թեստ

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից ու վերադարձել է աշխատանքի։ Այս մասին Armenpress-ին ասել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետի վարակված լինելու մասին հայտարարվել էր հունվարի 26-ին ու քանի որ ՊՇՌ հետազոտությունից անցել է 7 օր, իսկ Փաշինյանն ամբողջությամբ պատվաստված է, նա դուրս է եկել ինքնամեկուսացումից։

    Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից
  • Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտարարություն է տարածվել հունվարի 26-ին։ Քանի որ հունվարի 14-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա նույնպես կորոնավիրուսի թեստ է հանձնել։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Հարությունյանի թեստի պատասխանը բացասական է եղել։…

    Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
  • Այս մրցաշրջանում իր արդյունքներով զարմացնող «Ռայո Վալեկանոյի» 17 ֆուտբոլիստ կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ տվյալ ֆուտբոլիստները ակումբի անձնակազմը թեստ է հանձնել, որի արդյունքում ֆուտբոլսիտներից 17-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։ Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունը փորձ է անելու հետաձգել հունվարի 2-ին նախատեսված «Ատլետիկո» Մադրիդի հետ Լա Լիգայի…

    Կորոնավիրուսի բռնկում՝ Ռայո Վալեկանոյում
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց)՝ Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը քննարկելու, ինչպես նաև նոր տիպի ինքնաթիռների արտադրությանը տեղում ծանոթանալու նպատակով։ Վարչապետի որոշումն ամբողջությամբ՝ ստորև. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության…

    Արմեն Սիմոնյանն ու Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիա
  • Հուլիսի 12-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար: «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս. · Կա՛մ ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության սերտիֆիկատ, · Կա՛մ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված…

    Ան-ը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար
  • ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում գրված է․ «ԱՀԿ-ն Հայաստան է առաքել և ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցել COVID-19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40,000 թեստեր, որոնք կարճ ժամանակահատվածում կարողանում են հայտնաբերել մարդու օրգանիզմում առկա ակտիվ SARS-CoV-2 վարակը։ Հակագենային թեստերը դեռևս հանդիսանում են արագ ախտորոշման թեստերի միակ տեսակը, որը կարելի է կիրառել COVID-19-ի ախտորոշման համար։ Այս տեսակ թեստերի ընդամենը…

    ԱՀԿ-ն Հայաստանին է փոխանցել կորոնավիրուսի՝ արագ ախտորոշման 40 հազար թեստ
  • Իտալական «Ռոմայում» կրկին կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Նշվում է, որ կորոնավիրուսը թեստը դրական է եղել Լորենցո Պելեգրինիի, Ֆեդերիկո Ֆասիոյի ոի Դավիդե Սանտոնի մոտ։ Նրանք ինքնամեկուսացել են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուս էր գրանցվել նաև Էդին Ջեկոյի մոտ։

    Ռոմայի ևս 3 անդամ վարակվել են կորոնավիրուսով
  • «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ «Հաշվի առնելով «Ալաշկերտ» ՖԱ-ի 4 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ հոկտեմբերի 30-ն նշանակված 10-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է», – ասված է հայտարարությունում։

    Ալաշկերտի 4 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել և հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոններ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի…

    Արսեն Թորոսյանը հաստատել է 5-12-րդ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները
  • Սեպտեմբերի 14-ից 20-ը Անգլիայում կորոնավիրուսի թեստ են հանձնել 1574 ֆուտբոլիստներ ու ակումբների աշխատակիցներ։ Ինչպես տեղեկացնում է Անգլիայի պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը՝ ԱՊԼ-ում ստուգումների արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք։ Կոնկրետ չի նշվում, թե ովքեր են վարակված ֆուտբոլիստները կամ ակումբի աշխատակիցները, ինչպես նաև չի նշվում, թե վարակվածները որ ակումբն են ներկայացնում։

    ԱՊԼ-ում կորոնավիրուսի 3 դեպք է արձանագրվել
  • Անգլիայում քննարկում են երկրպագուներին ստադիոն թույլ տարու տարբերակները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ բրիտական VST Enterprises կազմակերպությունը առողջապահության էլեկտրոնային անձնագիր է մշակել, որի մեջ մարդու առողջությանը վերաբերվող տվյալներ են լինելու։ Ըստ աղբյուրի՝ երկրպագուները կկարողանան ստադիոն մտնել միայն այն ժամանակ, երբ այդ անձնագրում կորոնավիրուսի թեստի պատասխանը կլինի բացասական։ Նշվում է նաև, որ…

    Անգլիայում տարբերակներ են մշակում երկրպագուներին ստադիոն թողնելու համար
  • «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է եղել։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Արդյունքում՝ Պոգբան սեպտեմբերի 11-ին դադարից հետո առաջին անգամ դուրս է եկել մարզման։ Հիշեցնենք, որ ֆրանսիացին վարակվելու հետևանքով բաց էր թողել Ազգերի լիգայում հավաքականի խաղերը։

    Պոգբան ապաքինվել է կորոնավիրուսից
  • ՀՀ արռողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3250 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք…

    174 նոր դեպք և 210 առողջացած. Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
  • ԱՀ առողջապահության նախարարությանից տեղեկանում ենք, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։ Առողջացել է 6 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 317 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32,…

    Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել
  • «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը այսօր իտալերենի թեստ կհանձնի: Հայտնի է, որ ֆուտբոլիստը պտրաստվում է տեղափոխվել «Յուվենտուս»: Սուարեսն ամուսնացած է Սոֆյա Բալբի անունով իտալուհու հետ: Դա բավական էր Իսպանիայում ԵՄ խաղացող համարվելու համար, բայց Իտալիայում խաղալու համար լիարժեք քաղաքացիություն է անհրաժեշտ, և այն ստանալու համար պետք է քննություն հանձնել: Այս մասին տեղեկանում ենք  Football Italia-ից: