Թենիսիստ
Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ․ Խաչանով
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հայաստան իր այցի և իր տպավորությունների մասին․ «Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ։ Ես պարզապես չեմ այցելել Հայաստան կրտսեր տարիքում՝ զբաղված գրաֆիկի պատճառով: Չհաջողվեց գտնել ժամանակ: Բայց 2021 թվականին մենք որոշեցինք փոխել արձակուրդի մեր ծրագրերը՝…
Սերենա Ուիլյամսն ասել է, թե ում է համարում պատմության մեծագույն թենիսիստը
Թենիսիստուհի Սերենա Ուլյամսը խոսել է Ռոջեր Ֆեդերերի մասին։ «Ռոջերը մեծության ու բարձր մակարդակի մարմնացում է, նա փոխել է թենիսը։ Հիմա շատերն են փորձում խաղալ նրա ոճով, շարժվել նրա պես, օգտագործել նրա տեխնիկան։ Նա հանճար է։ Ես նրան համարում եմ մեծագույն խաղացողը», – Ուիլյամսի խոսքերը հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը:
Ջոկովիչին որակազրկեցին US Open-ից․ Թենիսիստը հեռացվել է մրցաշարից
Նյու Յորքում ընթացող թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության ընթացքում եղել է սենսացիոն միջադեպ։ Տղամարդկանց մենախաղում պայքարից հեռացրել են առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ Պաբլո Կարենյո-Բուստայի դեմ խաղում առաջին սեթում 5-6 հաշվի ժամանակ Ջոկովիչը ոչ միտումնավոր հարվածել է գծային մրցավարին։ Մինչ այս սերբ թենիսիստը հարվածել էր նաև գովազդային վահանակին ու նախազգուշացում ստացել։ Հանդիպման սուպերվայզերը որոշեց որակազրկել Նովակ Ջոկովիչին։ …
Ջոկովիչը հրաժարվել է երկրորդ անգամ Covid-19-ի թեստ հանձնել
B92-ի հաղորդմամբ՝ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հրաժարվել է երկրորդ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնելու մտքից։ Սերբ թենիսիստի և նրա կնոջ մոտ անցած երեքշաբթի Covid-19 էր հաստատվել։ Ջոկովիչը հայտարարել էր, որ 5 օր հետո նորից է թեստավորվելու։ Սակայն ոչ ոք Նովակին չի պարտադրել նորից թեստավորվել, ինչից հետո սերբ թենիսիստը հրաժարվել է 2-րդ անգամ թեստավորվելու մտքից։ Adria Tour…
Ձերբակալվել է վրացի թենիսիստ Բասիլաշվիլին` նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար
Հայտնի թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին ձերբակալվել է Վրաստանում: Ոստիկանությունը մարզիկին ձերբակալել է նախկին կնոջը ծեծի ենթարկելու կասկածանքով: Ոստիկանության հայտնած տեղեկությունների համաձայն՝ մայիսի 21-ին՝ Թբիլիսիից ոչ հեռու, 28-ամյա թենիսիստը երեխայի ներկայությամբ մի քանի անգամ հարվածել է նախկին կնոջը: Բասիլաշվիլիին սպառնում է քրեական պատիժ՝ մինչև երեք տարի ազատազրկման տեսքով: Ներկա պահին Նիկոլոզը ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 27-րդ…
Ֆեդերերի գնալով՝ մենք կկորցնենք ոչ միայն մեծագույն թենիսիստի, այլ նաև անկրկնելի մարդու.Զվերև
Գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը խոսել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի կարիերան ավարտելու հավանականության մասին։ «Ֆեդերերի գնալով՝ մենք կկորցնենք ոչ միայն մեծագույն թենիսիստի, այլ նաև անկրկնելի մարդու կորտում և դրանից դուրս։ Նա այնպես է շփվում երկրպագուների ու մյուս մարդկանց հետ, որ ես հպարտանում եմ իր հետ իմ ունեցած ընկերությամբ։ Հուսով եմ՝ դա (Ֆեդերերի կարիերան ավարտելը) տեղի…
Թենիսիստի՝ ամուսնության գեղեցիկ առաջարկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխարհի նախկին ութերորդ ռակետ Ջեք Սոկը ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ 24-ամյա Միսս Հյուսիսային Կարոլինա Լորա Լիթլին: Այս մասին 27-ամյա ամերիկացին գրել է Instagram-ի իր էջում: Թենիսիստը ընկերուհուն առաջարկել է ամուսնանալ իր հետ, երբ նրանք քայլում էին։ Ջեքը ծնկի եկել նրա առաջ: https://www.instagram.com/p/B5qqsKiA461/
