի պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո`ձերբակալվել: Երկու տարի բանտում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել փետրվարի 2-ին: Արցախի…

  • Թալիշում զոհված Կարենի մայրը երկվորյակ որդիներ է լույս աշխարհ բերել

    Թալիշում զոհված Կարենի մայրը երկվորյակ որդիներ է լույս աշխարհ բերել

    Թալիշում 2017-ին զոհված Կարեն Դանիելյանի մայրը Արթիկի ծննդատանը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել։ Տղաներից մեկին ավագ որդու անունով է կոչել, մյուսին՝ Նարեկ։ Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Աբրահամյանը հայտնեց, որ մայրը՝ 40-ամյա Թինա Թորոսյանն իրեն շատ լավ է զգում, երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով։ «Մայրը շատ…

  • 2019 թվականին Թալիշում կավարտվեն բոլոր շինարարական աշխատանքները

    2019 թվականին Թալիշում կավարտվեն բոլոր շինարարական աշխատանքները

    2019 թվականին Թալիշում ավարտվելու են բոլոր ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նրա խոսքով՝ երկու փուլով ավարտման մեջ են բնակելի տների վերանորոգման աշխատանքները: «Եվս 8 նոր բնակելի տան շինարարություն է սկսվել: Այսպիսով Թալիշում կունենանք դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն, հանդիսությունների դահլիճ, հասարակական նշանակության շենք»,- նշել է Կ.…