Գիտակցում էի պատրաստ չլինելուս փաստը․ Նադալ
Ես բավական լավը չէի խաղը ընթացքում։ Այս մասին ասել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը՝ մեկնաբանելով ATP-ի ամփոփիչ մրցաշարի մեկնարկում կրած պարտությունը։ «Ֆիզիկական առումով ոչ-մի խնդիր չկա: Դա միակ դրական փաստն է խաղից հետո: Պարտության միակ արդարացումն այն է, որ ես բավական լավը չէի խաղը ընթացքում: Ես ամենաշատը հենց դրանից եմ վրդովված, քանի որ գիտակցում էի…
Նովակ Ջոկովիչն ընդդեմ սումո ըմբիշի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
32-ամյա սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը շարունակում է նախապատրաստվել Տոկիոյում անցկացվելիք մրցաշարին: Ջոկովիչը երկրպագուներին զարմացրել է առավոտյան սումո ըմբիշների ընկերությունում անցկացրած մարզումով։ «Ես զգում էի, որ այդքան էլ պատրաստ չեմ սումո ըմբշամարտով զբաղվելու համար։Կարծում եմ ինձ ևս մի քանի կիլոգրամ է պետք հավաքել։ Պետք է երեք անգամ ավելի քաշ հավաքեմ, քան հիմա ունեմ»։ Ջոկովիչը…
Պետք է ասեմ, որ ես սիրում եմ ԱՄՆ-ն․ Մեդվեդև
Ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը մեծ նվաճում է ունեցել իր կարիերայում։ Նա վերջին 14 տարում առաջին ռուս թենիսիստն է դարձել, որը հնարավորություն ունի խաղալու Հյուսիսայի Ամերիկայում անցկացվող «Մեծ սաղավարտի» առաջնությունների եզրափակչում: Թենիսիստը խոսել է US Open-ի կիսաեզրափակչում բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Թենիսիստը խոստովանել է, որ սիրում է ԱՄՆ-ն: Այս մասին հաորդում է ATP Tour-ը։…
Վերդին մոտ է «Տորինո» վերադառնալուն
«Նապոլի»-ի վինգեր Սիմոն Վերդին, ամենայն հավանականությամբ կվերադառնա «Տորինո», որտեղ նա արդեն հանդես է եկել 2011-ից 2013 թվականներին: 27-ամյա իտալացին մոտ է վարձակալական հիմունքներով թուրինյան ակումբին միանալուն ՝ 20 միլիոն եվրոյի հետգնման պարտավորությամբ: Բացի դրանից՝ «Նապոլի» -ն կստանա խաղացողի հնարավոր վերավաճառքի արժեքի 50% -ը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport- ի լրագրող Նիկոլո Սկիրան:…
Masters 1000. Հայազգի Խաչանովը կամային հաղթանակ տարավ
Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնրեալում ընթացող Masters 1000 մրցաշարի երրորդ շրջանում դժվարին հաղթանակ է տոնել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ: Հաղթելու համար Խաչանովին անհրաժեշտ են եղել կամային որակներ: Նա պարտվելով առաջին սեթը 6:7 (7:9) հաշվով, կարողացել է հաջորդող երկու սեթերում հաղթանակ տոնել 6:5 և 6:3 հաշիվներով ու դարձել է դիմակայության հաղթող: Հանդիպումը…
Նադալը խոստովանել է, որ փոխել է խաղաոճը
Հռչակավոր 33-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ ժամանակի ընթացքում փոխել է իր խաղաոճը: «Հիմա ես խաղում եմ ավելի ագրեսիվ, բայց նման փոփոխությունները մեկ օրվա կամ մեկ տարվա ընթացքում չեն լինում: Դա հասկանալի է։ Իմ ոտքերը նախկին ձևի չեն, ինչ ձև եղել են 2005 թվականին, երբ ես նվաճեցի իմ առաջին գավաթը «Ռոլան Գարոսից» Դա…
Երբ Մեսսին ստանում է գնդակը, անում է այն, ինչ ցանկանում է․ Ֆեդերեր
The Financial Times-ի փոխանցմամբ՝ Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ հիանում է Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղով։ «Ինձ դուր է գալիս, երբ Մեսսին ստանում է գնդակը, միանգամից պտտվում է ու անում այն, ինչ ցանկանում է: Նա կարող է ամեն ինչ անել: Մեսսին ունի ընտրության հնարավորություն. փոխանցում կատարել, շրջանցել մրցակցին, հարվածել դարպասին: Նա միշտ ունի այդ…















